2. Երբ ես փոքր էի,շա՜տ-շա՜տ վախենում էի Ձմեռ պապիկից: Այո չզարմանաք, իսկապես դա այդպես էր:Եվ դա սկսվեց ահա թե ինչից: Մենք զբոսնում էինք ամանորյա Երևանով ու մոտեցանք մի խանութի, որի մուտքի մոտ կանգնած էր մի մեծ Ձմեռ պապ: Հենց որ ես մոտեցա նրան, նա միանգամից սկսեց երգել ու պարել:Ես այնպես վախեցա, որ ուժեղ ճչացի:Այդ օրվանից ես սարսափում էի Ձմեռ պապիկներից:Ինձ ոչ մի ամանորյա ներկայացման չէին տանում, քանի որ հենց մտնում էր Ձմեռ պապը, ես սկսում էի գոռալ ու լացել: Ահա թե ես ինչպես էի վախենում Ձմեռ պապիկից: