1. ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
Ա.Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՔՍՏԵՐ
ԵՐԵՎԱՆ
ՀՊԱՀ
2012
3. Ներածություն
Համեմատելով ժամանակակից հասարակության կենսակերպը
500, 300 կամ նույնիսկ 100 տարի առաջ գոյություն ունեցած
հասարակական կենսաձևերի հետ,կտեսնենք, որ այն անասելի
փոփոխություններ է կրելֈ Հետադարձ հայացք նետելով մեր անցյալի
վրա` վստահ կարող ենք ասել, որ հոգևոր մշակույթի ոչ մի ոլորտ, ոչ մի
տարր այնքան էական ու դինամիկ ազդեցություն չի ունեցել
հասարակական կենսոլորտի վերոհիշյալ ձևափոխությունների վրա,
ինչպիսին որ ունեցել է և ունի գիտությունըֈ Ընդ որում` ոչ միայն մեզ
շրջապատող իրերի առումով, այլ նաև մեր աշխարհայացքի տարրերի
փոխակեր-պումներում, ամենուրեք հանդիպում ենք հենց վերջինիս
զարգացման արդյունքներինֈ Դրանց մի մասին մենք այն աստիճան ենք
վարժվել, որ հակված ենք դրանք չնկատել, և առավել ևս, տրամադրված
չենք դրանցում ինչ-որ արտառոց նվաճումներ տեսնելֈ
Այօր մեր բնակարաններում կան բազմաթիվ տեխնիկական
սարքեր:Մենք տեղաշարժվում ենք ոչ թե ձիերի, այլ ավտոմեքենաների
օգնությամբ, տարածություններ ենք հաղթահարում ինքնաթիռների
միջոցով(մարդն արդեն ոտք է դրել Լուսնի վրա և պատրաստվում է
ճանապարհորդել նաև ուրիշ մոլորակներ)ֈ Երկիրը, որը Կոլումբոսի
ժամանակներում գրեթե ուսումնասիրված չէր, ներկայումս ամբողջո-
վին հետազոտված է և արդեն կարծես թե նեղ է մարդկային կենսագոր-
ծունեության ծավալման համարֈ Ինչպես հայտնիէ, Կոլումբոսը
Ամերիկա հասավ ավելի քան մեկամսյա ճանապարհորդությունից
հետո, այնինչ ներկայումս Եվրոպայից Ամերիկայի արևելյան ափերը
ինքնաթիռը մեզ կհասցնի հաշված ժամերի ընթացքումֈ Մարդկության
բոլոր այս նվաճումները պայմանավորված են գիտության զարգա-
ցումներով և դրանք բոլորը անհնար կլիներ պատկերացնել առանց
գիտական բացա-հայտումներիֈ Դժվար է հիմա գտնել մարդկային
կյանքի այնպիսի ոլորտ, որում հնարավոր լիներ նորմալ
գործունեություն ապահովել առանց գիտատեխնիկական գիտելիքների
կիրառմանֈ Հասարա-կության հետագա զարգացումը նույնպես
ընդունված է կապել գիտատեխնիկական հետագա նվաճումների հետֈ
Զարմանալի չպետք է թվա նաև այն հանգամանքը, որ մեր
օրերում գիտությունը հաճախ է քննադատության ու քարկոծման
3
4. թիրախ դառնում. վերջինս մեղադրվում է բոլոր հնարավոր մեղքերում...
ներառյալ Չեռնոբիլի աղետի ու ընդհանրապես գլոբալ էկոլոգիական
ճգնաժամի բոլոր հետևանքների մեջֈ Բայց այսպիսի քննադատությունը
գիտության դերի ու հզորության անուղղակի հաստատումն է, քանզի
այդ բոլոր մեղքերում որևէ մեկը չի էլ փորձի մեղադրել արվեստին կամ
հոգևոր կյանքի որևէ այլ ոլորտիֈ Սակայն, մյուս կողմից տեղին չէ
մեղադրել գիտությանը, որ մարդկությունը ոչ միշտ է գիտական
բացահայտումներն օգտագործում հօգուտ իրենֈ Լուցկին ամենևին
էլայն բանի համար չի ստեղծվել, որ երեխաները խաղան կրակի հետֈ
Ասվածը բավարար է հասկանալու համար, որ գիտությունը
ուսումնասիրման արժանի երևույթ էֈ Ուստի պատահական չէ, որ մեր
օրերում այն հայտնվել է միանգամից մի քանի գիտական համակար–
գերի ուշադրության կիզակետումֈ Գիտության փիլիսոփայությունը
(գիտության մեթոդաբանությունը) դրանց շարքում առանձնահատուկ
տեղ է զբաղեցնումֈ
Ի՞նչ է գիտությունըֈ Ինչո՞վ է տարբերվում գիտական գիտելիքը
կրոնից ու դիցաբանությունիցֈ Ինչու՞մ է գիտության արժեքավորու–
թյունըֈ Ինչպե՞ս, ի՞նչ օրինաչափություններով է այն զարգանումֈ Ի՞նչ
մեթոդներից են օգտվում գիտնականներըֈ Հենց այս և նմանատիպ այլ
հարցերի պատասխանների որոնումն էլ հիմք հանդիսացավ
յուրահատուկ գիտական համակարգի՝ գիտության մեթոդաբանության
ձևավորման համարֈ Արևմուտքում այն անվանեցին գիտության
փիլիսո-փայություն, և նարկայումս այս երկու անվանումներն էլ
հավասա-րապես ընդունված է կիրառել որպես հավասարարժեք
տերմիններֈ
Գիտության փիլիսոփայությունը ձգտում է հասկանալ, թե ի՞նչ է
գիտությունը, ինչու՞մ է գիտական ճանաչողության և գիտության
մեթոդների առանձնահատկությունը, ինչպիսի՞ն են գիտական
գիտելիքի կառուցվածքն ու ֆունկցիաները, ինչպե՞ս է զարգանում
գիտությունըֈ
Նախքան գիտության ուսումնասիրությանն անցնելը, նախքան
գիտական գիտելիքի վերաբերյալ ինչ-ինչ հարցերին պատասխանելը,
հետազոտողը ակնհայտորեն պիտի պատկերացում ունենա այն մասին,
թե ի՞նչ է իրենից ներկայացնում մարդկային ճանաչողությունն
4
5. ընդհանրապես, ինչպիսին են նրա բնույթն ու սոցիալական
ֆունկցիաները, նրա կապերը պրակտիկայի հետ և այլնֈ Այս և
նմանատիպ այլ հարցերի պատասխանները տալիս է փիլիսո-
փայությունը, ընդ որում` տարբեր փիլիսոփայական ուղղություններ
առաջարկում են պատասխանների բազմազան տարբերակներֈ Այս
պատճառով գիտական ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողը ի
սկզբանե ստիպված է լինում հենվել այս կամ այն փիլիսոփայական
համակարգի վրաֈ Միևնույն ժամանակ ժամանակակից գիտությունը
չափազանց ընդգրկուն է, որպեսզի մեկ հետազոտողը կարողանա հայել
այն ամբողջությամբֈ Ցանկացած առանձին գիտություն իր մեջ
ներառում է հատուկ գիտական համակարգերի հսկայական համալիր,
որոնք երբեմն մեկը մյուսից էապես տարբերվում ենֈ Սա է պատճառը,
որ հետազոտողները սովորաբար ընտրում են առանձին գիտական
համակարգեր՝ որպես ուսումնասիրման ու վերլուծության օբյեկտֈ Եթե
հիմա մենք ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ
գիտության փիլիսոփայության տարբեր ներկայացուցիչներ ի սկզբանե
կարող են կողմնորոշված լինել դեպի տարբեր փիլիսոփայական
ուղղություններ ու հոսանքներ, ինչպես նաև հենվել տարբեր գիտական
համակարգերի ու նրանց պատմության վրա, ապա այստեղից պարզ է
դառնում, որ նրանք գիտության մասին հաճախ տարատեսակ
պատկերացումներիկհանգենֈ
Ժամանակակից գիտության փիլիսոփայությունը դիտարկում է
գիտական ճանաչողությունը որպես սոցիալ-մշակութային երևույթֈ
Նրա կարևորագույն խնդիրներից է այն հանգամանքի ուսումնա-
սիրությունը, թե պատմականորեն ինչպե՞ս են փոփոխվում նոր
գիտական գիտելիքի ձևավորման միջոցները և ինչպիսի՞ն են սոցիալ-
մշակութային գործոնների ազդեցության մեխանիզմները այդ
գործընթացի վրաֈ
XVI-XVII դարերում, երբ ըստ էության ձևավորվում էին
ժամանակակից գիտության սաղմերը, ապագան բավականին լուսավոր
ու հուսադրող էր թվում, քանզի գիտությունը իր առաջ խնդիր էր դնում՝
ապահովել մարդու և հասարակության ներդաշնակ զարգացումն ու
երջանիկ ապագանֈ Այն ժամանակ գիտության մեջ գերակշռող
փորձարարական մեթոդը վկայում էր այն մասին, որ բանականությունն
ի զորու է սանձել խավարամտությունն ու տգիտությունը՝ հօգուտ
5
6. հանրության բարօրությանֈ Թվում էր, թե բանականությունն այն զենքն
է, որը կօգնի մարդուն ձերբազատվել մոլորությունների ու
նախապաշարմունքների բեռիցֈ Այս ամենի հետ միաժամանակ նոր-
նոր կայացող գիտությունը մարդկանց մոտ հավատ սերմանեց առ այն,
որ հնարավոր է և անհրաժեշտ՝ ճանաչել, հասկանալ աշխարհը, ու
դրանից գործնական օգուտներ քաղելֈ
XVII դարում ամենատարածված մոտեցումներից մեկը պնդում
էր, որ գիտական գիտելիքը ապացուցված գիտելիքն էֈ Այլ կերպ ասած,
գիտելիքը պետք է հաստատված լինի փաստերովֈ Ոչինչ չի կարելի
համարել ճշմարիտ, քանի դեռ նրա օգտին չեն բերվել ապացույցներ,
կամ էլ գոնե հնարավոր ապացուցելիության զորեղ փաստարկներֈ Ահա
այսպես էր դատում Ռենե Դեկարտը, որը հրաժարվում էր ընդունել
որևէ դրույթ, որի ճշմարտացիության մասին ինքը հաստատապես
իմանալ չէր կարողֈ Դեկարտը հասկանում էր, որ սուբյեկտիվ
զգայությունները կարող են և չհամապատասխանել իրականությանը,
ուստի սկեպտիկորեն էր վերաբերում զգայական ընկալումների
արդյունքում ձեռք բերված գիտելիքինֈ
Գիտությունն անդադար հնարներ ու միջոցներ է փնտրում,
բացահայտում ու կատարելագործում, որոնց օգնությամբ հնարավոր
կդառնար մեծացնել մեր զգայարանների տվյալների ճշմարտացիու–
թյան աստիճանըֈ Մասնավորապես, բնության վրա որոշակի
ազդեցության ճանապարհով գիտնականը կարող է հաստատել
վերջինիս բնորոշ ինչ-որ եզակի երևույթ, չդիպչելով դրա նման այլ
երևույթների հանրագումարինֈ Իհարկե, ճշմարտության առաջ
չմեղանչելու համար հարկավոր է հիշատակել, որ XX դարում
գիտության զարգացումը (հասկանալի պատճառներով) զգալիորեն
նվազեցրել է լավատեսական տրամադրվածությունները մարդկանց
մոտֈ Այն, որ գիտության ու տեխնիկայի զարգացումը օգուտ է բերում,
հասկանալի է բոլորինֈ Բայց և այնպես XX դարում աշխարհը
ներքաշվեց մի շարք կոնֆլիկտների հորձանուտ, ինչը ցույց տվեց, որ
գիտությունը ի վիճակի է բերել ոչ միայն օգուտ, այլ նաև` վնասներֈ
Հենց գիտական տեխնոլոգիաների զարգացումն է, որ հնարավորություն
տվեց անհեռատես մարդկությանը սանձազերծել լայնածավալ
պատերազմներ ու լրջորեն վնասել իր բնակության համար այդքան
անհրաժեշտ բնական միջավայրըֈ Այսպիսով, երբ հասարակությունը
6
7. պայքարում է միջուկային զենքի արգելման, կամ էլ գենետիկորեն
փոփոխված սննդամթերքի դեմ, դա բացատրվում է ամենից առաջ այն
վախով, որ մարդը զգում է գիտության նկատմամբ, քանզի անհե-
տևողական գործողությունների արդյունքում մարդկությունը գիտու–
թյան նվաճումների նկատմամբ անպաշտպան կարգավիճակում է
հայտնվումֈ
Գիտության փիլիսոփայության ուսումնասիրությունների շրջա-
նակներում առաջնահերթ կարևորություն է ստանում այսպես կոչված
սցիենտիզմի և հակասցիենտիզմի հակադրությունըֈ Սցիենտիզմը այն
մոտեցումն է, որըբացարձականացնում էգիտության
դերըմշակույթիհամակարգում, հասարակությանգաղափարական
կյանքումֈ Այնսկսել էձևավորել XIX դ-ի վերջի, XX դ սկզբի
փիլիսոփայության շրջանակներում,
երբգիտատեխնիկականզարգացմանըզուգահեռ սկսվեցին մշակույթում
փիլիսոփայական գիտելիքի տեղի ու դերի ար–ժեքավորման հարցի
բուռն քննարկումներըֈ Հենց այսպայմաններումէ,
որձևավորվեցինսցիենտիզմնուհակասցիենտիզմըֈ Սցիենտիզմ
տերմինը առաջացել է լատիներեն scientia–գիտություն բառիցֈՎեր–
ջինս, ներկայացնելով գիտությունը մշակութաբանական, աշխար–
հայացքային տեսանկյունից, հանդես եկավ որպես «չեզոք, արժեքավոր,
բացարձակ գիտության» գաղափարախոսությունֈ Ավելին, այն նույնիսկ
պահանջում էր որպես ուղենիշ ընդունել բնագիտական ու տեխնիկա–
կան գիտությունների մեթոդներն ու ճանաչողական եղանակները, իսկ
գիտականության չափանիշները տարածել աշխարհի ճանաչմանն
ուղված մարդկային գործունեության բոլոր ձևերի, այդ թվում նաև
մարդկանց միջև շփման գործընթացների վրաֈ
Այս հարցադրումը առանձնահատուկ սրությամբ դրվեց
հատկապեսգիտատեխնիկական հեղափոխությանժամանակաշըր-
ջանում, ինչըկապված էր գիտության ձեռքբերումներիու
դրանցհետևանքների արժեքաբանական վերլուծության հարցի
հետֈՍցիենտիզմի բացասականհատկությունները կապված են այն
հանգամանքի հետ, որ վերջինսհաշվի չի առնում սոցիալականկյանքի
բարդ, համակարգայինկազմակերպվածությունը, որումգիտությունը,
իհարկե,ոչգերիշխող,բայց միանշանակ,կարևոր դիրք
էգրավումֈ Որպեսգիտությանօրինակելի տարբերակ` սցիենտիզմը
7
8. դիտարկում է բնականև, այսպեսկոչված, ճշգրիտգիտու–
թյուններըֈ Չլինելովխիստ կազմակերպված հայացքների համակարգ`
սցիենտիզմը ներկայանում էտարբերձևերով և
ուժգնությամբ.սկսածճշգրիտգիտություններին արտաքին
չափանիշների տեսանկյունիցնմանակումից, և վերջացրած
բնագիտական գիտելիքի բացարձա–կանացումով` որպես գիտելիքի
միակ հիմնավոր համակարգ,ուփիլի–սոփայական գիտելիքի
ժխտումովֈ Փիլիսոփայության շրջանակներում սցիենտիզմը իր
դրսևորումն է ստանում փիլիսոփայության, որպես գիտելիքի
յուրահատուկ ձևի ժխտման, գիտություններիհամեմատու–թյամբ
վերջինիս յուրահատկությունների առկայությունը չընդունելու, ինչպես
նաև փիլիսոփայությունըորպեսհասարակականգիտակցու–թյան
հատուկձև չդիտարկելու մեջֈ Սցիենտիզմի հետ միաժամանակ
ձևավորվել է հակաթեզը՝ հակասցիենտիզմը, որը առաջադրում է սցի–
ենտիստական հայեցկարգին ամբողջովին հակառակ տեսակետֈ Այն
չափազանց հոռետեսորեն է վերաբերվում գիտության ու տեխնիկայի
նվաճումներին, քանի որ որպես ելակետ է ընդունում գիտատեխ–
նիկական հեղափոխության բացասական հետևանքներըֈ Հակասցիեն–
տիզմը պահանջում է նվազեցնել գիտության էքսպանսիան և վերադառ–
նալ դեպի գործունեության դասական ձևերն ու արժեքներըֈ
Այսուհանդերձ, կարևոր է ամրագրել, որ գիտության փիլի–
սոփայությունը զբաղվում է հիմնականում այն մեթոդների ու
սկզբունքների ուսումնասիրությամբ, որոնց միջոցով գիտնականները
մեկնաբանում են փաստերը և առաջադրում հիպոթեզեր, ինչպես նաև
գիտության փիլիսոփայությունը հետազոտում է հենց իր՝ գիտության
զարգացման գործընթացըֈ Այլ կերպ ասած, գիտության փիլիսոփայու–
թյունն ուսումնասիրում է գիտական մեխանիզմի ներքին, տրամաբա–
նական ֆունկցիոնալությունըֈ Բացի այդ, վերջինիս խնդիրների
շարքում կարևորվում են նաև աշխարհի մասին մարդու պատկերա–
ցումների և սեփական ընկալումների իմաստավորման գործում
ճանաչողության տեսության տեղի ու դերի, պատկերացումների ու
ընկալումների իրական համապատասխանությունը որոշելը, ինչպես
նաև մարդկային փոխհարաբերությունների էթիկական կողմի վրա
գիտության ազդեցության ուսումնասիրությունըֈ
8
9. Սակայն կա մի հարց ևս, որի պարզաբանումը բավականին
կարևոր է՝ գիտության փիլիսոփայության ուսումնասիրությունը
սկսելուց առաջֈ Այն է. հնարավո՞ր է արդյոք լուրջ հետազոտություններ
կատարել գիտության ոլորտում` չունենալով հստակ պատկերացում
գիտության էության և ընդհանուր նկարագրի վերաբերյալֈ Ամենայն
հավանականությամբ հնարավոր է, սակայն մինչև որոշակի
սահմանագիծֈ Նույն հաջողությամբ, օրինակ, կարելի է ինչ-որ
գործարանում պտուտակներ ձգել այս կամ այն սարքի վրա, և
պատկերացում չունենալ այդ սարքի ամբողջական կառուցվածքի
մասինֈ Սակայն այս աշխատանքն արդարացված է, եթե դուք
ցանկանում եք ամբողջ կյանքում այդ նույն տիպի պտուտակներ ձգել
միանման սարքերի վրա, բայց ահա, եթե դուք ցանկանում եք լուրջ
ներդրում ունենալ այդ սարքաշինության բնագավառում, ցանկանում եք
այն կատարելա-գործել, ապա պետք է հստակ պատկերացում ունենաք
վերոհիշյալ սարքի աշխատանքի հիմնական սկզբունքների
վերաբերյալ, զուգահեռ այլ ոլորտներից որոշակի ինֆորմացիայի պիտի
տիրապետեք և էլի շատ ու շատ այլ նրբություններֈ Այս ամենից
կարող ենք եզրակացնել, որ գիտության փիլիսոփայությունը հարկավոր
չէ այն մարդուն, որը ցանկանում է զբաղվել զուտ տիպային,
սովորական խնդիրների լուծմամբ, այն հարկավոր է, նույնիսկ
անհրաժեշտ է նրանց, ովքեր ցանկանում են զբաղվել իրական
ստեղծագործ աշխատանքով, որը, որպես կանոն, բարձրացնում է
հետազոտողին փիլիսոփայության ու մեթոդաբանության պրոբլեմների
մակարդակիֈ Հենց այս դեպքում է, որ գիտնականը կարիք է զգում իր
գիտական բնագավառին նայել «կողքից», գիտակցել վերջինիս
զարգացման օրինաչափությունները, իմաստավորել այն գիտության՝
որպես միասնական համակարգի համատեքստում, ինչպես նաև
այնպիսի դեպքերում, երբ տվյալ հետազոտողը զգում է մտահորիզոնի
ընդլայնման անհրաժեշտությունֈ Գիտության փիլիսոփայությունը
տալիս է այսպիսի մտահորիզոն... իսկ թե հետազոտողն ինչպես այն
կօգտագործի, դա արդեն իր սեփական խնդիրն էֈ
9
10. ԹԵՄԱ I
Դասախոսություն I I
Գիտության փիլիսոփայության ուսումնասիրման
առարկանֈ Դեմարկացիայի հիմնախնդիրը
Առաջին, և կարևորագույն հիմնախնդիրը, որին բախվում է
գիտության փիլիսոփայությունը, հետևյալն է. Ի՞նչ է իրենից
ներկայացնում գիտությունըֈ
Սովորաբար գիտությունը սահմանում են որպես մարդկային
գործունեության ոլորտ, որն ուղղված է աշխարհի մասին իրական
գիտելիքի ձեռքբերմանը, հիմնավորմանը և համակարգմանըֈ Ըստ
էության գիտությունը և՛ գործունեությունն է, որի շնորհիվ ձեռք է
բերվում գիտելիքը, և՛ կուտակված գիտելիքի հանրագումարֈ
Գիտության գլխավոր նպատակը ճշմարտության ձեռքբերումն էֈ
Ճշմարիտ գիտելիքը օժտված է 2 կարևորագույն առանձնահատ–
կություններով… Առաջին. Ճշմարտությունը օբյեկտիվ է, այսինքն այն
կախված չէ մարդկանց կամքից ու ցանկություններիցֈ Այս կամ այն
մտքի ճշմարտացիությունը կախված է ոչ թե մեր կամքից, այլ իրական
աշխարհից, իրերի ռեալ դասավորությունիցֈ Նույնիսկ եթե բոլոր
մարդիկ անկեղծորեն հավատան, որ երկիրը սկավառակաձև է
ևգտնվում է 8 հսկայական փղերի մեջքին, ապա այդ հավատն այս
միտքը չի դարձնի ճշմարիտֈ Երկրորդ. Ճշմարտությունը ընդհանուր է
բոլորի համար, այն հանրանշանակ էֈ Այլ կերպ ասած, ճշմարտությունը
պարտավոր են ընդունել բոլոր մարդիկ, անկախ իրենց հասարակական
դիրքից, ազգային առանձնահատկություններից, հավատից, և այլնֈ
Իհարկե, ճշմարտության հետ կարելի է երբեմն չհամաձայնել, բայց այդ
դեպքում անհնար է դառնում գործելֈ Գիտությունը փնտրում է օբյեկտիվ
ու հանրանշանակ ճշմարտություններ, դրա համար էլ նրա տվյալները
ինտերսուբյեկտիվ են, այսինքն՝ նրա արդյունքները հավասարապես
պատկանում են բոլոր երկրների ու ազգերի ներկայացուցիչներինֈ
10
11. Սակայն միայն գիտական գործունեության նպատակի մատ-
նանշումը բավական չէ, որպեսզի կարողանանք գիտությունը տարբերել
հոգևոր գործունեության այն մյուս ոլորտներից, որոնք նույնպես
հավակնում են ճշմարիտ գիտելիքի տիրապետմանը՝ դիցաբանություն,
մոգություն, կրոն, բազմապիսի կեղծ գիտություններֈ Դրա համար
անհրաժեշտ է գտնել գիտական գիտելիքի այլ առանձնահատուկ գծեր,
որոնք բնորոշ կլինեն միայն իրեն, և հոգևոր գործունեության այլ ձևերի
ու արդյունքների մոտ կբացակայենֈ Հիմնախնդիրը, որը ձգտում է
գտնել հստակ չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի
տարբերակել գիտությունը հոգևոր գործունեության այլ ձևերից, կոչվում
է դեմարկացիայի հիմնախնդիրֈ
Այս հիմնախնդրի վերաբերյալ առաջին դատողությունները
շարադրվել են դեռևս Հին Հունաստանում, չնայած որ բուն գիտա-
փիլիսոփայական հայեցակարգային հարցադրումներն ու դրանց
լուծումները ի հայտ եկան միայն XX դարումֈ Արիստոտելը
առաջադրում էր դեմարկացիայի հետևյալ չափանիշները. «Գիտական
գիտելիքը պետք է լինի ապացուցված, միևնույն ժամանակ այն պետք է
բացահայտի երևույթների նախապատճառները»ֈ XIX դարում
պոզիտիվիզմը նոր թափ հաղորդեց դեմարկացիայի հիմնախնդրին, իսկ
նեոպոզիտիվիզմը այն դարձրեց առաջնահերթ կարևորության
հարցադրումֈ
Հարյուր տարուց ավելի գիտնականներն ու փիլիսոփաները
փորձում են գտնել այս հիմնախնդրի լուծման բանալիներըֈ
Երկար ժամանակ գիտական գիտելիքի տարբերիչ
առանձնահատկությունն էր համարվում վերջինիս հիմնավորվա-
ծությունը փաստերով (փորձարարական տվյալներով, կամ էլ դիտման
արդյունքներով), իսկ գիտական առանձնահատուկ կարևոր մեթոդ էր
համարվում ինդուկցիան՝ մասնավոր փաստերի հիման վրա անցումը
ընդհանրացումներինֈ Համարվում էր, որ հետազոտողը նախ
հավաքագրում է փաստերը, կուտակում դիտարկման տվյալները, ապա
ընդհանրացնում է դրանք օրենքներում կամ տեսություններումֈ Օրնակ՝
դանիացի աստղագետ Տիխո դե Բրահեն 20 տարուց ավելի դիտարկել է
մոլորակների շարժումը երկնակամարում ու ամրագրել դրանց դիրքն
ու տեղափոխություններըֈ Նա կուտակել էր ահռելի ծավալի էմպիրիկ
11
12. նյութֈ Հիմնվելով այդ նյութի, ինչպես նաև իր սեփական
դիտարկումների վրա, Յ.Կեպլերը մշակեց Արեգակի շուրջը
մոլորակների շարժման օրինաչափություններըֈ Իր հերթին էլ
Ի.Նյուտոնը, ընդհանրացրեց Գ.Գալիլեյի ու Յ.Կեպլերի ուսումնա-
սիրությունների արդյունքները՝ ստեղծելով դասական մեխանիկանֈ
Հանդիսանալով էմպիրիկ տվյալների ընդհանրացումը` գիտական
տեսությունը գտնում է իր հիմնավորումներըայդ տվյալների մեջֈ Եվ
ահա հենց գիտական գիտելիքի (տեսության, օրենքների) փաստերի
օգնությամբ հիմնավորվելիությունն էլ համարվում էր նրա տարբերիչ
առանձնահատկությունըֈ Գիտությունը փնտրում և գտնում է իր
տեսական ձևակերպումների հիմնավորումը, և սրանով էլ այն
տարբերվում է հոգևոր գործունեության մյուս ձևերիցֈ Իսկ ինչու՞ են
գիտական տեսություններն ու օրենքները գտնում այդքան լայն
հիմնավորումների շրջանակֈ Այն պարզ պատճառով, որ դրանք
ճշմարիտ են, որ նկարագրում են իրական աշխարհն այնպես,
ինչպիսին այն իրականում կաֈ Հենվելով գիտական
ճշմարտությունների վրա` մարդը խուսափում է սխալներից ու հաջո-
ղությունների է հասնում իր գործունեության բնագավառումֈ Գիտական
ճշմարտությունների մեկ այլ կարևոր հիմնավորում է գիտության
նվաճումների կիրառական օգտագործումըֈ
Այս մոտեցումն, ըստ էության, արդարացված է իհարկեֈ
Գիտության նվաճումների հետ են կապված անցած հարյուրամյակի
ահռելի տեխնիկական նվաճումներըֈ Սակայն էմպիրիկ տվյալների
շնորհիվ հաստատվելիությունը կամ հաջող տեխնիկական կիրառե-
լիությունը չի լուծում դեմարկացիայի հիմնախնդիրը, և
հնարավորություն չի տալիս հստակ սահմանազատել գիտությունը
«չգիտությունից»ֈ Ինչպես ցույց է տալիս ճանաչողության պատմու-
թյունը, շատ կեղծ, ոչ գիտական գաղափարներ ու հայեցակարգեր այս
կամ այն կերպ հիմնավորվել ենֈ Օրինակ, Պտղոմեոսի տեսությունը
ամեն օր հաստատվում է բոլոր մարդկանց դիտարկումներում. մենք
ամրագրում ենք, որ հենց Արևն է պտտվում Երկրի շուրջըֈ
Աստղագուշակությունն ու ալքիմիան հենվում էին ահռելի էմպիրիկ
նյութի վրաֈ Կարելի՞ է արդյոք դրանք գիտական համարելֈՁեռնա-
գուշակության արդյունքները բազմաթիվ հաստատումներ են գրանցումֈ
Շոգեմեքենան ստեղծվել է «ջերմածնի» մասին սխալ, կեղծ տեսության
12
13. հիման վրաֈ Մեր օրերում «թռչող ափսեների» մասին դատողու-
թյունները հենվում են հազարավոր դիտարկումների վրաֈ Կարելի՞ է
արդյոք այս հիմքի վրա դրանք բոլորը համարել գիտական
տեսություններֈ Ոչ… Որոշ գաղափարների կամ հայեցակարգերի
պարզունակ, անմիջական, էմպիրիկ հիմնավորումը մեզ դեռ իրավունք
չի տալիս դրանք համարել գիտականֈ
Նշանավոր բրիտանացի փիլիսոփա Կ.Պոպպերը առաջարկել է
դեմարկացիայի հիմնախնդրի այլ լուծումֈ Անկախ նրանից, թե
գիտական ճանաչողությունը խոսում է ամբողջական աշխարհի, թե
նրա առանձին կողմերի ու մասերի վերաբերյալ, միևնույն է, փորձում է
նկարագրել աշխարհն այնպես, ինչպես այն գոյություն ունի ինքնինֈ
Բայց իր նկարագրողական փորձերում գիտությունը կարող է սխալվել,
ավելին, չափազանց անհավանական է այն միտքը, որ գիտությունը
կարող էր միանգամից, առանց չարչարանքների բացահայտել, թե
ինչպիսի՞ն է աշխարհն իրականումֈ Եթե ճշմարտությունը մեզ տրվեր
առանց լուրջ ջանքերի, ապա գիտության կարիքը մենք պարզապես
չէինք զգաֈ Ճշմարտությանը տանող ուղին երկար ու դժվար է, այդ
պատճառով էլ գիտնականները չափազանց մեծ ուժեր, ժամանակ ու
եռանդ են ծախսում այնձեռքբերելու ճանապարհինֈ Բայց եթե գիտու–
թյունը, խոսելով աշխարհի մասին, միանգամից չի բացահայտում
ճշմարտությունը, դրանից հետևում է, որ ցանկացած գիտական
տեսության, ցանկացած գիտական պնդման մեջ որոշակի ռիսկի տարր
կա. Դրանք կարող են սխալ լինել, և փորձը կարող է հերքել այնֈ
Պոպպերի կարծիքով հենց այդ ռիսկի գործոնը սկզբունքորեն հերքվելու
հատկությունն է գիտական գիտելիքի տարբերիչ առանձնա-
հատկությունըֈ
Փորձի միջոցով հաստատման կամ հերքման վրա հենվելը մեզ
հնարավորություն չի տալիս տարբերել գիտությունը «ոչգիտու-
թյունից»ֈ Համենայն դեպս, էմպիրիկ ստուգելիությունը, որը
հաստատում կամ հերքում է մեր հայեցակարգերը, գիտական գիտելիքի
սահմանազատման կարևոր չափանիշ էֈ Իհարկե, գիտության մեջ կան
գաղափարներ ու տեսություններ, որոնք հնարավոր չէ ստուգել փորձովֈ
Միևնույն ժամանակ գիտության սահմաններից դուրս կարելի է
հանդիպել այնպիսի մտակառուցումների, որոնք հաստատվում կամ
հերքվում են փորձի միջոցովֈ Էմպիրիկ ստուգելիությունը մեզ չի տալիս
13
14. հստակ հնարավորություն՝ սահմանազատել գիտական և ոչ գիտական
գիտելիքը մեկը մյուսիցֈ Բայց և այնպես, շատ դեպքերում այս
չափանիշը հնարավորություն է տալիս տարբերել գիտական կառու-
ցումները գաղափարախոսական, քաղաքական, կրոնական չարաշա-
հումներիցֈ Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաստատել ձեր
հայեցակարգը փաստերով, ապա օրինաչափ է, եթե կասկածի տակ
առնեք դրա գիտականությունըֈ Կամ եթե շրջապատում ամեն ինչ
հաստատում է ձեր գաղափարը, և նույնիսկ ձեր պատկերացումներում
չեն նշմարվում այնպիսի իրողություններ, որոնք կհերքեին այն, ապա
ամենայն հավանականությամբ դրա տեղը գիտության սահմաններից
դուրս էֈ
Էմպիրիկ ստուգելիությունը գիտականության կարևորագույն
չափանիշ էֈ Սակայն նրան ավելանում է որոշ լրացուցիչ չափանիշներ
ևսֈԱմերիկյան գիտության պատմաբան Թ.Կունը փորձեց հիմնավորել
այն միտքը, որ գիտությունը տարբերվում է հոգևոր գործունեության այլ
ձևերից «պարադիգմայի» առկայությամբֈ «Պարադիգմա» ասելով` նա
հասկանում էր տվյալ գիտության այն հիմնարար դրույթները,
տեսությունները, որոնց ամբողջությունը ընդունում է գիտնականների
ողջ հանրույթըֈ Օրինակ` բոլոր ֆիզիկոսները ընդունում են
թերմոդինամիկայի օրենքները, հարաբերականության մասնավոր
տեսությունը և քվանտային տեսությունը, բոլոր կենսաբանները
ընդունում են Դարվինի էվոլյուցիոն տեսությունը և Մենդելի օրենքները,
քիմիկոսները համաձայն են Մենդելեևի պարբերական սկզբունքին, և
այլնֈ Սակայն արվեստի բնագավառումայսպիսի միասնականություն
չկաֈ Եթե հանկարծ բոլոր նկարիչները սկսեն նմանակել Մոդելյանիի
կամ Պիկասսոյի ոճին, քանդակագործները՝ Չելլինիի կամ Ռոդենի, իսկ
գրողները՝ Տոլստոյին կամ Հեմինգուեյին, ապա արվեստը որպես
այդպիսին, կդադարի գոյություն ունենալուցֈ Այստեղից կարելի է
եզրակացնել, որ հենց հոգևոր գործունեության տվյալ բնագավառում
ձևավորվում է միատեսակ հայացքների ամբողջական համակարգ,
առանձնանում է որոշակի գիտելիքների ու մեթոդների բոլորի կողմից
ընդունված հանրագումար, ապա այդ բնագավառը վերածվում է
գիտությանֈ
Այստեղ կարելի է ավելացնել նաև առանձնահատուկ գիտական
լեզվի առկայությունըֈ Յուրաքանչյուր գիտություն իր զարգացման
14
15. ընթացքում մշակում է հասկացությունների որոշակի համակարգ, որը
վերաբերում է համապատասխան ուսումնասիրության բնագավառին,
իրական աշխարհի հետազոտվող կողմինֈ Գիտություններից
յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ լեզուն, որն էապես
տարբերվում է ինչպես բնական լեզվից, այնպես էլ այլ գիտությունների
հասկացութային ապարատի համակարգիցֈՈրպեսզի ուսանողը դառնա
գիտնական և կայանա որպես որոշակի գիտական համակարգի
ներկայացուցիչ-մասնագետ, նա պարտավոր է լուրջ ջանքեր տրամա-
դրել իր կողմից ընտրված գիտության լեզվի յուրացման համարֈ
Սրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ տարբեր գիտական
համակարգեր ներկայացնող գիտնականները խուսափում են
մասնակցել նույն գիտաժողովներին, քանզի նրանք, ըստ էության,
խոսում են տարբեր լեզուներով, և հաճախ չեն հասկանում միմյանցֈ
Այսպիսով, յուրահատուկ լեզվի առկայությունը հասուն գիտական
համակարգի կարևոր բնութագրիչներից մեկն էֈ
Այնուամենայնիվ, կարելի է կրկնել, որ և՛ պարադիգմայի, և՛
առանձնահատուկ լեզվի առկայությունը ինքնին չեն երաշխավորում
այն հանգամանքը, թե մենք գործ ունենք գիտության հետֈ Ըստ էության,
դա վկայում է ընդամենը այն մասին, որ մարդկային գործունեության
որոշակի ոլորտը ձեռք է բերել մասնագիտացման բավականին բարձր
աստիճան, և գործունեության տվյալ ձևով զբաղվելու համար
անհրաժեշտ է յուրացնել դրա լեզուն և հստակ սկզբունքներըֈ Օրինակ,
քրեական աշխարհը, որն ունի յուրահատուկ լեզու և հասկանալի չէ
ուրիշներին, որը հետևում է որոշակի սկզբունքների, դրանով չի
վերածվում գիտական հանրույթիֈ
Այն հարցը, թե ի՞նչ է գիտությունը, ինչպե՞ս հստակ ու ճշգրիտ
տարբերակել գիտությունը «ոչ-գիտությունից», մինչ օրս էլ չի ստացել իր
վերջնական լուծումըֈ Օգտվելով վերոշարադրյալ սկզբունքներից, մենք
կարող ենք միայն մոտավորապես ասել, թե ինչ է գիտությունը և
ընդհանուր գծերով նկարագրել գիտական գործունեության ոլորտըֈ
Գիտությունը մարդկային գործունեության ոլորտ է, որն ուղղված
է աշխարհի մասին ինտերսուբյեկտիվ գիտելիքների ձեռքբերմանը,
մշակմանը, հիմնավորմանն ու համակարգմանըֈ
15
16. Այսուհանդերձ, միշտ էլ կլինեն կասկածելի դեպքեր, որոնց
հարցում մեր չափանիշները անզոր կլինենֈ Բայց միևնույն է, չարժե դա
շատ մեծ թերություն համարելֈ Գիտականության չափանիշները պետք
է մի փոքր անորոշ լինեն, հակառակ դեպքում դրանք կարող են
դառնալ լուրջ խոչընդոտ նոր գիտական համակարգերի ձևավորման,
նոր, անհայտ իրերի ու երևույթների ճանաչման ճանապարհինֈ
Ի՞նչ իմանաս, միգուցե նոր հարյուրամյակում պարահոգեբա-
նությունը կամ ՈՒՖՕլոգիան կվերածվեն բավականին լուրջ գիտական
համակարգերիֈ
Բայց,միևնույն է, եթե մինչ օրս հայտնի չափանիշները
խախտվում են, դա մեզ հիմք է տալիս խորհելու՝ արդյո՞ք այն, ինչով
մենք զբաղվում ենք, գիտություն է, թե՞ ոչֈ
16
17. ԹԵՄԱ II
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Դասախոսություն III
Չնայած, որ գիտության փիլիսոփայությունը և գիտության
պատմությունը իրենց ուսումնասիրման առարկայի առումով
տարբերվում են, այնուամենայնիվ նրանց միջև առկա է սերտ կապ, որը
հնարավոր է բացատրել հետևյալ կետերով.
1. Զարգացումը գիտության մեջ արտացոլում է ժամանակի
իրական շարժը և միևնույն ժամանակ օժանդակում է
իրականության ճանաչմանըֈ Փիլիսոփայությունը ուսումնա-
սիրում է աշխարհի ճանաչողության առավել ընդհանուր
հարցերը, և բնականաբար գիտության հետ առընչվում է
առաջին հերթին պատմական համատեքստումֈ
2. Հասկանալու համար այն սկզբունքները, որոնց վրա հենվում է
գիտությունը, բավական է իմաստավորել ու արժևորել
գիտնականների անընդհատ զարգացող գործունեությունը.
Երբ ընդունված տեսությունը հերքվում է նոր տվյալ-
ների ճնշման տակ, նրանք միանգամից փորձում են այն շտկել
կամ փոխարինել նորովֈ Սա է պատճառը, որ գիտության
զարգացման գործընթացը արտացոլվում է գիտության պատ-
մության մեջֈ
Պատկերացում կազմելու համար, թե գիտության փիլիսոփայու-
թյունը ի՞նչ խնդիրների կարող է բախվել ապագայում, հարկավոր է
հասկանալ, թե ի՞նչպես են զարգացել և փոփոխվել բնության
վերաբերյալ գիտնականների հայացքները վերջին 2,5-3 հազար
տարիների ընթացքումֈ
Լայն առումով աշխարհայացքային էվոլյուցիան կարելի է
բաժանել 3 փուլիֈ Առաջինը կապված է աշխարհի մասին հին հույների
պատկերացումների հաստատման հետ, որը շատ առումներով
պայմանավորեց միջնադարյան աշխարհընկալման նրբերանգներըֈ
Երկրորդ փուլը կարելի է անվանել ժամանակակից գիտության
կայացման ժամանակաշրջան, երբ հաղթահարվեց արիստոտելակա-
նության հզոր ազդեցությունն ու հիմք դրվեց աշխարհի ժամանակակից
17
18. ընկալման գիտական պատկերացումներինֈ Եվ երրորդ փուլը, որը
նշանավորվեց ֆիզիկայում հարաբերականության տեսության,
քվանտային մեխանիկայի, իսկ կենսաբանության մեջ՝ գենետիկայի
շնորհիվ նոր հորիզոնների բացահայտումովֈ Այսպիսով, XXդարի
վերջին գիտական աշխարհը նույնքան հեռու էր XIX դարի
գիտելիքներից, ինչքան որ նյուտոնյան գիտական աշխարհն է հեռու հին
հույների ու Միջնադարյան մտածողների գաղափարներիցֈ
ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄՏԱԾՈՂՆԵՐԸ
Հին հունական մտքի անգերազանցելի վարպետներ էին
Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելըֈ Սակայն նրանցից առաջ էլ,
«մինչսոկրատեսյան շրջանի մտածողներն» իրենց սեփական դիտար-
կումների հիման վրա առաջադրում էին տեսություններ, որոնց միջոցով
ձգտում էին բացատրել իրերի էությունըֈ Ըստ էության, նրանք
արևմուտքի առաջին գիտնականներն էինֈ
ՄԻՆՉՍՈԿՐԱՏԵՍՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՄՏԱԾՈՂՆԵՐԸ
Թալեսին(մոտ 625-547թթ. մ.թ.ա.) ընդունված է համարել առաջին
փիլիսոփաֈ Մեզ տեղեկություններ է հասել այն մասին ,որ նա,
ուսումնասիրելով պինդ ու հեղուկ մարմինները, հանգել է այն
եզրակացության, որ դրանք բոլորն էլ առաջացել են մեկ տարրիցֈ Նա
սխալ հետևության հանգեց, որ գոյության հիմքը ջուրն է... Բայց դա
բանականության ու ինտուիցիայի առաջին փորձն էր՝ բացատրել ու
ճանաչել իրերի էությունըֈ
Ըստ էության Թալեսին ժամանակակից ֆիզիկայի
մոտեցումներից բաժանում էր ընդամենը թթվածնի մեկ ատոմ, քանզի
ներկայումս ընդունված է պարզագույն տարր համարել ջրածինըֈ
Նույն ժամանակաշրջանում մեկ այլ մտածող հանգեց չափազանց
կարևոր մի ենթադրությանֈ Հերակլիտեսը(մոտ. 544-483թթ. մ.թ.ա.)
առաջ քաշեց իրերի անընդհատ փոփոխելիության գաղափարը («ամեն
ինչ հոսում ու փոփոխվում է»)ֈ «Գետ» կամ «ծառ» հասկացությունները
մեզ համար անփոփոխ ենֈ Բայց իրականում ցանկացած գետ կամ ծառ
երբեք էլ կանգնած, քարացած, ստատիկ վիճակում չի լինումֈ
18
19. Հերակլիտեսը առավել հայտնի է իր հետևյալ
արտահայտությամբ. «նույն գետը երկու անգամ հնարավոր չէ մտնել»ֈ
Ժամանակակից աշխարհում բոլորն էլ համոզված են, որ ամեն
ինչ՝ սկսած մարդու էությունը կազմող տարրական մասնիկներից, և
վերջացրած ահռելի, հսկայական աստեղային համակարգերից,
անընդհատ ու անդադար շարժվում ու փոփոխվում ենֈ Իսկ ահա
Հերակլիտեսը դիտարկումների ու տրամաբանության շնորհիվ հանգեց
այդ մտքին այն ժամանակ, երբ բոլորը համոզված էին, որ
իրականությունը անփոփոխ ու հաստատուն կարգավորվածություն էֈ
Լևկիպպոսն (մոտ. 500-440թթ. մ.թ.ա.) ու Դեմոկրիտեսը (մոտ. 460-
370թթ. մ.թ.ա.) հիմնադրեցին ատոմիստական տեսությունը, համաձայն
որի ողջ մատերիան բաղկացած է անբաժանելի տարրական
մասնիկներից և դատարկությունիցֈ Իրերի հատկությունների տար-
բերությունները, ըստ նրանց, պայմանավորված են դրանց բաղկացուցիչ
ատոմների հատկություններովֈ
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն տրամա-
բանությունը, որով առաջնորդվել են այս մտածողներըֈ Դիտարկելով
նյութերի մի վիճակից մյուսին անցնելու ձևերը տարբեր ջերմաս-
տիճանների դեպքում` նրանք ենթադրեցին, որ միևնույն ատոմները
տարբեր պայմաններում տարբեր կերպ են համակցվումֈ Ուսումնա-
սիրելով շրջակա աշխարհը, այս մտածողները ճանապարհ էին
հարթում ընդհանրական տեսությունների ձևավորման համարֈ
ՊԼԱՏՈՆ
Եթե մինչսոկրատեսյան շրջանի մտածողներն աշխարհն
ուսումնասիրում էին՝ հիմնվելով զգայությունների վրա, ապա այլ հույն
մտածողներ առաջնորդվում էին իդեալիստական աշխարհայացքային
կողմնորոշիչներովֈ Այս մոտեցման ակունքները մեզ տանում են դեպի
Պլատոնը (427-347թթ. մ.թ.ա.), որը գտնում էր, որ մեր տեսած ու
ընկալած իրերը գոյության (էյդոսների) աղքատիկ ստվերներն են միայնֈ
Սա նշանակում է, որ «ես հասկանում եմ, որ իմ ձեռքի առարկան գունդ
է սոսկ այն պատճառով, որ իմ մտքում կա «գունդ» հասկացությունը»ֈ
Այսպիսով, աշխարհը ճանաչելու համար մարդը պետք է
կարողանա վեր կանգնել զուտ զգայական ընկալումներից, այլ կերպ
19
20. ասած, նա պետք է փորձի ճանաչել հավերժական «էյդոսների»
աշխարհըֈ Իր հռչակավոր «Պետություն» երկխոսության մեջ Պլատոնը
պատկերավոր ձևով նկարագրում է քարանձավի օրինակը,
առաջադրելով այն միտքը, որ մարդկանց մեծ մասը տեսնում են
իրական աշխարհի առարկայական ստվերները միայն, որոնք
արտացոլվում են քարանձավի պատինֈ Պլատոնի համոզմամբ միայն
փիլիսոփաներն են ի վիճակի հաղթահարելու կենցաղային, զգայական
սահմանափակումները և ճանաչելու իրական աշխարհը՝ բուն
գաղափարները, «էյդոսները»ֈ Այստեղից հետևում է, որ իրական
աշխարհը պետք չէ որոնել «պատի» ու նրա վրա արտացոլված
«ստվերների» մեջ (զգայական ընկալումներ)ֈ Ճշմարտությունը
ճանաչելու համար հարկավոր է խորհել համընդհանուր նախահիմքերի
ու «իդեաների աշխարհի» մասինֈ
Այս կարգի տեսակետները բավականին տարածված են
արևմտյան փիլիսոփայության շրջանակներումֈ Այս տեսության
համաձայն բանականությունը պետք է անկախ լինի ֆիզիկական
աշխարհի զգայական ընկալումներիցֈ Միայն նյութական աշխարհի
ազդեցությունից ձերբազատվելուց հետո է հնարավոր ճանաչել
կեցության էությունն ու իմաստը, դրա համար էլ իրական փաստերը
ավելի քիչ են հետաքրքրում բանականությանը, քան թե դրանց մասին
առաջադրվող տեսություններըֈ Այսպիսի մոտեցումը արմատապես
տարբերվում էր մինչսոկրատեսյան շրջանի մտածողների
տեսակետներից և հիմք դրեց փիլիսոփայության ու գիտության
հետագա տարանջատմանը. փիլիսոփայությունը սկսեց շարժվել դեպի
ընդհանուր գաղափարներն ու հասկացությունների լեզուն, իսկ
գիտությունը կենտրոնացավ ֆիզիկական աշխարհի զգայական
ընկալումներումտրված իրողությունների բացատրության վրաֈ
ԱՐԻՍՏՈՏԵԼ
Արիստոտելը (384-322թթ. մ.թ.ա.) պնդում էր, որ աշխարհի
ճանաչողությունը ձեռք է բերվում բանականությանը հասանելի փորձի
միջոցովֈ Նրա կարծիքով, անհրաժեշտ է ուսումնասիրել երևույթները
(ֆենոմենները), այլ ոչ թե արհամարել դրանքֈ Ինչպես տեսնում ենք,
գիտական մտածողության կայացումը ավելի ճիշտ կլինի կապել ոչ թե
20
21. Պլատոնի այլ Արիստոտելի անվան հետֈ Արիստոտելը գիտելիքը
դիտարկում էր որպես զգայական օրգաններից ստացվող ողջ
ինֆորմացիան միավորող կարգավորված ընկալման ու փորձի
հետևանք, արդյունքֈ Ըստ էության` հենց այդպիսի մոտեցումն էլ
հետագայում կդառնա որոշիչ գիտություն փիլիսոփայության համարֈ
Արիստոտելը տարակարգեց գիտելիքի տարբեր ոլորտներ և ողջ
կենդանական աշխարհը բաժանեց տիպերի ու տեսակների.նա
առաջինն էր, ով կիրառեց դասակարգման հնարը, ինչը հիմնաքարային
նշանակություն ունեցավ գիտական մտքի հետագա զարգացման
համարֈ Միևնույն ժամանակ նա ներմուծեց տարածության, ժամանակի
և պատճառականության գաղափարներըֈ
Արիստոտելի կարծիքով իրերի հիմքում ընկած են հետևյալ 4
պատճառները.
1. Մատերիա (դրանց հիմքում ընկած ֆիզիկական սուբստան-
ցիան),
2. Ձևը (դրանց էությունը, պատկերը կամ նախագիծը, մի
խոսքով այն, ինչը տարբերում է արձանը ձուլակտորից, որից
այն պատրաստել են),
3. Գործողությունը կամ առաջին շարժումը (այն, ինչը պատճառ
է հանդիսացել դրանց առաջացման համար),
4. Նպատակը (թե ինչի համար է ծառայելու այն)ֈ
Առարկայի ամբողջ նկարագիրը ստանալու համար անհրաժեշտ
են բոլոր 4 պատճառներըֈ Բավական չէ ցույց տալ, թե ինչպես է այն
գործառնում ու ինչից է պատրաստված, անհրաժեշտ է մատնանշել ինչ-
որ նպատակ, որի համար ծառայում է այն, ընդ որում հարկավոր է
բացատրել ոչ միայն, թե «ի՞նչ է այն իրենից ներկայացնում» կամ «ինչի՞ է
նման», այլ նաև «թե ի՞նչն է նրա առաջացման պատճառը հանդիսացել»
և «ինչի՞ համար է նախատեսված»ֈ
Արիստոտելի համար ամեն իր օժտված է զարգացման,
կայացման ու նպատակի հնարավորությամբ,կամ այլ կերպ ասած`
վերջնական նպատակովֈ Լայն իմաստով այն ենթադրում է, որ
պասսիվ առարկաներին բնորոշ է ինչ-որ նպատակ, որ կապված է
ապագայի և ոչ թե այդ առարկաների ծագման առաջնասկզբի հետֈ
Հաջորդ դարերի գիտնականներին բավականին դժվար էր
վիճարկել, կամ նույնիսկ կասկածի տակ առնել Արիստոտելի
հայացքները (բավական է հիշել, թե որքան դժվար էր Կոպեռնիկոսի
21
22. տեսության կայացման ճանապարհը)ֈ Բայց և այնպես, XVII դարում
իրերի էության մասին գիտական պատկերացումներում վերջնական
պատճառի կամ «նպատակի» գաղափարը իր դիրքերը աստիճանաբար
զիջեց՝ հօգուտ «առաջին շարժման», կամ «առաջնապատճառի»ֈ Այլ
կերպ ասած, Արիստոտելի կողմից առաջադրված աշխարհի գիտական
պատկերը, որում առարկաները օժտված էին կայացման
հնարավորությամբ՝ հանուն ինչ-որ նպատակի, իր տեղը զիջեց այլ
պատկերի, որում առարկաները ինչ-որ մեխանիզմի բաղադրիչ են, որը
պայմանավորում է դրանց ցանկացած շարժում ու փոփոխությունֈ
Իրերի էության այսպիսի պարզեցված պատկերացումները լուրջ
ազդեցություն ունեցան գիտության փիլիսոփայության հետագա
զարգացման վրաֈ
ԱՐՔԻՄԵԴ
Բոլոր վերը նշված ականավորհույներն ավելի շատ հայտնի էին
որպես փիլիսոփա-մտածողներ, այլ ոչ թե որպես գիտնականներ, իսկ
այն, ինչ մենք անվանում էինք անտիկ գիտություն, իրականում
բնափիլիսոփայություն էր՝ ընդհանուր տիպի մի գիտելիք, ուսմունք
աշխարհի մասին, որն ամբողջացնում է օբյեկտիվ աշխարհի ու նաև իր
մասին մարդու պատկերացումներըֈ Այսպիսով` բնափիլիսոփայու-
թյունը իրենից գիտելիքի առանձին ճյուղ չի ներկայացնումֈ Սակայն այն
ժամանակների հայտնի մտածողների մեջ հատուկ կերպով
առանձնանում էր Արքիմեդի (287-212թթ. մ.թ.ա.) անձըֈ
Ամենից առավել Արքիմեդը հայտնի է իր նշանավոր բացա-
կանչությամբ՝ «էվրիկա» («գտա»)ֈ
Բայց ի՞նչն էր դրան նախորդելֈ Վերջինս ստիպված էր որոշել,
թե թագը մաքուր ոսկուց է, թե՞ ոչֈ Թագի քաշը հավասար էր այն ոսկու
քաշին, որը տրվել էր վարպետին, այն պատրաստելու համարֈ
Արքիմեդի առաջ խնդիր էր դրված՝ չափել թագի ծավալը և համեմատել
այն վարպետին տրված ոսկու ծավալի հետֈ Հասկանալի է, որ նա չէր
կարող կոտրել կամ ձուլել թագը՝ խնդիրը լուծելու համարֈ Տեսնելով, որ
ջրի մեջ ընկղմվելիս իր մարմինը ջուրը դուրս է մղում ավազանից, նա
գտավ խնդրի շատ պարզ լուծում. Չափեց թագի դուրս մղած ջրի
22
23. ծավալը, և համեմատեց այն թագի պատրաստման համար տրված
ոսկու դուրս մղած ջրի ծավալի հետֈ Եվ երբ պարզվեց, որ այդ երկու
ծավալները հավասար չեն, Արքիմեդը եզրակացրեց, որ տրված ոսկուն
ավելի թեթև մետաղ է խառնվածֈ
Ուշադրություն դարձնենք, թե ի՞նչ ելակետային տվյալներ ուներ
Արքիմեդըֈ Նա գիտեր, որ նյութերի խտությունը հաստատուն
մեծություն է, և ավելացված նյութը, որն ունի պակաս խտություն,
հանրագումարում կպակասեցնի թագի միջին խտությունըֈ Նա գիտեր
նաև, որ խտությունը ուղիղ համեմատական է զանգվածին ու ծավալինֈ
Եվ քանի որ թագի զանգվածը հայտնի էր, ուստի երիտասարդ
գյուտարարին մնում էր չափել միայն թագի ծավալըֈ Դուրս մղված ջրի
ծավալն էլ հենց լուծեց այդ խնդիրըֈ Խնդրի լուծումը հաջող էր
Արքիմեդի համար, իսկ ահա ոսկերիչին այս հայտնագործության
պատճառով մահապատժի ենթարկեցինֈ
Արքիմեդին է վերագրվում մի ուրիշ հայտնի արտահայտություն
ևս. «տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկիրը»ֈ Այս
արտահայտությունը կապված է նրա կողմից լծակի հայտնագործման
հետֈ Վերջինս Արքիմեդը կատարել էր ռազմական նպատակների
համարֈ Արքիմեդը ստեղծել է առաջին քարաձիգը (կատապուլտ) ու
ջրասույզ եղած նավերը բարձրացնելու հարմարանքըֈ Հայելիների
(որոշ աղբյուրների համաձայն՝ փայլեցված վահանների) օգնությամբ
արևի ճառագայթներն ուղղելով իր հայրենի Սիրակուզայի վրա
հարձակված հռոմեական նավատորմի վրա, նա այրել է դրանքֈ
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Արքիմեդի բոլոր գործնական
հայտնագործությունները հիմնված էին ճշգրիտ ֆիզիկական ու
մաթեմատիկական հաշվարկների վրաֈ
Այսպիսով, եթե մինչսոկրատեսյան շրջանի մտածողները
խորհում էին գոյության պատճառների, իրերի էության մասին, իսկ
Արիստոտելը մշակեց հիմնական հասկացություններն ու համակարգեց
գիտությունները, ապա Արքիմեդը դրսևորեց իրեն որպես գործնական,
կիրառական նպատակաուղղվածություն ունեցող գիտնական, որը
օգտագործեց գիտափորձն ու հաշվարկները կոնկրետ խնդիրներ
լուծելու համարֈ
23
24. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ
XVII-XVIII դդ. գիտությանը սովորաբար հակադրում են
Միջնադարյան գիտությունը, որի հիմքը կազմում էին կրոնն ու
հեղինակություններըֈ XVII դարից գիտության հիմքում արդեն դրվում
էին փաստերն ու դատողություններըֈ Բայց և այնպես, մեր կողմից մեծ
սխալ կլինի թերագնահատել վաղ գիտական համակարգերի դերը
ժամանակակից գիտական մտքի տարբեր ոլորտների ձևավորման ու
կայացման գործումֈ Այս հանգամանքի հետ կապված, հետաքրքիր
կլինի տեսնել, թե նախկին մտածողության ո՞ր կարևոր գծերն էին, որ
լիցք հաղորդեցին ժամանակակից գիտական հայեցակարգերի զարգաց-
մանըֈ
ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ՀԱՋՈՐԴՆԵՐԸ
Արիստոտելի գաղափարներին հաջորդեցին ստոիկների (նրանց
կարծիքով տիեզերքը ստեղծվել է լոգոսի՝ համաշխարհային
բանականության, կողմից) և էպիկուրականների (ավելի օբյեկտիվ
ատոմիստական գաղափարների կողմնակիցների) հայեցակարգերըֈ
Քրիստոնեական աստվածաբանությունը զարգանում էր՝
հիմնվելով հելլենիստական աշխարհի գաղափարների վրաֈ
Նյութական իրողությունների նկատմամբ քրիստոնեական շրջանի
մտածողների, մասնավորապես Օգոստինոս Երանելու (354-430թթ.),
հայացքները հանգում էին Պլատոնի այն հայտնի դրույթին, որ ողջ
երկրայինն ընդամենը ստվերն է կատարյալ, երկնային աշխարհիֈ
Այս հայացքներնէլ ավելի ամրացրեցին Տիեզերքի մասին այն
պատկերացումները, որ մ.թ. II դարում տվել էր Պտղոմեոս
Ալեքսանդրիացին (87-165թթ.)ֈ Նրա տիեզերաբանության համաձայն`
անշարժ երկրի շուրջ շրջանաձև ուղեծրերով (էպիցիկլերով) շարժվում
են մոլորակները, իսկ էպիցիկլերի կենտրոնները սահում են մեծ,
ուղղորդող շրջանագծերով՝ դեֆերենտներովֈ Ամենահեռավոր ոլորտը`
սֆերան, համարվում էր Աստծո բնակատեղինֈ Պտղոմեոսի կարծիքով`
յուրաքանչյուր սֆերան ազդում է երկրային իրադարձությունների վրաֈ
Լուսնից բարձր գտնվող սֆերաներում ամեն ինչ համարվում էր
24
25. իդեալական ու կատարյալ, իսկ լուսնից ցածր գտնվող սֆերաներում՝ ոչ
կատարյալ ու ենթակա կողմնակի ազդեցությունների, փոփոխմանֈ
Հին հույների գաղափարներն Արևմտյան քաղաքակրթության
համար կորան «խավար դարերում»ֈԲայց նրանց աշխատությունները
թարգմանվեցին այլ լեզուներով (այդ թվում նաև հայերեն, ասորերեն,
արաբերեն) ու պահպանվեցին, այնպես որ հունական փիլիսոփայու-
թյունը, ինչպես նաև մաթեմատիկան իրենց հետագա զարգացումը
գտան արևելյան՝ հիմնականում իսլամական, քաղաքակրթության
ներկայացուցիչների աշխատություններումֈ XIII դարում Արիստոտելի
ժառանգությունը, ի շնորհիվ Ավեռոեսի, որը նրա աշխատությունները
թարգմանեց լատիներեն, նորից թափանցեց արևմուտք և լայն
տարածում գտավ այս ժամանակաշրջանում հիմնադրված համալսա-
րաններումֈ
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔԸ
XIII դարը նշանավորվեց փիլիսոփայության նոր զարթոնքովֈ
Հենց այս շրջանում է, որ ասպարեզ իջան այնպիսի խոշոր մտածողներ,
ինչպիսիք են. Թովմա Աքվինացին (1225-1274թթ.), Դունս Սկոտտը
(1265-1308թթ.), Ուիլլիամ Օկկամը (1285-1349թթ.)ֈ Ամբողջ Եվրոպայով
մեկ հիմնադրվում էին համալսարաններ, որոնցում բնափիլիսո-
փայության դասավանդումը գիտության փիլիսոփայության հետագա
նվաճումների համար լավ հող նախապատրաստեցֈ
Աշխարհի մասին հին հունական փիլիսոփայության,
մասնավորապես Արիստոտելի որոշ հայեցակարգային դրույթներ
չափազանց մեծ ազդեցություն ունեցան միջնադարյան մտածողների
հայացքների ձևավորման վրաֈ Համարվում էր, որ բոլոր նյութական
իրողությունները բաղկացած են չորս տարրերից` հողից, օդից, ջրից և
կրակիցֈ Այս տարրերից յուրաքանչյուրին բնորոշ է իր սեփական
բնական մակարդակը, որին նա ձգտում է շարժման ժամանակֈ Այսպես,
օրինակ` հողի բնական հակումը կարելի է համարել ընկնելը, ջրինը՝
հոսելը, իսկ կրակինը՝ բարձրանալը, մագլցելըֈ Այս հանգամանքներով
էր բացատրվում շարժման բուն գործընթացըֈ
Երկնային ամեն ինչ համարվում էր կատարյալ, դրա համար էլ
երկնային ցանկացած շարժում պատկերվում էր իդեալական շրջագծի
25
26. տեսքովֈ Սակայն պրակտիկան վկայում էր հակառակի մասինֈ Եվ այդ
ամենը սկսեցին գիտակցել նրանք, ովքեր դիտարկում էին երկնային
մարմինների տեղաշարժերըֈ Բացահայտվեց, որ դրանք շարժվում են
արևելքից արևմուտք, ինչպես նաև այն հանգամանքը, որ ի հեճուկս
տիրապետող կարծիքի` դրանց հետագծերը ոչ թե իդեալական շրջա-
գծեր են, այլ էլիպսներֈ Բացահայտ թշնամանքով ընդունվեց Հարվեյի
այն բացահայտումը, որ կենդանիներն ունեն արյան շրջանառություն,
մի բան, որ միջին դարերում անհնար էր համարվում երկնային
էակների համարֈ Չնայած, որ միջնադարյան մտածողները
տրամաբանության ու տրամաբանական մտածողության ջատագովներ
էին, բայց և այնպես, նրանք օգտվում էին միայն դեդուկցիայիցֈ Այլ կերպ
ասած, նրանք ելակետ էին ընդունում որոշ աքսիոմներ, ընդհանուր
դրույթներ և դրանց հիման վրա բխեցնում էին մասնավոր ապացույց-
ներ կամ դատողություններ այն մասին, թե ինչ երևույթներ պիտի բխեն
դրանցիցֈ Այս մոտեցումը էապես տարբերվում էր ինդուկտիվ մեթոդից,
որը հետագայում որդեգրվեց գիտության կողմից, և որը տեսությունները
մշակում է հավաքագրված փաստերի հիման վրաֈ
Միջնադարյան աստվածաբանների (Թովմա Աքվինացու և
ուրիշների) կողմից իրականացված գիտական պատկերացումների
համադրությունը առաջին հերթին ուղղված էր այն բանին, որպեսզի
միավորեին մեկ ամբողջության մեջ Արիստոտելի մետաֆիզիկան և
քրիստոնեական ուսմունքի հիմնական դրույթներըֈ Եվ արդյունքը
արդարացրեց սպասումները. անտիկ փիլիսոփայության նվաճումների
համադրությունը կրոնական աշխարհընկալման հետ հաստատեց
Արիստոտելի կողմից առաջադրված իրերի «վերջնական պատճառի»
գաղափարը, կամ այլ կերպ ասած, դրույթն այն մասին, որ ամեն ինչ
ունի իր նպատակըֈ
Երբ միջնադարյան մարդը նայում էր երկնքին ու տեսնում
այնտեղ երկնային սֆերայի վրա անշարժ ամրացված աստղերն ու
մոլորակները, նա դրանում որոշակի իմաստ էր ընկալում. Երկիրը նրա
համար տիեզերքի կենտրոնն էր, իսկ մարդկային կյանքը՝ աստվածային
նախախնամության դրսևորումֈ Այսպիսի «ռացիոնալ» տիեզերքը, որն
արարվել էր անշարժ «առաջնաշարժիչի» կողմից, կարծես թե
պաշտպանում էր մարդուն հուսահատություններից և մերժում էր
այնպիսի աշխարհի գաղափարը, որտեղ ամեն ինչ սոսկ
պատահականության ծնունդ էֈ Եվ վերջապես, այն վստահություն
26
27. էրներշնչում առ այն, որ մարդկային կյանքն ունի իմաստ և
նպատակաուղղվածությունֈ
Ոչ ոք չի կարող հերքել այն հանգամանքը, որ միջին դարերում
տարածված էին բազմաթիվ մոլորություններ ու նախապաշարումներֈ
Բայց և այնպես, անհրաժշտ է հաշվի առնել, որ և՛ նրանց հայացքները,
ովքեր հարում էին ավանդական տեսություններին, և՛ մյուսներինը,
ովքեր ժամանակակից գիտության ավետաբերներն էին, միատարր ու
միօրինակ չէինֈ Ե՛վ առաջինները, և՛ երկրորդները ձգտում էին դուրս
գալ, ձերբազատվել արիստոտելյան փիլիսոփայական սխեմաներից,
որը համարվում էր միակ ճշմարիտն ու անսխալականըֈ
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ XVI-XVII
դդ. բացահայտումները կատարվում էին այն ժամանակներում
տիրապետող դիրք ունեցող փիլիսոփայության ազդեցության տակ, իսկ
վերջինս հիմնված էր Արիստոտելի հայացքների վրաֈ Անհրաժեշտ էր
գտնել ճանաչողության նոր հիմք, նոր բազա, ինչն էլ բերեց
մտածողներին (օրինակ՝ Ֆրենսիս Բեկոնին) գիտական մեթոդի
սկզբունքների մշակմանը, և փորձի տվյալների այնպիսի մեկնաբան–
ման, որը չէր ենթարկվում ընդունված տեսություններին ու դեդուկտիվ
տրամաբանությանըֈ
Ինքը՝ Արիստոտելը, միշտ էլ ընդգծել է փորձի կարևոր դերը
աշխարհաճանաչողության գործում, սակայն միջնադարյան գիտնա–
կանների կողմից ընդունված, նրա ցանկացած տեսության «անսխալա–
կանության» սկզբունքը հաճախ թույլ չէր տալիս, որ նոր հայացքները
առաջադրվեն ու հաստատվենֈ Դրա համար էլ Կոպեռնիկոսը, որը
համարում էր, որ ոչ թե Երկիրը, այլ Արևն է տեսանելի տիեզերքի
կենտրոնում, իսկ հետագայում նաև Գալիլեյը, որը համեմատեց
կոպեռնիկոսյան տեսակետը Արիստոտելի ու Պտղոմեոսի տեսա–
կետների հետ, ձգտելով խուսափել իրենց հայացքների համար
հալածանքներից, հայտարարում էին, որ իրենց եզրակացությունները
ընդամենը տեսական մոդելներ են, որոնց նպատակն է հեշտացնել
հաշվարկները, որ դրանք ամենևին էլ իրական աշխարհի դիտարկման
արդյունք չենֈ Բայց իրականում դա այդպես չէրֈ Գալիլեյը առաջինն էր,
որ կասկածի տակ առավ Պտղոմեոսի հայեցակարգը ու դրա հետ
կապված ավանդական հայացքները, որոնք հիմնվում էին աստվա–
ծաշնչի վրաֈ Սակայն հետագայում Գալիլեյը ստիպված եղավ
հրաժարվել իր առաջադեմ տեսությունիցֈ
27
28. Սակայն միջին դարերում կային նաև այնպիսի մտածողներ,
որոնք ստեղծագործում էին առանց հոգալու ավանդական մտածողու-
թյան բեռի մասինֈ Ռոջեր Բեկոնը (1214-1294թթ.) իր ուսումնասի-
րություններում հենվում էր դիտարկումների արդյունքների վրա և
քննադատաբար էր ընդունում իր ժամանակների մտածողների հա-
կումը՝ ընդունել իրողությունները` հենվելով հավատի վրա, անվերա-
պահորեն վստահելով հեղինակություններինֈ Ինչպես հայտնի է, նա
առաջ է քաշել թռչող սարքերի պատրաստման գաղափարը, իսկ օպտի-
կայի վերաբերյալ նրա աշխատանքները զգալի նշանակություն ունե-
ցան խոշորացույցների և ակնոցների հայտնագործման գործումֈ
Լեոնարդո դա Վինչին (1452-1519թթ.) ապշեցուցիչ ընդունակու-
թյունների տեր գյուտարար ու մարգարեական կանխատեսումների հե-
ղինակ էր, հանճարեղ նկարիչ ու ճարտարապետֈ Նա օժտված էր բնու-
թյունը ուսումնասիրելու բացառիկ ընդունակությամբ և ձգտում էր բնու-
թյան երևույթները ծառայեցնել մարդունֈ Բեկոնի նման, նա նույնպես
տարված էր թռիչքների մասին երազանքներով և թողել է ինքնա-
թիռների, ուղղաթիռների ու պարաշյուտների մեծ թվով գծագրերֈ
Ընդհանրացնելով վերը նշվածը` կարելի է ասել, որ
միջնադարյան փիլիսոփայության հիմքում ընկած էին էությունների ու
իրականացման պասսիվ հնարավորությունների մասին պատկերա-
ցումները, քանզի այն գտնվում էր Արիստոտելի հեղինակության ազդե-
ցության ներքո (մոտավորապես 1250թ.-ից նրա հայացքները դարձել
էին եվրոպական համալսարաններում դասավանդվող ամենաազդեցիկ
հայեցկարգը)ֈ Իրերի էության մասին գիտելիքը հնարավորություն էր
տալիս բացահայտել դրանց վերջնական նպատակը, իսկ այդ նպատա-
կի հաղթահարումը իրենից ներկայացնում էր հնարավորության իրա-
կանացումֈ Աշխարհը ներկայանում էր ոչ թե ատոմների պատահական
կուտակում կամ անղեկավար մեխանիզմ, այլ որպես մի միջավայր,
որտեղ յուրաքանչյուր երևույթ, իրեն բնորոշ էությամբ, կարող էր հաս-
նել իր նպատակին, այսինքն՝ ինքնաիրացվելֈ Այսպիսի փիլիսո-
փայության գերակայության պայմաններում ցանկացած բնախույզի
առաջ դրված էր ոչ թե բնության ուսումնասիրման, այլ էության ու
նպատակի բացահայտման խնդիրըֈ Սա աշխարհի կրոնական պատկ-
երացմանը մոտ տեսակետ էր, բայց իրականում փիլիսոփայությունը
այսպիսին էր, քանի որ ընդունել էր Արիստոտելի հայեցակարգը՝ իրերի
նշանակության մասինֈ
28
29. Դասախոսություն I V
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
Վերածննդի, իսկ ավելի ուշ Ռեֆորմացիայի դարաշրջաններում
եվրոպական մշակույթում հաստատվեց մարդկային բանականության
կարևորության հանգամանքը, նրա՝ կայացած պատկերացումները
վիճարկելու հատկությունըֈ Ուստի մեծ տարածում ստացավ սկեպտի-
ցիզմըֈ Սակայն XVII դարը դարձավ նաև քաղաքական բախումների
ժամանակաշրջանֈ Դրա մասին են վկայում Անգլիայում բռնկված
քաղաքացիական պատերազմը և վերջինիս հտևանքներըֈ Գիտության
զարգացումը այս ժամանակաշրջանում տեղի է ունենում այնպիսի
գաղափարների հիման վրա, որոնք կարևորում էին անձնական
ազատությունները և մերժում ավանդական իշխանությունները՝ ինչպես
քաղաքական, այնպես էլ կրոնականֈ
Ֆրենսիս Բեկոնը (1561-1626թթ.) դարձավ փաստի ու փորձի վրա
հիմնված գիտելիքի կարևորությունը բացարձականացնող գիտական
մեթոդի հիմնադիրըֈ Սրանով նա փաստորոն հերքեց Արիստոտելի
հայեցակարգը նպատակի կամ վերջնական պատճառի մասինֈ
Նախօրոք տրված ելակետային դրույթներին (աքսիոմներին)
համապատասխան բնությունը ուսումնասիրելու փոխարեն, Բեկոնն
ուսումնասիրում է առանձին երևույթները, իսկ ստացած տվյալների
հիման վրա դուրս է բերում (բխեցնում է) ընդհանուր դրույթներըֈ
Ուշադրության են արժանի մոլորությունների, կամկուռքերի մասին
նրա պնդումներըֈ Ահա գլխավոր «կուռքերը».
Ցանկությունը- ընդունել ցանկացած վկայություն, որը
հաստատում է այն, ինչին մենք հավատում ենք («սեռի
կուռքեր», որոնք ազդում են մարդու բանականության
վրա և պայմանավորված են մարդու էությամբ)ֈ
Մեր`սովորական դարձած մտածելակերպի պատճառով
իրականության աղճատված ընկալումը(«քարանձավի
կուռքեր», Պլատոնի կողմից առաջադրված քարանձավի
կերպարը, որը ներգործում է մարդկային բանա-
կանության վրա՝ տվյալ անհատի առանձնահատկու-
թյունների պատճառով)ֈ
29
30. Խառնաշփոթ իրադրությունների առաջացումը լեզվի,
խոսքի նկատմամբ ոչ լուրջ վերաբերմունքի
պատճառով(«հրապարակի, կամ շուկայի կուռքեր»)ֈ
Մեկ անհատի կամ մարդկանց որևէ խմբի
հեղինակության անքննադատաբար ընկալելը
(«թատրոնի կուռքեր», որը սխալ գիտական տեսու-
թյունների կամ փիլիսոփայական ուսմունքների ու կեղծ
ապացույցների արդյունք է)ֈ
Բեկոնը պնդում էր նաև, որ տվյալների հավաքագրման
ժամանակ հարկավոր է ոչ միայն փնտրել այնպիսի փաստեր, որոնք
հաստատում են մեր տեսակետը, այլև հաշվի առնել դրան հակասող
փաստերըֈ
Այլ կերպ ասած, ոչ մի գիտնական, ոչ մի հետազոտող չի կարող
պնդել, որ իր տեսությունը հիմնված է փաստերի վրա, եթե նա հենվում
է միայն այն տվյալների վրա, որոնք համապատասխանում են տվյալ
տեսությանըֈ Տեսության որոշիչ ստուգման փուլը վրա է հասնում այն
ժամանակ, երբ բացահայտվում են այդ տեսությանը հակասող
փաստերֈ Այդ ժամանակ պարզ է դառնում, որ կա՛մ հետազոտողի մոտ
փաստերի հավաքագրումն է կաղում, կա՛մ էլ ինքը՝ տեսությունը
վերանայման կարիք ունիֈ
Ընդհանուր առմամբ հարկավոր է հստակեցնել, որ Բեկոնը
բնության մեջ որոշակի մեխանիկական պատճառականություն էր
տեսնումֈ Այսինքն, ամեն ինչ կատարվում է ինչ-ինչ պատճառների կամ
պայմանների շնորհիվ, իսկ սա ամբողջությամբ բացառում է նպատակը,
որպես վերջնական պատճառ, հետևաբար, իրերի էությունը հարկավոր
է որոնել անցյալում, ոչ թե փնտրել ապագային վերաբերող
նպատակների մեջֈ
Օրինակ՝ Արիստոտելի տեսանկյունից կաղինի էությունը կաղնի
դառնալու մեջ էֈ Դրա աճը կապված է այս հնարավորության
իրագործման հետֈ
Իսկ ժամանակակից գիտության տեսանկյունից կաղինը կաղնու
կարող է վերածվել միայն ու միայն այն դեպքում, եթե այն ընկնում է
անհրաժեշտ միջավայր և աճում նրա գեներում ամրագրված կոդի
հիման վրա, այն կոդի, որը պայմանավորում է այդ գործընթացըֈ
Այսպիսով, եթե Արիստոտելն ասում է. «թե ուզում եք հասկանալ տվյալ
իրողության էությունը, ապա նայեք, թե ու՞ր է նա գնում(ինչի՞ է
30
31. վերածվում)», ապա ժամանակակից գիտությունը պնդում է.«թե
ցանկանում եք հասկանալ տվյալ իրողության էությունը, ապա նայեք,
թե որտեղի՞ց է այն եկել և կհասկանաք, թե ու՞ր այն պիտի հասնի»ֈ
Վերջնական նպատակից այսպիսի հրաժարումը մեծ մասամբ
նպաստեց գիտության զարգացմանը, քանի որ վերջինիս
ուշադրությունը կենտրոնացրեց իրերի պատճառականության վրա, և
նպաստեց էության ու հնարավորության մասին լղոզված թեզերից
վերջինիս հեռացմանըֈ Գիտությունը սկսեց հեռանալ նաև աշխարհի
սուբյեկտիվ ու կրոնական պատկերացումներիցֈ Սա չի նշանակում, թե
գիտնականները որևէ կրոնի չէին դավանումֈ Ե՛վ Բեկոնը, և՛ մյուս
մտածողները (ներառյալ Նյուտոնին), հակված էին ընդունել 2 «գրքերի»
սրբազան հեղինակությունը՝ Աստվածաշնչի և Բնությանֈ Սակայն
հետագայում մեխանիկական պատճառականությունը բերեց գիտու-
թյան մեջ կրոնի ու անհատի դերի նվազեցմանը, և ապա՝ չեզոքացմանըֈ
Սա նշանակում էր, որ գիտությունը կարող էր ուսումնասիրել
աշխարհը խելամիտ, հետևողական ու անկողմնակալ կերպովֈ
Միևնույն ժամանակ, իր արդարացման համար կրոնական ու
սուբյեկտիվ դրույթներին դիմելու հնարավորությունից զրկվելով`
գիտությունը ստիպված էր շեշտը դնել իր բացահայտումների կիրա-
ռական օգտակարության ցուցադրման վրաֈ Օրինակ՝ մարդու կլոնա-
վորման իրավունքի շուրջ բանավեճերը գիտության նկատմամբ լուրջ
մեղադրանքներ են ծնում այն առումով, թե վերջինս ոտնահարում է
համամարդկային արժեքները` գիտափորձերով զբաղվելովֈ Նրանք,
ովքեր ընդդիմանում են գիտական ուսումնասիրություններին, ամենայն
հավանականությամբ կցանկանային, որպեսզի գիտությունն ինքն իրեն
արդարացներ մարդկության համար անմիջական օգուտներովֈ Սակայն
նրանք, ովքեր պաշտպանում են գիտական ուսումնասիրությունների
իրականացման իրավունքը, նույնպես առաջնորդվում են նմանատիպ
գաղափարներովֈ Օրինակ, նրանցից ոմանք համոզված են, որ
կլոնավորված էմբրիոնների ցողունային (стволовые) բջիջների փորձա–
րարական օգտագործումը կարող է նպաստել լուրջ հիվանդությունների
բուժմանըֈ
Նշենք, որ տեխնիկական հարցադրումների (ինչ կբացահայտենք,
և ինչպես կկիրառենք այդ բացահայտումները) տարանջատումը, բաժա-
նումը անհատապաշտական ու կրոնական բնույթի հարցադրումներից
(ինչ օգուտ կարող է տալ, և ինչպիսին է տվյալ ուսումնասիրության
31
32. էությունը), վկայում է այն մասին, որ գիտությունը հրաժարվել է
արիստոտելյան վերջնական նպատակի մասին տեսակետիցֈ
ԿՈՊԵՌՆԻԿՈՍ ԵՎ ԳԱԼԻԼԵՅ
Փոփոխությունները, որոնք տեղ գտան Նոր ժամանակների
գիտության մեջ, սկսած այն պահից, երբ գիտնականները սովորեցին
իրենց հետազոտություններում ներգրավել բանականության ու
փաստերի տվյալները, առավել հստակ են նկատվում այն
ժամանակների աստղագիտության մեջֈ Լեհ հոգևորական Նիկոլայ
Կոպեռնիկոսը (1473-1543թթ.) տիեզերքի էության վերաբերյալ
հայացքներ առաջադրեց, որոնք նրա մահվանից 100 տարի հետո էլ դեռ
վիճելի էին համարվումֈ «Երկնային մարմինների շարժման մասին» իր
աշխատության մեջ նա պնդում է, որ Արևը, և ոչ թե Երկիրն է տիեզերքի
կենտրոնում, և որ Երկիրը մեկ օրվա ընթացքում պտտվում է իր
առանցքի շուրջը, իսկ մեկ տարվա ընթացքում՝ Արևիֈ Նա միևնույն
ժամանակ խոսում է աստղերի դիրքի, տեղաշարժերի բացակայության
մասին, եթե դրանց դիտում ենք Երկրի տարբեր կետերիցֈ Այստեղից նա
եզրակացրեց, որ աստղերը Արևից զգալիորեն հեռու են գտնվումֈ
Իհարկե, այսպիսի բացահայտումները հակասում էին այն
ժամանակներում հանրության կողմից ընդունված պտղոմեոսյան
տիեզերաբանությանըֈ Աշխատության նախաբանում գրված էր, որ այս
տեսությունը ամենևին էլ չի հավակնում տիեզերքի կառուցվածքի
ճշգրիտ արտացոլմանը, այլ ընդամենը առաջարկում է պտղոմեոսյանից
տարբեր, առավել հեշտ ու հարմար մի համակարգ՝ մոլորակների
շարժումը հաշվարկելու համարֈ Սակայն, այստեղ մանրակրկիտ
կերպով ընտրված տվյալները հուշում էին, որ բացահայտ
հակասություններ կան վերջինիս և պտղոմեոսյան տեսության միջևֈ
Իրականում Կոպեռնիկոսը առաջարկում էր մոլորակների
շարժման առավել կատարյալ մեկնաբանումֈ Հնում պտղոմեոսյան
համակարգում մոլորակների շարժումը հաշվարկելու համար դիմում
էին բավականին բարդ էնցիկլերի համակարգի օգնությանը (էնցիկլը
այն հետագիծն է, որը գծում է շրջանագծի որևէ կետը, երբ ինքը՝
հետագիծ-շրջանագիծը շարժվում է ավելի մեծ շրջանագծով)ֈ Բայց
Կոպեռնիկոսի կողմից առաջադրված տիեզերքի հելիոցենտրիկ մոդելի
32
33. շրջանակնե–րում մոլորակների հետագծերը իրենցից շրջանագիծ էին
ներկայացնում (այն ժամանակ հետագծերի էլիպսաձև լինելու մասին
ընդհանրապես խոսք չէր գնում), հետևաբար Կոպեռնիկոսը, որը
նույնպես կիրառում էր էնցիկլերի գաղափարը, դժվար թե կարողանար
էականորեն հեշտացնել նշված հաշվարկներըֈ
Կոպեռնիկոսի տեսությունը մի շարք հարցեր ծնեցֈ Օրինակ` եթե
Երկիրը պտտվում է, ապա ինչու՞ այն իր վրայից չի նետում ամեն ինչֈ
Այս հարցին պատասխանելիս Կոպեռնիկոսը հենվում էր
արիստոտելյան պատկերացումների վրաֈ Նա պնդում էր, որ բնական
շարժումը չի կարող առաջացնել բացասական հետևանքներ, և որ մեր
մոլորակի պտույտը մշտական քամի չի առաջացնում, քանի որ այն ունի
մթնոլորտ, որի մեջ «հող» է պարունակվում (իսկ հողը արիստոտելյան 4
տարրերից մեկն էր), և հետևաբար այն նույնպես շարժվում է Երկրի
հետ միասինֈ Ավելի ուշ Նյուտոնը կբացատրի այս երևույթը
ձգողականության ուժի և շարժման օրենքների միջոցովֈ Իսկ ահա
Կոպեռնիկոսը իր ժամանակներում չկարողացավ դուրս գալ
սովորական դարձած մտածողության սխեմաների շրջանակներիցֈ
Այսպիսով, Կոպեռնիկոսը, իսկ ավելի ուշ նաև Գալիլեյը,
ամենևին էլ չէին անջատում բանականության ու փորձի փաս–
տարկները արիստոտելյան ավանդույթներից ու կույր կրոնական
հավատիցֈ Սա առաջ բերեց անհրաժեշտություն՝ ընտրություն
կատարել ապացույցի և մեկնաբանության միջևֈ Կարելի է վստահաբար
պնդել, որ Կոպեռնիկոսի առաջադրած տեսությունը իրոք որ
հեշտացնում էր հաշվարկները, բայց ամենևին էլ չէր արտացոլում
իրականությունըֈ Այնպես որ, հարյուրամյակից ավել նրա տեսությունը
չընդունելուն նպաստում էին ոչ այնքան նախապաշարումները, որքան
որոշ իրական խնդիրներ, որ կային նրա տեսության մեջ, և որոնք ինքը՝
Կոպեռնիկոսը ի վիճակի չէր լուծելֈ Իր դիտարկումներում
Կոպեռնիկոսը ստիպված էր հիմնվել միայն սեփական, անզեն աչքով
կատարած դիտարկումների ու մաթեմատիկայի վրա, քանի որ
աստղադիտակը դեռ հայտնաբերված չէրֈ
Սխալ կլինի կարծել, թե Կոպեռնիկոսը հեղաշրջում կատարեց
տիեզերքի էության ըմբռնման հարցում, հնարավորություն ստեղծելով,
որ բանականության ու փաստի ուժը գերապատվություն ձեռք բերիֈ
Բայց իրականում նա ընդամենը վիճարկում էր պտղոմեոսյան
սկզբունքների վրա հիմնված մոլորակների շարժման հաշվարկների
33
34. բարդությունը և փորձում էր առկա տվյալներին նայել այլ
տեսանկյունիցֈ
Գիտության փիլիսոփայության համար Կոպեռնիկոսի մեծու–
թյունը հենց սրանում է. նա ցույց տվեց, որ միևնույն փաստերը կարող
են մեկնաբանվել տարբեր ձևերով, որ հնարավոր է առաջ քաշել
այլընտրանքնային տեսություններ, և եղածների միջից ընտրել այն
մեկը, որն ավելի պարզ է, և հնարավորություն է ընձեռում ավելի ճիշտ
հետևությունների հանգելֈԿոպեռնիկոսն ընթացավ մի ճանապարհով,
որը հետագա 4 դարերի ընթացքում արմատապես փոխեց մեր
մտածելակերպըֈ
Հաշվարկները չկարողացան տալ տիեզերքի կառուցվածքի
վերաբերյալ հստակ պատասխանֈ Տիխո Բրահեն (1546-1601թթ.)
ենթադրում էր, որ բոլոր մոլորակները (այն ժամանակ հայտնի էին
Մերկուրին, Վեներան, Մարսը, Երկիրը, Յուպիտերը և Սատուրնը)
պտտվում են Արևի շուրջը, բայց միևնույն ժամանակ և Արևը, և
մոլորակները պտտվում են Երկրի շուրջըֈ Պրոբլեմը նրանում էր, որ
բոլոր այս տիպի տեսությունները հիմնված էին Երկրի նկատմամբ
Արևի ու մոլորակների շարժման դիտարկումների արդյունքների վրա,
ինչն էլ հետո փորձում էին բացատրելֈ Գալիլեյը, չնայած որ Բրահեյի
տիեզերաբանությունը համարում էր սխալ և ինքն անձամբ
առավելությունը տալիս էր Կոպեռնիկոսի համակարգին, բայց և
այնպես պնդում էր, որ այս 2 համակարգերից որևէ մեկի
ճշմարտացիության մասին խոսելը դժվար է, եթե հիմք ընդունենք
դրանց հաշվարկները, և որպես սեփական ապացույց` առաջադրում է
գաղափար այն մասին, որ մակընթացությունները հաստատում են
Երկրի շարժման հանգամանքըֈ
Յոհան Կեպլերին (1571-1630թթ.) նույնպես հետաքրքրում էին
մակընթացության պատճառներըֈ Նա շատ ճիշտ էր նկատել, որ դրանք
ինչ-որ կերպով պայմանավորված են Լուսնի ազդեցությամբֈ Բայց նա
չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է մարմինը ինչ-որ
ազդեցություն ունենալ երկրորդի վրա այդպիսի մեծ
հեռավորությունից, և հետևաբար ստիպված էր խոսել այն մասին, որ
«Հավանաբար լուսինը ջրի հետ ինչ-որ ծագումնաբանական կապ ունի»ֈ
Կեպլերի ժամանակակից Գալիլեյը քննադատում էր այս պնդումները,
հայտարարելով, որ ավելի ազնիվ կլիներ, եթե Կեպլերը պարզապես
ընդուներ, որ ինքը ինչ-որ բան չգիտի, չի հասկանում և վկայակոչում էր,
34
35. որ Կեպլերի հայեցակարգը թվում է առավել հզոր, չնայած որ լիովին
սխալ էֈ
Սակայն Կեպլերը կարողացավ հաղթահարել արիստոտելյան
հայեցակարգըգիտությանը կապող մի օղակ ևսֈ Դիտարկելով Մարսի
հետագիծը` նա տարբերություններ բացահայտեց իր դիտարկումների
ու այն արդյունքների միջև, որ ստանում էր հաշվարկների օգնությամբֈ
Նա ենթադրում էր, որ Մարսի հետագիծը ավելի շուտ նման է էլիպսի,
քան շրջանագծի, և որ Արևը գտնվում է այդ էլիպսի ֆոկուսներից
մեկումֈ Այս հիպոթեզը հակասում էր Արիստոտելի այն պնդմանը, որ
իդեալական շարժումը շրջանաձև շարժումն է, և հետևաբար երկնային
մարմինները պիտի շարժվեն շրջանաձև հետագծովֈ Աստղագետների
մեծ մասը ձգտում էին պաշտպանել շրջանաձև շարժման
կատարելության մասին գաղափարը, ենթադրելով, որ մոլորակների
հետագծերը իրականում էպիցիկլեր ենֈ
Համենայնդեպս Գալիլեյո Գալիլեյի (1564-1642թթ.) շնորհիվ
սկսեցին լուծվել Կոպեռնիկոսի կողմից առաջադրված հարցերըֈ Իր
առաջ նպատակ դնելով ապացուցել, որ բնությունն ապրում է հստակ
մաթեմատիկական օրենքներով` Գալիլեյը տարատեսակ փորձեր էր
կատարում տարբեր սարքերի օգնությամբֈ Մի քանի հարյուրամյակ
հետո Էյնշտեյնը նրան կանվանի «ժամանակակից ֆիզիկայի հայր»ֈ
Գալիլեյի դիտարկումների հիմնական գործիքը իր իսկ կողմից
ստեղծված աստղադիտակն էրֈ Այս սարքը նրան հնարավորություն
տվեց բացահայտել այնպիսի երևույթներ, որոնք չափազանց մեծ
ազդեցություն ունեցան տիեզերաբանության զարգացման գործումֈ
Օրինակ, Գալիլեյը տեսավ, որ շարժվող աստղերը (մոլորակները) նման
չեն անշարժ աստղերին և ներկայանում են որպես մարմիններ, որոնք
լուսավորվում են արտացոլած լույսովֈ Նա բացահայտեց նաև Վեներայի
փուլերը, ինչը հերքում էր Պտղոմեոսի տեսությունը, քանի որ
ապացուցում էր, որ Վեներան պտտվում է Արևի շուրջըֈ Իր
աստղադիտակի օգնությամբ ձեռք բերած տվյալներից բացի,
Կոպեռնիկոսի տեսությունը հաստատող որևէ այլ փաստ Գալիլեյը
չուներֈ
Ինչպես հայտնիէ, 1616 թվկանին Սուրբ աթոռը հայտարարեց, որ
Աստվածաշնչում բովանդակված «աստվածային ճշմարտություն-ները»
խոսում են այն մասին, որ Արևը պտտվում է Երկրի շուրջֈ Գալիլեյը,
որոշելով խուսափել եկեղեցու հետ բացահայտ առճակատումից,
35
36. փոխզիջման է գնում Հռոմի Պապ Ուրբան VIII-ի հետ, հայտարարելով,
որ Կոպեռնիկոսի համակարգը ընդամենը միջոց է, որը հեշտացնում է
աստղաբանական հաշվարկներըֈ Դա արդարացված քայլ էր, քանի որ
ո'չ Գալիլեյը, ո'չ էլ որևէ մեկ ուրիշը չէր կարող հավաստի փաստեր
բերել իր հիպոթեզը հիմնավորելու համարֈ
1632 թ.-ին Գալիլեյը հրատարակեց իր հռչակավոր
աշխատությունը՝ «Երկխոսություն աշխարհի երկու հզոր համակար-
գերի մասին»ֈ Խոսքն այստեղ պտղոմեոսյան ու կոպեռնիկոսյան
տիեզերաբանական հայեցակարգերի մասին էր, որտեղ համեմատա–
կան վերլուծության արդյունքում նա հանգում էր այն մտքին, որ
իրավացի էր Կոպեռնիկոսըֈ Սակայն, հասնելով իր նպատակին, և
ապացուցելով, որ Կոպեռնիկոսը նկարագրել է իրական տիեզերքը, նա
խախտեց Հռոմի Պապի հետ իր ունեցած պայմանավորվածությունըֈ
Ուրբան VIII-ի զայրույթը չհարուցելու համար Գալիլեյն իր
աշխատանքում կիրառեց երկխոսության սկզբունքը. աշխատության
մեջ վերոհիշյալ տիեզերաբանական համակարգերը ներկայացնող
երկու անձ զրուցում են իրար հետ, բայց առկա է նաև երրորդ կողմը,
որը հանդես է գալիս «դատավորի» դերումֈ Իր հերոս Սալիվատիի
բառերով Գալիլեյը փաստարկներ է բերում հօգուտ Կոպեռնիկոսի
տեսության, ուղիղ տեքստով չասելով, որ կիսում է նրա հայացքներըֈ
Քողարկված կերպով «Երկխոսության...» մեջ Գալիլեյը շոշափում է նաև
փաստերի ու հեղինակությունների՝ ճշմարտության որոնման գործում
ունեցած դերի մասինֈ
Այն հակափաստարկին, թե Երկրի շարժումը մարդիկ պետք է որ
զգան, Գալիլեյը պատասխանում էր, որ Երկրի մակերևույթի վրա ոչ մի
փորձ չի կարող ապացուցել նրա շարժումը, և օրինակ էր բերում մեծ
նավի վրա գտնվող մարդկանցֈ Գտնվելով այդպիսի նավի մեջ, ասում է
նա, չես զգում նրա շարժվելըֈ Ե´վ թիթեռը, և´ ձուկը այդպիսի իրավի–
ճակում կշարժվեին սովորականի նման` չնկատելով նավի շարժումըֈ
Հետևաբար, գտնվելով Երկրի մակերեսին` հնարավոր չէ զգալ նրա
շարժումըֈ
«Երկխոսության...» ավարտին պարզ է դառնում, որ Կոպեռնի–
կոսի տեսության օգտին բերվող փաստարկները գերակշռում ենֈ
Մոլորակների շարժումը, արեգակի վրայի բծերի տարեկան
տեղաշարժերը և մակընթացությունները վկայում են, որ իրականում
(այլ ոչ թե տեսականորեն) Երկիրը պտտվում է Արեգակի շուրջֈ Ահա
36
37. Գալիլեյի առաջադրած հենց այս թեզն էլ բախվեց ընդունված
տեսակետի հետֈ
Գալիլեյի նկատմամբ դատական գործընթաց կազմակերպվեց և
նրան ստիպեցին մեղա գալ, հրաժարվել սեփական պնդումներիցֈ Ի
պաշտպանություն սեփական տեսակետի, Գալիլեյը բերեց իր
մտորումների ու դիտարկումների արդյունքները` փորձելով վիճարկել
Աստվածաշնչի բառացի մեկնաբանությունն ու եկեղեցու հեղինակու–
թյունըֈ Եկեղեցու կողմից Գալիլեյին ներկայացված մեղադրանքներում
ընդունված է նշանակալի իրողություն տեսնելֈ Բայց, ըստ
էության,այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ էֈ Այն ժամանակ շատ բան
դեռ ապացուցված չէր, ուստի պատահական չէր, որ և՛ կրոնական, և՛
գիտական հանրույթները այս շրջանում բաժանված էին երկու բանակիֈ
Չի կարելի ասել, որ եկեղեցին կտրականապես հերքում ու չէր
ընդունում Գալիլեյի հայացքներըֈ Ինչպես հայտնի է, եկեղեցու
ղեկավար այրերի մեծ մասը (և անձամբ Հռոմի Պապը) նախկինում նրա
աշխատություններին դեմ չէին արտահայտվումֈ Մի բարձրաստիճան
հոգևորական նույնիսկ պաշտպանեց Գալիլեյին, երբ մի շարքային
վանական սկսեց սպառնալ վերջինիս դատաստանով՝ Սուրբ գրքին
հակասող հայացքներ տարածելու համարֈ Բարձրաստիճան հոգևորա–
կանին հունից հանել էր մեղադրողի ձևամոլությունն ու պար–
զամտությունըֈ
Գալիլեյը միշտ փորձում էր վերլուծել փաստերը, նրանց
տրամաբանական բացատրություն տալֈ Օրինակ, իր աշխատու-
թյուններից մեկում նա տեսականորեն հիմնավորեց, թե ինչու՞ է 450-ի
անկյունը ապահովում արկի թռիչքի առավելագույն հեռավորությունըֈ
Այս փաստը, իհարկե կարելի էր ապացուցել նաև փորձնական
ճանապարհով, սակայն վերլուծական մեթոդը ներկայացավ որպես մի
զենք, որը հնարավորություն տվեց բանականության միջոցով
բացատրել գործողությունըֈ Այսպիսի մոտեցումը հետագայում
կօգտագործի նաև Նյուտոնը, որը փորձում էր ոչ միայն բացատրել, այլ
նաև կանխատեսել առարկաների շարժման բնույթըֈ
Գալիլեյը բոլոր դեպքերում ձգտում էր երևույթների
բացատրության պարզությանըֈ Համեմատենք Պտղոմեոսի և
Կոպեռնիկոսի տեսությունները տիեզերքի կառուցվածքի մասինֈ
Պտղոմեոսյան համակարգում ոչ միայն Արևը, այլ նաև մոլորակներն ու
անշարժ աստղերը մեկ օրվա ընթացքում լրիվ շրջան են գծում Երկրի
37
38. շուրջֈ Այս պատկերն ավելի պարզ է ընկալվում, եթե ելնենք այն
դրույթից, որ շարժվում է Երկիրըֈ Արևի վրայի բծերի տեղաշարժման
հետագիծը Պտղոմեոսը, որը իր դիտարկումները կատարել էր
ընդամենը երկու օրվա ընթացքում, բացատրեց Արևի շատ բարդ
պտույտովֈ Ամեն ինչ շատ ավելի պարզ կլիներ, եթե ենթադրվեր, որ
բծերի այդ հետագիծը պայմանավորված է նրանով, որ Երկիրն իր
հետագծի նկատմամբ թեքված է շարժվումֈ
Գալիլեյի վերջին աշխատությունը դարձավ փիլիսոփայական
ամենանշանակալի հաջողություններից մեկըֈ 1638թ.-ն լույս տեսած
մեխանիկային ու լոկալ շարժմանը վերաբերող «Գիտական 2 նոր
ճյուղերին առընչվող զրույցներ ու մաթեմատիկական ապացույցներ»
աշխատության մեջ նա հանգում է հետևյալ ապշեցուցիչ
եզրակացությանը. ընկնող մարմինների շարժման արագացման
պատճառը ամենևին էլ պարտադիր չէ հետազոտության համարֈ
Այս դատողությունը շատ կարևոր նշանակությունուներֈ
Արիստոտելի կարծիքով, պարզապես անհրաժեշտ է փնտրել առանձին
երևույթների պատճառները, այսինքն այն, թե ինչու՞ դա տեղի ունեցավ,
և որո՞նք էին դրա իմաստն ու նպատակըֈ Գալիլեյի ասածից հետևում
էր, որ հարկավոր է ուսումնասիրել ոչ թե այն, թե ինչու՞ դա տեղի
ունեցավ, այլ՝ ինչպե՞ս… Այսպիսով, գիտական աշխարհայացքից ու
բառապաշարից հեռացվում է սկզբնապատճառի գաղափարըֈ
Գալիլեյը հերքեց նաև Արիստոտելի այն պնդումը, որ ընկնող
մարմինների արագությունը մեծանում է դրա զանգվածին համա–
պատասխան:
ՆՅՈՒՏՈՆՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ
Իր գլխավոր՝ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական
սկզբունքները» աշխատության մեջ Իսահակ Նյուտոնն (1642-1727թթ.)
աշխարհն «ուսումնասիրեց» մաթեմատիկայի օգնությամբֈ Ներմուծելով
բացարձակ տարածության, ժամանակի, զանգվածի, ուժի, արագության,
արագացման հասկացությունները, և բացահայտելով ֆիզիկական
մարմինների շարժման օրենքները` նա դրեց ժամանակակից ֆիզի–
կայի զարգացման հիմքերըֈ Նրա տեսությունը գերակշռում էր
գիտական շրջանակներում` ընդհուպ մինչև XX դարի հեղափոխական
38
39. բացահայտումներըֈ Նույնիսկ հիմա, երբ նրա ֆիզիկան հայտարարված
է ոչ կիրառելի տիեզերական ու սուբատոմային երևույթները
նկարագրելու գործում, միևնույն է, Նյուտոնի բացահայտած շարժման
օրինաչա–փությունները շարունակում են գործնական ուղեցույցի դեր
կատարել շատ ու շատ պարզ ֆիզիկական հաշվարկների համար և
շարունակում են հիմք հանդիսանալ մեր կյանք ներմուծված բազմաթիվ
տեխնոլո–գիաների համարֈ
Արիստոտելը պնդում էր, որ ցանկացած մարմին ձգտում է
աշխարհում իր «բնական» տեղինֈ Նյուտոնի առաջին
օրենքիհամաձայն` այն մնում է դադարի վիճակում, կամ էլ
հավասարաչափ ուղղագիծ շարժման մեջ, մինչև նրա վրա կողմնակի
ուժերի ազդեցությունըֈ Ինչպես տեսնում ենք, այստեղ արդեն
բացակայում է նպատակադրության ընդհանուր տեսությունը, իսկ
փոխարենը առկա է փոփոխություններ առաջացնող ուժերի գործոնըֈ
Նյուտոնի մոտ տիեզերքը շարժման մեջ է դրվում, այլ ոչ թե ապագան է
կանխորոշում ներկանֈ
Նյուտոնյան աշխարհընկալման նշանակալիությունը կայանում
էր ոչ միայն նրա կողմից շարժման հիմնական օրենքների
բացահայտման մեջ.նա միևնույն ժամանակ առաջադրեց մի
հայեցակարգ, համաձայն որի աշխարհը ներկայանում է որպես
տրամաբանական ու մտահասանելի տարածություն, որտեղ ցանկացած
գործողություն կարելի է գծել ու արտահայտել մաթեմատիկորենֈ XXI
դարի գիտության բարձունքից Նյուտոնյան աշխարհընկալումը թվում է
սահմանափակ, կոպիտ ու մեխանիստական, բայց հենց այդպիսի
մոտեցումն է, որ հիմք դրեց հաջորդ 200 տարիների ընթացքում
տեսական ու գործնական գիտությունների զարգացմանըֈ
Նյուտոնյան աշխարհընկալման հաստատվելուց հետո
փիլիսոփայությունը փոխեց իր նախկին ուղղվածությունը` անցում
կատարելով իրականության բնույթի մասին մետաֆիզիկական
մտակառուցումներից դեպի ձևակերպվող սկզբունքների ապացուց-
մանն ու հիմնավորմանը՝ գիտական մեթոդներովֈ Իսկ Իմանուիլ
Կանտի աշխատությունների հրատարակումից հետո պարզ դարձավ,
որ Նյուտոնյան օրենքները ոչ թե «ներմուծվել էին», այլ ընդամենը
ապացուցում էին, որ մարդկային բանականությունը ընկալում ու
վերաիմաստավորում է իր փորձըֈ
39
40. Իհարկե, չի կարելի մոռանալ նաև գիտության պատմության
համար մյուս ականավոր գիտնականների կատարած դերի ու
նշանակության մասինֈ Օրնակ` Ռոբերտ Բոյլը (1627-1691թթ.) XVII
դարի վերջին մի շարք արմատական բացահայտումներ կատարեց
քիմիայի բնագավառում, ցույց տալով, թե ինչպես է տեղի ունենում
տարրերի միացումը, կամ Ջոն Դալտոնը (1766-1844թթ.) մեկ հարյու–
րամյակ անց ուսումնասիրեց մոլեկուլների ատոմային կառուցվածքըֈ
XVI- XVII դդ. մտածողները աստիճանաբար հաղթահարում էին
կաթոլիկ եկեղեցու կողմից հովանավորվող սխոլաստիկայի ու
արիստոտելականության արմատացած, ավանդական հայեցակարգե-
րըֈ
Սակայն սա չի նշանակում, որ այս շրջանի մտածողները
դադարել էին ընդունել Արիստոտելի հեղինակությունն ու այլևս նրա
աշխատությունները չէին ուսումնասիրվումֈ Իրականում Արիստոտելի
հեղինակությունը դեռ շատ երկար ժամանակ շարունակում էր
գիտնականների մոտ հիացմունքի ու հարգանքի զգացումներ առա-
ջացնելֈ Պարզապես, ընդդիմանալով ախոլաստիկական լճացած,
դոգմատիկ մտածելակերպին` այս ժամանակաշրջանի մտածողները
քննադատաբար էին վերաբերում Արիստոտելի հայացքներին, ինչը
հնարավորությունտվեց հրաժարվել մի շարք ոչ-գիտական
սկզբունքներից, որ ժամանակին արտահայտվել էին վերջինիս կողմիցֈ
Միևնույն ժամանակ գիտական տեսությունների զարգացման
հետ միասին կայանում ու իր հաստատուն տեղն էր գտնում նաև հենց
ինքը՝ գիտությունըֈ XVII դարումԱնգլիայում ձևավորվեց Լոնդոնի
Թագավորական Միությունը, իսկ Ֆրանսիայում՝ Գիտությունների
Ակադեմիանֈ
Նոր սարքերը նպաստեցին շրջակա աշխարհի առավել
մանրակրկիտ ուսումնասիրմանըֈ Օրինակ` աստղադիտակը, որ XVII
դարում հայտնագործվեց, իսկ հետո կատարելագործվեց Գալիլեյի
կողմից, օգնեց լուծել մի շարք վիճելի հարցերֈ Նույն դարի վերջին ի
հայտ եկան նաև մանրադիտակները, իսկ Ռոբերտ Հուկի (1635-1703թթ.)
«Միկրոգրաֆիա» կապիտալ աշխատությունը ցնցեց ժամանակների
միտքն ու երևակայությունը նախկինում իրենց փոքր չափերի
պատճառով անտեսանելի իրողությունների ուսումնասիրման հնա–
րավորության հեռանկարներովֈ Քրիստիան Հյույգենսը (1629-1695թթ.)
ստեղծեց աշխարհում առաջին ճոճանակավոր ժամացույցը, իսկ XVIII
40
41. դարի կեսերին Ջոն Հարրիսոնը (1693-1776թթ.) կատարելագործեց իր
քրոնոմետրը, որն անասելի օգնական դարձավ ծովագնացների համարֈ
Տասնամյակներ անց Մոնգոլֆյե եղբայրները (1783թ.) կատարեցին
իրենց առաջին թռիչքը օդապարիկով, իսկ դարավերջին Ալեսսանդրո
Վոլտան (1745-1827թթ.) ստեղծեց էլեկտրական առաջին մարտկոցըֈ
Սակայն այստեղ անհրաժեշտ է ամրագրել, որ նյուտոնյան
աշխարհընկալման հաստատմանը նպաստեցին առաջին հերթին հենց
փիլիսոփայության ներսում կատարված արմատական փոփոխություն-
ներըֈ Թոմաս Հոբսը (1588-1679թթ.) մատերիալիստական աշխարհա-
յացքի կրողներից մեկն էր, և «անմարմին սուբստանցիայի» հայեցա-
կարգը համարում էր ինքնին հակասականֈ Նրա կարծիքով ողջ
գոյություն ունեցողը պետք է ունենա ինչ-որ ֆիզիկական ձևֈ Նույնիսկ
բանականությունը նա ընկալում էր որպես ինչ-որ յուրօրինակ
մեխանիզմ, իսկ մտքերը նա համարում էր ուղեղում մատերիայի
առանձնահատուկ շարժումֈ Մի խոսքով, նա ամեն ինչը համարում էր
շարժման մեջ գտնվող մատերիաֈ
Բանավեճեր էին գնում նաև մարդկային զգայությունների բնույթի
ու օբյեկտիվության շուրջֈ Ջոն Լոկկը (1632-1704թթ.) սահմանազատեց
առաջնային և երկրորդական որակներ, ինչը կարևոր նշանակություն
ունեցավ գիտության համարֈ Ուրիշները, մասնավորապես Ռենե
Դեկարտը(1596-1650թթ.) կասկածի տակ էին առնում փորձի
արդյունավետությունը հավաստի գիտելիքի որոնման ճանապարհինֈ
Ահա բոլոր այս բանավեճերը իրականության էության ու նրա
ընկալման վերաբերյալ, որ ընթանում էին գիտության փիլիսոփայու-
թյան բացակայության պայմաններում, ձևավորվեցին այն բեղմնավոր
միջավայրը, որի շրջանակներում էլ հենց տեղի ունեցավ տարբեր
գիտությունների կայացման գործընթացըֈ
41
42. Դասախոսություն V
ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ XIX-XX ԴԱՐԵՐՈՒՄ
XIX Դ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
Այն փոփոխությունները, որ գիտությունն ու տեխնիկան
ներմուծեցին XIX դար, իրոք որ աննախադեպ էինֈ Առաջին
տասնամյակները նշանավորվեցին շոգու կիրառումով՝ երկաթուղում,
ֆաբրիկաներում, շոգենավերում ու պոմպերումֈ Բայց 30-ական
թվականներից տեխնի–կայի բնագավառ ներխուժեց մի այլ ուժ՝
էլեկտրականությունըֈ Սկզբում ի հայտ եկան առաջին դինամո-
մեքենաներն ու շարժիչները, ապա՝ էլեկտրական հեռագրամեքենան,
որը ակնթարթային միջազգային կապ էր ապահովում 1866 թ.-ին
օվկիանոսի հատակով անցկացված տրանսատլանտիկ մալուխի
օգնությամբֈ
Այն բանից հետո, երբ 1876 թ.-ին Ալեքսանդր Բելլը (1847-1922թթ.)
հայտնագործեց հեռախոսը, իսկ 1895 թ.-ին Գուլյերմո Մարկոնին (1874-
1937թթ.)՝ ռադիոն,աշխարհը հայտնվեց մարդկանց միջև հաղոր–
դակցման առումով աննախադեպ փոփոխությունների առաջֈ
Հեռախոսի, հեռագրի, փոստային ծառայության, շոգեքարշերի,
գործարանների, երկաթբետոնե կոնստրուկցիաների և ավտոմեքենա-
ների (1885թ.) ի հայտ գալու հետ աշխարհը արմատապես փոխվեցֈ XIX
դ-ի վերջին ասպիրինն ու ռենտգենյան ճառագայթները կանգնեցին
մարդու առողջության պաշտպանությանը, սակայն մյուս կողմից
գնդացրի և էլեկտրական աթոռի հայտնագործությունները նրա կյանքի
համար լուրջ վտանգ ստեղծեցին:Չնայած որ XIX դարում գիտական մի
շարք հայտնագործություններ ստվեր նետեցին գիտության ու
տեխնիկայի՝ մարդկության համար ունեցած դրական նշանակության
նախկին կերպարի վրա, բայց և այնպես XIX դարի վերջին արդեն
անհնար էր ժխտել այն օգուտները, որ գիտությունն ու տեխնիկան
ներմուծել էին մեր կյանք, դրանք ամբողջովին վերափոխել էին
զարգացած երկրների հասարակական կենսակերպըֈ
42
43. ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
XIX դարում կատարված ամենակարևոր փոփոխությունը, որ
առընչվում էր մարդու ինքնագիտակցության հետ, կապված էր
էվոլյուցիայի տեսության հետֈ Բայց վերջինիս հետ միասին տեղի
ունեցավ ոչ պակաս նշանակալի իրադարձություն՝ ի հայտ եկավ
վիճակագրությունըֈ Հիմա անհնար է պատկերացնել այնպիսի
իրավիճակ, որի դեպքում մարդու և հասարակության կյանքի
քանակական ցուցանիշները ներկայացնելու համար չկիրառվեն
վիճակագրական տվյալներֈ Օրինակ՝ հիվանդությունների զարգացման
ու տարածման վրա շրջակա միջավայրի ազդեցությունը ուսումնա-
սիրելու համար մենք տվյալներ ենք հավաքում մարդու կյանքի
պայմաններից կախված դրանց փոփոխությունների վերաբերյալ,
ուսումնասիրում ենք նույնիսկ մարդկանց մասնագիտություններն ու
որոշակի սովորություններըֈ Այսպիսի տվյալների հիման վրա կա-
տարվում են հետևյալ տիպի եզրակացություններ. «մարդիկ, որոնք
զբաղվում են X գործունեությամբ, Y%-ով ենթակա ենZ հիվանդու-թյան»ֈ
Այս կարգի եզրակացությունները մեզ հնարավորություն են տալիս
վիճակագրական տվյալները համարել ծանրակշիռ ապացույցն այն
բանի, որ որոշ երևույթներ պայմանավորում են մյուսները, նույնիսկ եթե
այդ կապի պատճառները մեզ հայտնի չենֈ
Վիճակագրական այն տվյալների վերլուծության արդյունքում, որ
առաջադրեց ֆրանսիացի սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմը (1858-1971թթ.),
պարզվեց, որ մարդկանց վարքում առկա են այնպիսի հակումներ,
որոնք հնարավոր է չափել ու կանխատեսելֈ Դյուրկհեյմը հանգեց այն
եզրակացության, որ վիճակագրության օգնությամբ հնարավոր է դուրս
բերել, բխեցնել որոշակի «սոցիալական օրենքներ», որոնց ազդեցու–
թյունը մարդու վրա կարող է ստիպել նրան հանդես բերել որոշակի
կանխատեսելի վարքֈ Իհարկե, այն ժամանակ (այնպես, ինչպես և
հիմա), չէին գտնում, որ վիճակագրության հիման վրա հնարավոր է
դուրս բերել ֆիզիկական օրենքների նման օրինաչափություններֈ
Ցանկացած կոնկրետ մարդու վարքի ընտրությունը չի կարող շատ
խիստ կերպով պայմանավորվել այդ օրենքներովֈ Բայց սոցիալական
43
44. մակարդակում և մարդկանց բավականին մեծ խմբի համար մարդկային
վարքը հնարավոր է դրանց միջոցով կանխատեսելֈ
Այսպիսի բացահայտումները նպաստեցին ազատության
գաղափարի հստակեցմանըֈ Եթե գոյություն ունեն վիճակագրական
օրենքներ, ապա ազատ են, արդյո՞ք իրենց գործողություններում այն
հետազոտողները, ովքեր ապահովում են վիճակագրական հիմքը, որի
վրա էլ հենց հիմնվում են նշված օրենքներըֈ Ստիպված չե՞ն արդյոք
նրանք, թեկուզ և անգիտակցաբար, հետևել որոշակի սոցիալական
միտումներիֈ
Քաղաքական հարթության առումով XIX դարը Կարլ Մարքսի
(1818-1883թթ.) դարն էրֈ Ձեռնարկելով հասարակական հակասու-
թյունների պատճառների պատմական վերլուծությունը, և համադրելով
դրանք հասարակության դասակարգային կառուցվածքի հետ` նրան
հաջողվեց նայել հասարակական կյանքին քաղաքական օրենքների
պրիզմայի միջոցովֈ Ահա այսպես դրվեց այս բնագավառում մարդկային
վարքի մասին գիտության հիմքերըֈ Ավելի ուշ` XX դարում, որոշ
փիլիսոփաներ (Պոպպերը), կներկայացնեն մարքսիզմը որպես կեղծ
գիտություն, այն հիմքի վրա, որ Մարքսի առաջադրած ապացույցների
հակասականությունը խոսում էր ընդամենը փաստերի ձեռնտու
մեկնաբանման, և ոչ թե առաջադրված դրույթների ճշմարտացիության
մասինֈ Բայց և այնպես, Մարքսի ստեղծած տեսությունը հավակնում է
գիտականության, չնայած որ նա այդ համակարգը մշակել էր ոչ թե
իրերի իրական կարգը բացատրելու, այլ փոխելու համարֈ
Այսպիսով` մարդը դարձավ գիտնականների մանրակրկիտ
ուշադրության առարկաֈ Նրա վարքը դարձավ գիտական ուսումնասի–
րությունների առարկա, իսկ կարևորագույն գաղափարը դարձավ
ազատության հասկացությունըֈ XIX դարի քաղաքացին դատում էր
հետևյալ կերպ. եթե ես համարում ու զգում եմ ինձ ազատ քաղաքացի,
ապա ինչպե՞ս կարող է սոցիոլոգը խոսել իմ վարքի կանխատեսե–
լիության մասինֈ
XIX դարի գիտության հսկայական նվաճումը, որը առանձնա–
հատուկ կերպով ազդեց մարդու ինքնագիտակցության վրա, կտրուկ ու
արմատական վերափոխություններն էին՝ պայմանավորված որոշակի
44
45. բացահայտումներով. այդ բացահայտումները մեծ մասամբ էվոլյու–
ցիայի տեսության շնորհն էրֈ
ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
Երկրի վրա կյանքի էվոլյուցիայի ուսումնասիրման վերաբերյալ
աշխատանքները մինչև Չարլզ Դարվինի (1809-1882)
բացահայտումները, ընթանում էին 2 ուղղություններով. մի կողմից
ուսումնասիրում էին քարացուկները (окаменелости), իսկ մյուս կողմից՝
ձգտում էին կառուցել տեսություններ, որոնք կբացատրեին տեսակների
հնարավոր առաջացումըֈ
Անգլիացի ինժեներ Ուիլիամ Սմիթը (1769-1839) ուսումնասիրում
էր նստվածքային լեռնային ապարները և դրանցում պարունակվող
հնէաբանական օրգանիզմներըֈ Հայտնաբերելով, որ առավել խորքային
շերտերում պահպանված օրգանիզմները տարբերվում են վերին
շերտերում գտնվող նստվածքներից, նա եզրակացրեց, որ
արարչագործությունը ընթացել է փուլերովֈ Երկրաբանությունը
վերածվեց մի գիտության, որը ի վիճակի էր կարդալ անցյալի
«նամակները»ֈ
Սակայն միևնույն տվյալները Չարլզ Լայելին (1797-1875)
հանգեցրեցին բոլորովին այլ եզրակացություններիֈ Իր «Երկրաբա-
նության հիմունքները» գրքում (հրատարակված 1830 - 1833 թթ. ), նա
ապացուցում էր, որ փոփոխությունները կատարվել են անընդհատ, այլ
ոչ թե փուլերվֈ Նրա տեսությունը անվանեցին «ունիֆորմիզմ»ֈ Իհարկե,
Լայելը չէր կարող բացատրել այդ փոփոխությունների մեխանիզմըֈ Ի
միջի այլոց, դա չէր հասկանում նաև Ռոբերտ Չամբերսը (1802-1871),
որը 1844թ.-ին անանուն կերպով հրատարակեց իր «Արարչա-
գործության բնական ընթացքի հետքեր» աշխատությունըֈ Նոր
տեսակների հնարավոր առաջացման նրա տեսակետը հակասության
մեջ էր մտնում աշխարհի առաջացման, ինչպես նաև մարդու՝
կենդանիների շարքում առանձնահատուկ տեղ գրավելու մասին
աստվածաշնչյան պատմությունների հետֈ
45
46. Այլ գիտնականներ արդեն առաջադրել էին որոշ գաղափարներ,
որոնք կարծես թե նախորդել ու պայմանավորել էին Չարլզ Դարվինի
էվոլյուցիայի մասին պատկերացումներֈ Էրազմ Դարվինը՝ (1731-1802)
մեծ գիտնականի պապը, ենթադրում էր, որ Երկրի վրա կյանքը որպես
կենդանի, յուրատեսակ թել է ներկայացնում և որ նոր տեսակները
կարող էին զարգանալ հներիցֈ Էվոլյուցիայի պսակ նա համարում էր
մարդուն, բայց վերջինիս չէր հակադրում այլ արարածներիֈ Էրազմ
Դարվինի «Զոոնոմիա» (1794թ.) աշխատությունը հիմնականում
բժշկական տեղեկատու էր, որի շրջանակներում նաև էվոլյուցիայի
վերաբերյալ որոշ խորհրդածություններ էին պարունակվումֈ Նրա
գաղափարները մեծ մասամբ կանխատեսեցին ու պայմանավորեցին իր
թոռան գիտական հայցքներըֈ
Էվոլյուցիոն տեսության կայացման գործում կարևորագույն
ֆիգուր էր Ժան Բատիստ դը Լամարկը (1744-1829թթ.), որը ենթադրում
էր, որ տեսակները հնարավոր է համակարգել՝ կախված դրանց
կառուցվածքի բարդությունից և կատարելագործման ներքին
հատկությունիցֈ Լամարկի կարծիքով էվոլյուցիան տեղի է ունենում
կոնկրետ անհատի ներքին հատկությունների՝ իր կյանքի ընթացքում
կատարվող փոփոխությունների միջոցովֈ Այլ կերպ ասած, որոշակի
ուժու հատկություններ զարգացրած մարդը կարող է իրենից հետո
թողնել սերունդ, որը կունենա արդեն այդ հատկությունները, այսինքն,
այդ մարդը կարող է ապահովել համապատասխան էվոլյուցիոն
զարգացումֈ Այս տեսությունը, որը հայտնի էր որպես «նպաստավոր,
ձեռքբերովի հայտանիշների մասին ուսմունք», ուներ շատ մեծ թվով
հետևորդներֈ Այս տեսությունը պաշտպանվում էր XIX դ.-ի
մտածողների մեծ մասի կողմից, և հենց սրան եկավ փոխարինելու
էվոլյուցիայի դարվինյան տեսությունը, որը հիմնված էր բնական
ընտրության հայեցակետի վրաֈ
Էվոլյուցիոն տեսության կայացման գործում նշանակալի
ներդրում ունեցավ նաև Թոմաս Մալթուսը (1766-1834թթ.)ֈ Նա նկատեց,
որ միջոցների սղության պայմաններում տեսակի քանակությունը
նույնպես կրճատվում էֈ Ներտեսակային պայքարը առկա սննդային
պաշարների համար հանգեցնում է այն բանին, որ գոյատևում են
ուժեղագույնները, կամ այլ կերպ ասած նրանք, ովքեր լավագույնս են
հարմարված սննդի հայթայթման գործումֈ Այս դիտարկումները, որ նա
46
47. շարադրել էր իր «Փորձ բնակչության քանակի օրինաչափության և
հասարակական բարեկեցության բարելավման վրա վերջինիս
ազդեցության մասին» աշխատության մեջ (1798), զինեցին Չարլզ
Դարվինին իր տեսության հաստատման համար անհրաժեշտ
փաստերովֈ
Դարվինի բացահայտումները հեղաշրջումային եղան
էվոլյուցիայի տեսության համարֈ Նրա «Տեսակների առաջացումը»
(1859թ.) աշխատությունը բազմաթիվ բանավեճերի առարկա դարձավ,
քանզի այստեղ նա առաջադրում էր բնական ընտրության
հիմնախնդիրը, համաձայն որի մի տեսակը կարող էր զարգանալ մի
ուրիշիցֈ
Այս բացահայտմանը Դարվինը հանգեց երկար տարիների
դիտարկումների (հատկապես XIX դ.-ի 30-ականների սկզբներին
Գալապագոսյան կղզիներում) արդյունքումֈ Դարվինը ուսումնասիրել
էր, թե ինչպես են կենդանիները հարմարվում շրջակա միջավայրին, ու
համեմատում էր կենդանական տեսակները բրածո օրգանիզմների
մնացորդների հետֈ Իր տեսության վրա Դարվինը աշխատեց ավելի քան
20 տարիֈ
Դարվինին հայտնի էր գյուղացիների փորձը անասնաբուծության
բնագավառումֈ Նա ենթադրեց, որ առանձին անհատների ընտրությունը
հետագա բազմացման համար նպաստել է այն բանին, որ ավելի ուշ
տեսակն էլ ենթարկվի փոփոխությանֈ
Դարվինը նկատել էր, որ Գալապագոսյան տարբեր կղզիներում
սերինոսների կտուցներնունեն տարբեր ձևեր, և բացատրեց, որ դա
պայմանավորված է կղզիներում առկա սննդի տեսակներիցֈ Այս
դիտարկումները նրան հանգեցրին այն եզրակացությանը, որ ի
սկզբանե գոյություն է ունեցել սերինոսների մեկ տեսակ, բայց
կղզիներից յուրաքանչյուրում նրանց մոտ զարգացել է կտուցի այնպիսի
կառուցվածք, որը թույլ էր տալիս առավել արդյունավետ կերպով
սնունդ հայթայթելֈ Եթե կաղին կոտրելու համար անհրաժեշտ էր կարճ
կտուց, ապա այդ հատկությունը ամրանում ու շարունակվում էր
հաջորդ սերունդների մոտֈ
47
48. Այս ամենը հաստատում էր Մալթուսի այն միտքը, որ
բնակչության քանակը կարգավորվում է վերջնական սննդային
պաշարներին համապատասխանֈ Սննդի տեսակների փոփոխումն ու
սահմանափակումը դարձան Դարվինի տեսության մեջ էվոլյուցիոն
փոփոխությունների մեխանիզմի բացատրության հիմքըֈ Իր
առաջադրած բնական ընտրության տեսության մեջ Դարվինը շեշտը
դնում է հետևյալի վրա.
Տեսակի ներսում որոշ առանձնյակներ օժտված են
այնպիսի հատկություններով, որոնք հեշտացնում են
նրանց գոյատևման գործընթացը՝ ցեղակիցների համեմա-
տությամբֈ
Հասունության շեմին հասած առանձնյակները
բազմանում են ու դրանով իրենց հատկությունները
թողնում հաջորդ սերունդներինֈ
Տեսակի ներսում այդպիսի հատկություններով օժտված
առանձնյակների քանակի մեծացումը բերում է այն
բանին, որ մեծանում է տեսակի գոյատևման հնարավո-
րությունըֈ
Սրանով աստիճանաբար կատարելագործվում է այս կամ
այն տեսակի գոյատևման կարողությունըֈ
Շրջակա միջավայրը բնական ճանապարհով է անում այն, ինչը
գյուղացիներն ու անասնաբուծությամբ զբաղվողներն անում են
ընտանի կենդանիների հետ. բազմացման համար ընտրվում են առավել
նպաստավոր հատկություններըֈ
«Տեսակների առաջացումը» գրքի առաջին 4 գլուխները
արտացոլում են հենց տեսության կայացումըֈ Դարվինը իր
աշախատությունը սկսում է ընտանի կենդանիների բուծման
գործընթացի նկարագրումիցֈ Ապա նա դիտարկում է տեսակների
բազմազանությունը բնական միջավայրում և կապում է այն Մալթուսի
կողմից առաջադրված գոյության կռվի գաղափարի հետֈ Դրանից
ելնելով էլ նա առաջադրում է իր բնական ընտրության մասին
տեսությունըֈ
Ինչ խոսք, ժամանակակից գենետիկան մատնանշում է
մուտացիաների պատահական գործընթացը, ընդ որում այն բանի
48
49. շեշտադրումով, որ դրանց միայն մի մասը կարող են նպաստավոր
լինելֈ Էվոլյուցիայի տեսությունը ներկայանում է որպես կայուն ու
պարզ, բայց խիստ մեխանիստական համակարգֈ Սրանում որևէ տեղ
չունի արիստոտելյան «նպատակի» գաղափարըֈ Այն, ինչ նախկինում
ներկայացվում էր որպես նախապես ծրագրված նպատակ, կամ
նպատակաուղղվածություն, հիմա բացատրվում էր պատահական ու
նպաստավոր շեղումների համախմբությունֈ Ուստի, չարժե զարմանալ,
որ դարվինյան տեսությունը այդքան վեճեր հարուցեցֈ
Մարդու էվոլյուցիային Դարվինը իր տեսությունը կցեց ավելի ուշ
շրջանի աշխատություններում. «Մարդու ծագումը և սեռական
ընտրությունը» (1871թ.) և «Մարդու և կենդանիների մոտ
զգացմունքների արտահայտումը» (1872թ.)ֈ Սակայն գիտականության
տեսանկյունից հենց «Տեսակների առաջացումը» աշխատությունն էր, որ
աննախադեպ կերպով առաջ մղեց գիտական միտքըֈ
Կարող է ձևավորվել այնպիսի տպավորություն, որ այն
գաղափարներն ու մտքերը, որ արդեն արտահայտվել էին մինչև
Դարվինը, նրա տեսությունը դարձրել էին ակնհայտ, և գիտնականին
մնում էր միայն ընդհանրացնել իրենից առաջ արտահայտված մտքերըֈ
Սակայն հենց փաստարկների հստակությունը հնարավորությունտվեց
Դարվինին հեղաշրջում կատարել էվոլյուցիայի մասին
պատկերացումներումֈ Նա առաջինն էր, ում հաջողվեց համոզիչ
փաստեր ու ապացույցներ ներկայացնել այն առումով, որ գոյություն
ունի էվոլյուցիոն զարգացման մեխանիզմ, օբյեկտիվ մեխանիզմ, որը
աստվածային միջամտության կարիք չունիֈ Ընդ որում` նա պնդում էր,
որ մարդը նույնպես առաջացել է բնական ընտրության ճանապարհովֈ
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱ
Պսակազերծելով միջնադարյան աշխարհընկալման համար
անքննադատելի արիստոտելյան հեղինակությունը և իր զարգացման
մեջ աննկարագրելի առաջընթաց գրանցած գիտությունը XIX դարի
երկրորդ կեսում, թվում էր, թե հենվում է արմատական, հիմնաքարային
գիտելիքների վրաֈ Օրինակ` գերմանացի փիլիսոփա և կենսաբան
49
50. Էռնստ Հեկկելը (1834-1919թթ.), որը «Համաշխարհային գաղտնիքներ»
(1899թ.) աշխատության մեջ առաջ էր քաշում գիտական
մատերիալիզմի գաղափարը, և մի շարք այլ գիտնականներ ենթադրում
էին, որ աշխարհում գրեթե ամեն ինչ բացահայտված է, քանզի
նյուտոնյան ֆիզիկան և Դարվինի էվոլյուցիոն տեսությունը որպես
ամուր հենարան էին ներկայանում ցանկացած կարգի հարցերի
պատասխանելու համարֈ
Սակայն իրերի այսպիսի դրությունը երկար չպահպանվեցֈ XX
դարի սկզբին նորից մարտահրավեր նետվեց ընդունված
հեղինակություններինֈ Այս անգամ քննադատության թիրախը
նյուտոնյան ֆիզիկան էրֈ Գիտության փիլիսոփայությունը
անսպասելիորեն բախվեց երևույթների բացատրության հավասա-
րապես հավաստի, բայց փոխբացառող միջոցներիֈ Փոխվեցին նաև
գիտության հիմնական, սկզբունքային միտումները՝ առողջ
բանականության և փորձի ընդունման XVII դարի սկզբունքները
փոխարինվեցին իրերի ռեալ ընկալումներից ու տրամաբանությունից
շատ հեռու գաղափարների ընդունման միտումովֈ XX դարում
աշխարհը ներկայացավ ավելի խճճված ու բարդ, քան այն ներկայանում
էր, ասենք XIX դարումֈ
Ինչ խոսք, մեկ աշխատության և ուսումնական ծրագրի
շրջանակներում անհնար է պատմել XX դարի բոլոր կարևոր գիտական
բացահայտումների մասին, ըստ էության դա պարտադիր էլ չէ՝
գիտության փիլիսոփայության ճիշտ ըմբռնման համարֈ Մեզ համար
բավական կլինի բնութագրել այն բնորոշ գծերը, որոնք տարբերում են
աշխարհի ժամանակակից պատկերացումները նյուտունյան ֆիզիկայի
ընկալումներից, և դրանց նշանակությունը այն բանի ճանաչման
գործում, թե ինչպես է ժամանակակից գիտությունը լուծում իր
խնդիրները և բացատրում ձեռք բերած արդյունքներըֈ
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՈՒՆ
Ալբերտ Էյնշտեյնի (1879-1955թթ.) կողմից XX դարի սկզբին
մշակված հարաբերականության 2 տեսությունները մատնացույց
50
51. արեցին նյուտոնյան ֆիզիկայի սահմանափակություններըֈ 1905թ-ին
Էյնշտեյնի կողմից առաջադրված հարաբերականության մասնավոր
տեսությունը կարելի է ներկայացնել E=mc2 բանաձևով, որը իրար հետ է
կապում զանգվածն ու էներգիան, որտեղ E-ն էներգիան է, m-ը՝
զանգվածը, իսկ c-ն՝ լույսի արագությունըֈ
1916թ.-ին նրա կողմից ձևակերպված հարաբերականության
ընդհանուր տեսությունը ցույց տվեց տարածության, ժամանակի,
զանգվածի ու էներգիայի փոխկապակցվածությունըֈ Այս տեսության
կարևոր դրույթներից մեկը կապված է այն հանգամանքի հետ, որ
ձգողականության ուժեղ դաշտը կորացնում, շեղում է լույսի
ճառագայթների ուղղագիծ շարժումըֈ Դա շուտով հաստատվեց արևի
խավարման ժամանակ աստղերի տեղակայվածության շեղման
դիտարկումների միջոցովֈ Տարածությունն ու ժամանակը իրենց վրա
կրում են գրավիտացիայի ուժերի ազդեցությունը. ձգողականության
մեծացման դեպքում տարածությունը սեղմվում է, իսկ ժամանակն՝
արագանումֈԲայց գրավիտացիան ուղիղ համեմատական է զանգվածին
(որքան մեժ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող
ձգողականության ուժը), իսկ հարաբերականության մասնավոր
տեսության համաձայն, զանգվածը կապված է էներգիայի հետֈ
Այս գաղափարները հանգեցրին միակ, անքննադատելի
հաշվարկման համակարգի ժխտմանըֈ Պարզվեց, որ դիտման
ժամանակ հարկավոր է հաշվի առնել նաև հենց իր՝ դիտարկումն
իրականացնողի դիրքն ու շարժումըֈ Նյուտոնի ժամանակներում
Երկիրը ընկալվում էր որպես անշարժ հաշվարկման համակարգ, որի
նկատմամբ կարելի էր դիտարկել ողջ աշխարհը, բայց Էյնշտեյնը
համոզիչ կերպով ցույց տվեց, որ գոյություն չունի հաշվարկման
անփոփոխ համակարգ՝ ամեն ինչ հարաբերական էֈ
Դուրս բերվեց նաև ցանկացած հայտնի կապի կամ գործընթացի
սահմանների որոշման բնութագիրը՝ լույսի արագությունըֈ Եթե 2
օբյեկտ միմյանցից հեռանում են լույսի արագությամբ, ապա դա
նշանակում է, որ դրանք ոչ մի կերպ կապ չունեն միմյանց հետֈ
Հետևաբար, լույսի արագությունը որոշում է (սահմանում է) մեզ հայտնի
տիեզերքի սահմաններըֈ
51
52. Նյուտոնյան ֆիզիկան առաջվա նման համարվում է ճշմարիտ,
բայց... կիրառելի միայն սահմանափակ թվով դեպքերի համարֈ
ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱ
Հարաբերականության տեսության կողմից բացահայտած բոլոր
ֆիզիկական երևույթների հիմնական փոխկապակցվածության մասին
են խոսում նաև թերմոդինամիկայի 3 հիմնական օրենքները.
Թերմոդինամիկայի առաջին օրենքը դուրս է բերում
զանգվածի ու էներգիայի պահպանման օրենքը. Ցան-
կացած համակարգ իր աշխատանքի համար ծախսում է
այնքան էներգիա, ինչքան որ իր մեջ պարունակում է,
կամ էլ հաղորդվել է իրեն այլ համակարգերիցֈ
Թերմոդինամիկայի երկրորդ օրենքի համաձայն, ցան-
կացած գործողություն կապված է էներգիայի ու ջերմու-
թյան կորստի հետֈ Այդ պատճառով էլ փոխազդեցության
ժամանակ բարդ կառուցվածք ունեցող իրերը կորցնում
են իրենց էներգիան և ձգտում են առավելագույն սառեց-
ման ու ներքին կարգավորվածության կորստիֈ Այլ կերպ
ասած, ամեն ինչ (այսինքն ողջ տիեզերքը) անընդհատ
շարժվում է դեպի ներքին անկանոնության, կամ
էնտրոպիայիֈ
Թերմոդինամիկայի երրորդ օրենքը սահմանում է, որ
էներգիայի անջատումը ջերմաստիճանի նվազեցմանը
զուգահեռ նույնպես պակասում է և ընդհանրապես
դադարում -2730C (Ցելսիուսի) կամ էլ 00K ( Կելվինի)
դեպքումֈ Սա սահմանում է աշխարհի ևս մեկ սահման.
բացարձակ զրոյի դեպքում շարժումը կանք է առնումֈ
Էնտրոպիայի առումով տարբերակվում էն բաց և փակ
համակարգերֈ Փակ համակարգում բոլոր պրոցեսները աստիճանաբար
մարում են էներգիայի ցրմանը զուգահեռֈ Բաց համակարգը (այն
համակարգը, որ ի վիճակի է էներգիա կլանել «դրսից»), կարող է
պահպանել իր կայունությունը և դրանով վերածվել ավելի բարդ
52
53. համակարգիֈ Դրա համար էլ աշխարհի առանձին մասերը կարող են
«տաքանալ» այն դեպքում, երբ տիեզերքը որպես մեկ համակարգ, որն
ըստ էության փակ է, «սառում է»ֈ
Նյուտոնյան ֆիզիկայում, որը սահմանափակված էր իր
գործունեության շրջանակներով, այս հիմնաստեղծ չափանիշները չեն
գործումֈ Թերմոդինամիկան ցույց է տալիս, որ տիեզերքը ամենևին էլ
հավերժական շարժիչ չէ. քանզի ցանկացած գործընթաց ուղեկցվում է
էներգիայի կորստովֈ
ՔՎԱՆՏԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
XX դարում Քվանտային մեխանիկայի շուրջ տարվող
բանավեճերը, հատկապես 30-ականներին Էյնշտեյնի և Բորի միջև,
շոշափեցին աշխարհի ճանաչելիության արմատական մի շարք
հարցեր, դրա համար էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում
գիտության փիլիսոփայության համարֈ Քվանտային մեխանիկան
ծագեց որպես սուբատոմային երևույթների դիտարկումների հետևանք,
և ուսումնասիրում էր այնպիսի հիմնախնդիրներ, որոնք պարզապես
չէին կարող ավելի վաղ ծագելֈ Հիպոթեզն այն մասին, որ մատերիան
բաղկացած է դատարկության մեջ շարժվող ատոմներից, ինքնին նոր
չէր, այդ միտքը առաջադրել էին դեռևս Լևկիպպոսն ու Դեմոկրիտեսը
մ.թ.ա. V դարումֈ Ընդհուպ մինչև 1897թ.-ին անգլիացի ֆիզիկոս Ջոզեֆ
Թոմսոնի կողմից (1856-1940թթ.) ատոմի էլեկտրոնի բացահայտումը,
ատոմը համարվում էր նյութի անբաժանելի խտացումֈ Ապա ատոմը
ներկայացվում էր որպես պրոտոնից ու նեյտրոնից բաղկացած միջուկի
ու նրա շուրջ արեգակնային համակարգության մոլորակների նման
պտտվող էլեկտրոնների մի համակարգֈ Այս պնդումը
հնարավորություն տվեց մշակել տարրական մասնիկների, դրանց
վարքի ու փոխազդեցությունների մասին տեսությունֈ Մատերիան էլ
սկսեցին պատկերացնել որպես միջուկային ուժերի շնորհիվ միմյանց
կապվող մասնիկների ամբողջությունֈ
53
54. «Քվանտային մեխանիկա» տերմինը ներմուծել է Մաքս Պլանկը
(1858-1947թթ.), որը բացահայտեց, որ ճառագայթումը (օրնակ՝ լույսի,
կամ էներգիայի) կատարվում է փոքր բաժիններով` քվանտներով, և ոչ
թե անընդհատֈ
Գործ ունենալով այնպիսի իրողությունների հետ, որոնք անզեն
աչքով անմիջականորոն հնարավոր չէ դիտարկել` դժվար է որոշել, թե
որքանով է առաջարկվող մեկնաբանությունը արտացոլում իրերի
իրական դրությունըֈ Այս պատճառով էլ տարրական մասնիկների
մասին պատկերացումները բավականին սահմանափակ էինֈ
Հիմնական դժվարությունը կայանում էր նրանում, որ
մասնիկները փոփոխվում էին նրանց դիտարկման միջոցների
փոփոխմանը զուգահեռֈ Ի տարբերություննյուտոնյան ֆիզիկային
բնորոշ կանխատեսելի աշխարհի` քվանտային տեսությունը պնդում
էր, որ անհնար է կանխատեսել առանձին մասնիկի վարքըֈ Ամենամեծ
բանը, ինչի վրա կարելի էր հույս դնել, դա հավանականության
տեսության օգնությամբ մասնիկների նկարագրությունն էրֈ Միայն մեծ
թվով մասնիկների դիտարկման դեպքում է, որ հնարավոր էր պնդել, թե
դրանց ո՞ր տոկոսը իրեն կպահի այսինչ կերպ, այլ ոչ թե ուրիշ ձևովֈ
1927թ.-ին գերմանացի ֆիզիկոս Վերներ Հեյզենբերգը (1901-
1976թթ.) ցույց տվեց, թե որքան մեծ ճշգրտությամբ է չափվում մասնիկի
տեղը, այնքան դժվար է կանխատեսել դրա արագությունը (և
հակառակը)ֈ Հնարավոր է իմանալ վերջինիս բնութագրող 2
պարամետրերից միայն մեկը, բայց ոչ թե երկուսը միասինֈ Սակայն.
այս «անորոշության սկզբունքը» իրականության հատկությունն էր, թե՞
պարզապես մատնանշում էր սուբատոմային աշխարհում կատարվող
իրողությունները դիտարկելու և չափելու մարդկային հնարավորու-
թյունների սահմանները, պարզ չէրֈ Այս հարցը թեժ վեճեր ծնեց այն
մասին, թե ինչպե՞ս է հնարավոր մեկնաբանել հենց իրեն՝ քվանտային
տեսությունը, ու իրարից հեռացրեց Ա.Էյնշտեյնի ու դանիացի ֆիզիկոս
Նիլս Բորի (1885-1962թթ.) տեսակետներըֈ Բորը հակված էր առաջին
տեսակետին, այնինչ Էյնշտեյնը հրաժարվում էր ընդունել, որ իրական
երևույթները կարող են լինել հավանականֈ
Այլ կերպ ասած, այս հարցը շոշափում է կեցության հիմքերըֈ
Դասական մեխանիկայի ու վիճակագրության օգնությամբ մենք չենք
54
55. կարող կանխատեսել առանձին իրերի կամ անհատների վարքը
(օրինակ, թե ինչպե՞ս կպահի իրեն կոնկրետ ընտրողը), չնայած որ
կարելի է որոշել ընդհանուր միտումներըֈ Միևնույն ժամանակ
համարվում է, որ յուրաքնչյուր մարդու վարքը իրականում
պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, չնայած որ անհնար
է իմանալ ու հաշվի առնել նրա վրա ազդեղ բոլոր գործոններըֈ
Քվանտային մեխանիկան հերքում է և դա, պնդելով, որ ամեն ինչ զուտ
պատահականության արդյունք է, և որ բացարձակապես անհնար է
իմանալ առանձին մասնիկների իրական վարքըֈ
ԳԵՆԵՏԻԿԱ
Դժվար է նույնիսկ պատկերացնել այն հեղաշրջման նշանակու-
թյունը, որ կատարեցին 1953թ.-ին անգլիացի Ֆրենսիս Կրիկը (1916-
2004թթ.) և ամերիկացի Ջեյմս Վոտսոնը (1928-)՝ ԴՆԹ-ի կառուցվածքի
բացահայտումովֈ Այն հնարավորություն տվեց ոչ միայն ուսումնասիրել
ու համեմատել կենդանի օրգանիզմները, այլև մանիպուլյացիաների
ենթարկել դրանքֈ Գոյության գենետիկական հիմքն է կազմում այն
կառուցվածքը, որն իր մեջ պարունակում է այնպիսի հրահանգներ,
որոնց հիման վրա կառուցվում է ողջ կենդանական աշխարհըֈ Գենի
հայտնաբերումը կենսաբանության մեջ նույնպիսի հեղաշրջում
կատարեց, ինչպիսին որ ֆիզիկայում՝ հարաբերականության տեսու-
թյունն ու քվանտային մեխանիկանֈ
Դեզօքսիրիբոնուկլենային թթուն( ԴՆԹ-ն) բաղկացած է երկու
պոլինուկլոտիդային շղթաներից, որոնք կարծես թե պտտված են մեկը
մյուսի շուրջ պարույրաձևֈ Նուկլեոտիդային միացությունները
կազմված են հաջորդականությունների (գեների) տեսքով, որոնք
հրահանգներ են տալիս ամինաթթուներին, թե ինչպե՞ս է պետք
կառուցել կենդանի բջջիջներըֈ Մարդու ԴՆԹ-ն բաղկացած է 23 զույգ
քրոմոսոմներից, որոնք ամփոփված են բջիջի կորիզումֈ Այսպիսով,
գենետիկ ինֆորմացիան, որ պարունակվում է ԴՆԹ-ում, պայմանա-
վորում է ցանկացած օրգանիզմի առանձնահատկություններըֈ
55
56. Այս բացահայուտումը շատ մեծ նշանակություն ունեցավ
կենսաբանության փիլիսոփայական մեկնաբանման համարֈ Իսկ ահա
գենետիկայի գործնական կիրառման հանգամանքը մետաֆիզիկական
ու բարոյական ոլորտի հարցեր էր շոշափումֈ
Ինչպես տեսանք, Դարվինի բնական ընտրության տեսությունը
կառուցվում էր այն ենթադրության հիման վրա, որ տեսակի առանձին
ներկայացուցիչների մեջ միշտ էլ կան աննշան տարբերություններ,
այնպես որ որոշակի առավելություններ ունեցող առանձնյակները
գոյատևում են ու սերունդ են տալիսֈ Միակ բանը, որ Դարվինը չէր
կանխագուշակել, դա այդպիսի պատահական տեսակային փոփոխու-
թյունների մեխանիզմն էրֈ Հիմա արդեն հայտնի է, որ դրանք
պայմանավորված են գենետիկ կոդի ոչ միշտ հստակ կատարվող
վերարտադրությամբ, ինչը հանգեցնում է մուտացիաների, որոնց մի
մասը ամրագրվում ու վերարտադրվում ենֈ Այդպիսի մուտացիաները
շատ հազվադեպ են պատահում, և սերունդներին կարող են
փոխանցվել միայն այն դեպքում, երբ կատարվում են հատուկ
բջիջներումֈ Անկասկած, գենետիկան հաստատեց Դարվինի տեսու-
թյունը` ցույց տալով փոփոխությունների մեխանիզմը, որոնց հիման
վրա էլ աշխատում է բնական ընտրության տեսությունըֈ
Գենետիկայի մեկ այլկարևոր եզրահանգում էր ողջ կենդանական
աշխարհի միջև ընդհանրությունների բացահայտումըֈԺամանակակից
գենետիկան գրանցում է, թե ինչպես են միանման գեները տարբեր
տեսակի անհատների մոտ «պատասխանատվություն կրում» միանման
խնդիրների իրականացման համար, իսկ սա խոսում է ընդհանուր
նախնու մասինֈ
«Գենետիկական հեղաշրջման» կարևոր հետևանքը կենսաբա-
նության համար այն էր, որ վերջինս էվոլուցիայի տեսությունը բրածո
օրգանիզմների մասին ոչ բավարար տվյալներով տեսությունից
վերածեց անհերքելի գիտական փաստիֈ Ողջ կենդանական աշխարհը
օժտված է ընդհանուր գենետիկ հիմքովֈ Միայն սա արդեն փաստում է
արդեն գույություն ունեցողի փոխկապակցվածության մասինֈ
* *
*
56
57. Գենետիկայի իմաստավորումը կարևոր է ոչ միայն հիմնական
գիտական ու փիլիսոփայական պրոբլեմների հասկացման համար, այլ
էթիկական հարցերի լուծման նպատակովֈ Այլ հարց է ասել, որ այսինչ
բանը կարող է կենսագործվել, բայց բոլորովին այլ հարց է պնդել, որ
այնինչ բանը պիտի կենսագործվիֈ
Օրինակ. 2001թ.-ի հունվարին Մեծ Բրիտանիայի կառավա-
րությունը թույլատրեց բժշկական հետազոտություններում կիրառել
կլոնավորված սաղմերֈ Դա հիմնավորվում էր նրանով, որ այդպիսի
էմբիրոնները անհրաժեշտ են ցողունային բջիջների ուսումնասի-
րության համար, ինչը կարող է հնարավորություն տալ ստեղծել
փոխարինող բջիջներ շատ հիվանդությունների դեպքում, որոնց բնորոշ
են օրգանների դեգեներատիվ վնասվածքներըֈ Բայց շատերը դեմ են
կլոնավորման ցանկացած կիրառելիությանը, պնդելով, որ այն կարող է
բերել մարդու կլոնավորմանը՝ այստեղից բխող բոլոր անցանկալի
հետևանքներովֈ
Եվ այստեղ հառնում է գիտության և գիտականության
սահմանների մասին հարցը. թե որտե՞ղ է այդ սահմանը, որով պիտի
բաժանվի զուտ գիտությունը, որպեսզի խուսափենք չարիք կրող
տեխնիկական նորամուծություններիցֈ Դա ինչ-որ առումով հավեր-
ժական խնդիր է, քանզի մեր օրերում էլ կարելի է գտնել շրջակա
միջավայրի այնպիսի պաշտպանների, ովքեր խորապես ցավում են, որ
ժամանակին հայտնագործված ներքին այրման շարժիչի գործնական
կիրառումը չի արգելվել օրենքովֈ Չէ՞ որ շատ գիտնականների (այդ
թվում և Էյնշտեյնին) հանգիստ չէր տալիս այն տանջող միտքը, որ
իրենց բացահայտումները անմիջական առընչություն ունեն զենքի ու
զինատեսակների (այդ թվում և միջուկային) ստեղծմանըֈ Եվ
ընդհակառակը, Արքիմեդի նման մտածողներն իրենց գիտելիքները
հատուկ ծառայեցնում էին զենքի ստեղծման գործինֈ
Սակայն այս հարցի էությունը կայանում է նրանում, որ
գիտությունը իր գործողություններում անկողմնակալ էֈԱյն ընդամենը
ապացուցել է, որ կյանքն իր հիմքում կառուցվում է գենետիկական
ինֆորմացիային համապատասխանֈ Այնուամենայնիվ, սա համահունչ
չէ այն պատկերացումներին, որ յուրաքանչյուր մարդ առանձնահուկ
անհատ է, այլ ոչ թե որոշակի գենետիկ կոդի գործունեության արդյունքֈ
Ահա սա է, որ իրավունք է տալիս մեզ խոսելու այն մասին, որ
գենետիկայի նվաճումները պարտադրում են մարդուն լուծել բարոյա-
57
58. կան կարգի պրոբլեմներ, որոնք պայմանավորված չեն գիտության
զարգացման գործոնովֈ Դժվար թե այսօր գտնվի մի մարդ, որ
հրաժարվի ժամանակակից գիտության, կապի միջոցների կամ էլ
ճանապարհորդելու հնարավորություններիցֈ Ի՞նչ հիմք ունենք մենք
պնդելու, որ ուսումնասիրությունների այս կամ այն բնագավառը չի
բերի մարդու կյանքի որակի բարելավմանըֈ Եվ արդյո՞ք այսպիսի
գնահատականը պիտի որոշիչ լինի բուն հետազոտական ծրագրի
անհրաժեշտության որոշման գործումֈ Այսպիսի դեպքերում գիտության
փիլիսոփայության համար սովորական դարձած հարցերը ձեռք են
բերում նաև բարոյական ու քաղաքական ենթատեքստֈ Չէ՞ որ լուրջ չէ.
ուսումնասիրել հիմնախնդրի միայն մի կողմը` հաշվի չառնելով մար-
դու և հասարակության կյանքի վրա վերջինիս ընդհանուր ազդեցու-
թյունըֈ
ԹՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հաշվարկները հիմա սովորական բան են դարձել, բայց
նախկինում դրանք շատ մեծ ժամանակ ու ջանքեր էին խլում, իսկ
սովորական հաշվիչների հնարավորությունները շատ սահմանափակ
էինֈ Ժամանակակից հաշվողական միջոցների ստեղծման գործում
առաջին լուրջ քայլերն արել է Չարլզ Բեբբիջը (1791-1871): 1820թ.-ին. նա
որոշեց ստեղծել մեխանիկական սարք՝ մաթեմատիկական հաշվարկ-
ների համարֈ Չնայած որ նրա առաջին քայլերը ցանկալի արձագանքը
չունեցան, բայց և այնպես Բեբբիջը իր նապատակներից չհրաժարվեց`
որոշելով տվյալների մուտքագրման համար կիրառել ծակծված
քարտերֈ Հետագայում նա էլի մի շարք նորամուծությունների հեղինակ
դարձավ, որոնք վերածվեցին հաշվողական տեխնիկայի անբաժանելի
բաղադրիչներիֈ
Այս բնագավառում իսկական հեղաշրջում կատարեց անգլիացի
Ալան Թյուրինգը (1912-1954թթ.)ֈ Բեբբիջի փորձերից նրա աշխատանք-
ների հիմնական տարբերությունը տարրական թվային տեխնոլոգիայի
կիրառումն էր. նա օգտագործեց հեռախոսային ռելեյի նման պարզ մի
սարք, որը ընդունակ էր տարբերել 2 գործոն` անջատում/միացումֈ
Թյուրինգը առաջարկեց մասնատել բարդ մաթեմատիկական գործողու-
58
59. թյունները մի շարք երկնիշ ընտրությունների՝ այո կամ ոչ, որպեսզի
մեքենան կարողանա կատարել դրանցից յուրաքնչյուրը և տրամաբա-
նության հիման վրա լուծել դրված խնդիրներըֈ Երկրորդ
համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայում,
Բլետչիլում Թյուրինգի «ունիվերսալ մեքենայի» օգնությամբ բացա-
հայտվեց գերմանական ծածկագրերի բանալին, ինչը հնարավորություն
տվեց դաշնակիցներին ծանոթանալ գերմանացիների ծրագրերինֈ
XXI դարի սկզբին երեխաներն արդեն տիրապետում են այնպիսի
համակարգչային ծրագրերի ու գիտելիքների, որպիսիք իրենց
բարդությամբ գերազանցում են 30-40 տարի առաջ ամերիկյան
տիեզերական կառույցի կողմից օգտագործվողներին, որոնց օգնու-
թյամբ ԱՕՏՎ-ն (NASA-ն) կառավարում էր մարդու վայրէջքը լուսնի
վրաֈ Դրան զուգահեռ ի հայտ են եկել հզոր հաշվողական ցանցեր, իսկ
դրանց հիման վրա, գլխավոր տեխնիկական ձեռքբերումը՝ ինտերնետըֈ
Չնայած այն դժվարություններին, որոնք կապված են բնական
պաշարների կառավարման, ապահովման ու բաշխման հետ, միևնույն
է, կյանքը ընկալվում է արդեն բոլորովին այլ կերպֈ Ինտերնետը դարձել
է մեր կայնքի անքակտելի մասը. այն հնարավորություն էտալիս
ակնթարթային ինֆորմացիա ստանալ Երկրի ցանկացած կետից և կապ
է ապահովում ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ կազմակերպու-
թյունների միջևֈ Դժվար է կանխագուշակել այս ցանցի ապագան, բայց
հասարակական կյանքի վրա նրա ազդեցության աստիճանի առումով
կասկածներ չկանֈ
Հաշվողական տեխնիկայի զարգացումը թվային հեղափոխության
առավել ցայտուն դրսևորումն էֈ Սակայն, եթե դիտարկենքգիտության
փիլիսոփայության տեսանկյունից, ապա այն ավելի նշանակալի է
ներկայանում… Մաթեմատիկան, որը XVII-XVIIIդդ. ընթացքում գիտու-
թյան կայացման կարևորագույն գործոններից էր, հիմնականում
կիրառվում էր տրամաբանության զենքի դերումֈ Այս միտքը իրավ է
նաև ներկայումսֈ Մաթեմատիկական ապարատը ընկած է բոլոր
բնագավառների գիտահետազոտական աշխատանքների հիմքումֈ Բայց
XIX դ.-ում սոցիոլոգների ու մի շարք այլ գիտնականների ձեռնարկած
վիճակագրական տվյալների վերլուծությունը հնարավորություն տվեց
մարդկությանը որոշել ու բացահայտել պատճառահետևանքային
կապերի հավանական բնութագրիչներըֈ Վիճակագրությունը սրանով
դարձավ վերլուծության զենքըֈ
59
60. Ավելի ուշ թվայնացված տեսքով ահռելի քանակությամբ
տվյալների մշակման նոր հնարավորությունները թույլ տվեցին
մարդուն թվային տեխնոլոգիաները կիրառել ոչ միայն հաշվարկների,
այլ նաև բուն գործունեության խորքային հատկությունների
վերլուծության ու բացահայտման նպատակներովֈ
Թվային հեղաշրջումը փոփոխությունների ենթարկեց կյանքի
գրեթե բոլոր կողմերըֈ Օրինակ, եթե նախկինում լուսանկարը կարող էր
ցանկացած իրողություն պատկերել միմիայն լուսազգայուն ժապավենի
վրա, ապա հիմա մեզ շրջապատող ամեն ինչ կարելի է ձայնագրել
թվային միջոցներովֈ Վերջնական պատկերը իրենից ներկայացնում է
երկթվային որոշակի հաջորդականությունֈ Ձայնը թվային տեսքով
կարելի է առավել ճշգրիտ վերլուծել, ձայնագրել ու վերարտադրել, քան
մեխանիկական կամ անալոգային միջոցներովֈ Եվ նույնիսկ մարդու
գենոմը, որի մեջ արտացոլված են կյանքի ամենախորքային
գործընթացները, հնարավոր է ներկայացնել թվայնացված կերպովֈ
DVD սկավառակների վրա կարելի է ձայնագրել ֆիլմ, ձայն,
բազմահատորանի հանրագիտարաններ և նույնիսկ գենետիկական
հրահանգներ՝ կենդանի հյուսվածքների ստեղծման վերաբերյալֈ Այն
ամենը, ինչը մարդու կողմից ընկալվում է տարբեր ձևերով, արտա-
հայտվում է երկթվային կոդերի հաջորդականության միջոցովֈ
Սա, իհարկե, ցնցում է երևակայությունը, բայց և այնպես, արդեն
դարձել է ամենօրյա, կենցաղային իրողությունֈ Իրականությունը
վերարտադրվում է ինֆորմացիոն բլոկների օգնությամբֈ Ամեն ինչ
կարելի է լիարժեք կերպով ներկայացնել ու վերարտադրել երկթվանի
կոդի տեսքովֈ
****
Գիտության պատմության այս հակիրճ ակնարկը մենք սկսեցինք
մինչսոկրատեսյան շրջանի մտածողներից ու աշխարհի կառուցվածքի
մասին նրանց պատկերացումներիցֈ Թալեսը գտնում էր, որ ողջ
գոյության հիմքում ընկած է ջուրըֈ Ներկայումս մենք, կատարելով նույն
գործը, ներգրավում ենք Թալեսին անհասանելի վերլուծական
միջոցներ, և եզրակացնում, որ այն ամենը, ինչը գոյություն ունի,
կարելի է ներկայացնել երկթվանի կոդի տեսքովֈ
60
61. ԹԵՄԱ III
Դասախոսություն VI
ԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ԳԻՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Փիլիսոփաներն ու գիտնականները հարյուրամյակներ շարունակ
փորձել են հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր գիտական
հայտնագործությունըֈ Նրանք կազմում էին «մտքի կառավարման
կանոնների» հատուկ համակարգեր, ձգտում էին գտնել այնպիսի
մեթոդներ, որոնց հետևելով հնարավոր կլիներ լուծել տարատեսակ
խնդիրներ ու կատարել բացահայտումներֈ Սակայն բոլոր այս ջանքերը
ոչնիչ չտվեցին, մենք մինչ այժմ էլ չգիտենք, թե ինչպե՞ս են
հետազոտողները հանգում իրենց բացահայտումներինֈ Բայց և այնպես,
նոր արդյունքների հանգեցնող գիտական գործունեության որոշ փուլեր
գիտնականներն առանձնացրել ու նկարագրել են. մասնավորապես,
առաջիններից մեկը, ում դա հաջողվեց, ֆրանսիացի մաթեմատիկոս Ա.
Պուանկարեն էր (1854-1912թթ.)ֈ Նա գրել է դրան նվիրված մի
աշխատություն, որն անվանել է «մաթեմատիկական ստեղծա-
գործություն»ֈ Պուանկարեն առանձնացրել է ստեղծագործական խնդրի
լուծման որոնումների 4 փուլ.
1) Գիտակցական մակարդակում ներդրվող ջանքերի առավել կամ
պակաս երկարատև փուլըֈ
2) Ինկուբացիոն շրջանը. արտաքնապես տվյալ աշխատանքի հետ
չկապված, անգիտակցական մակարդակում կատարվող խնդրի
լուծմանը հանգեցնող տարբեր գաղափարների ընտրությունն ու
համակարգումըֈ
3) Ներհայումը, պայծառացումը. կարծես թե ինքնաբերաբար,
առանց առանձնահատուկ ջանքերի, խնդրի լուծման անսպա-
սելի հայտնվելըֈ
4) Գտնված լուծման ստուգումն ու մշակումըֈ
Ըստ ամենայնի, բոլոր այս փուլերը բնորոշ են ստեղծագործական
աշխատանքով զբաղվող ցանակացած մարդու՝ գիտնականի, գրողի,
ճարտարագետի, նկարչի աշխատանքային գործունեությանըֈ Դրանք
61
62. հնարավոր է առանձնացնել նաև կենսական նշանակության ամենօրյա
խնդիրների լուծման դեպքումֈ
Ահա թե ինչպես է ինքը՝ Պուանկարեն, նկարագրում
ստեղծագործական այս գործունեության փուլերի դերը. «Եկեք պատկե-
րացնենք, որ մեր ստեղծագործական գործունեության տարրերը նման
են Էպիկուրի ատոմ-կեռիկներինֈ Մտքի լիարժեք հանգստի վիճակում
այդ «ատոմները» անշարժ են, դրանք կարծես թե ամրացած են
պատերին, այդ լիարժեք հանգիստը կարող է շարունակվել անորոշ
ժամանակով, այդ ժամանակ ատոմները չեն հանդիպում, և հետևաբար,
նրանց ոչ մի համադրություն հնարավոր չէֈ Իսկ ահա «թվացյալ»
հանգստի անգիտակցական աշխատանքի ժամանակ նրանց մի մասը
առանձնացած է լինում պատից և շարժվում էֈ Նրանք տեղափոխվում
են տարածության մեջ, ավելի ճիշտ այն տարածության մեջ, որտեղ
նրանք պարփակված են, նույն կերպ, ինչպես տեղաշարժվում են
մլակները, իսկ եթե դուք գերադասում եք ավելի գիտական
համեմատություն, ապա կարելի է այն անցկացնել գազերի
մոլեկուլների կատարած շարժման հետֈ Ատոմների բախման
արդյունքում կարող են առաջանալ նոր միցություններֈ
Իսկ ինչսիսի՞ն է գիտակցական սկզբնական աշխատանքի դերըֈ
Հավանաբար, նրանում, որպեսզի մոբիլիզացնի որոշ ատոմների
գործունեությունը, անջատի դրանք պատից ու դնի շարժման մեջֈ
Համարվում է, որ ոչ մի «լավ» բան արված չէ, քանզի այդ տարրերը
տեղաշարժվել են հազարավոր տարբեր ձևերով՝ նպատակ ունենալով
գտնել դրանք համադրելու հնարավորություն, բայց առաջադրված
պահանջներին բավարարող համադրություն գտնել չի հաջողվելֈ Բայց
կամային ջանքերի շնորհիվ ատոմներին հաղորդած իմպուլսից հետո
դրանք այլևս իրենց սկզբնական անշարժ վիճակին չեն վերադառնումֈ
Նրանք շարունակում են իրենց ազատ «պարը»ֈ Բայց մեր կամքը
պատահական ատոմներ չէր ընտրել, նպատակը լիովին արդա-
րացված էր. ընտրված ատոմները ոչ թե առաջին պատահածներն էին,
այլ նրանք, որոնցից իրոք կարելի էր սպասել լուծումըֈ Շարժման մեջ
դրված ատոմները սկսում են բախվել միմյանց, և ստեղծել
համապատասխան միացություններ, ընդ որում նրանք միացություններ
են կազմում նաև այն ատոմների հետ, որոնք նախկինում անշարժ էին, և
շարժվել են միայն հենց շարժվող ատոմների՝ իրենց բախվելու
արդյունքում… Ինչ էլ լինի, ձևավորված համակցություններում գոնե
62
63. մեկ տարրը կազմում է այնպիսի ատոմ, որը շարժման մեջ է դրվել մեր
գիտակցական գործունեության արդյունքումֈ Եվ ակնհայտ է, որ դրանց
մեջ են գտնվում նաև այն համադրությունները, որոնք ես քիչ առաջ
անվանեցի «լավ»»ֈ
Գործնականում բոլոր հետազոտողներն էլ ընդգծում են այս
փուլերի առկայությունն իրենց ստեղծագործական գործունեության
ընթացքում: Անկասկած, անհրաժեշտ են խնդրի լուծման գիտակցական
նախնական որոշակի ջանքերֈ Գիտնականը ձևակերպում է պրոբլեմը և
փորձում է գտնել դրա լուծումըֈ Սովորաբար այդ ջանքերը բավականին
երկար ժամանակ են խլում. ամիսներ, երբեն նույնիսկ տարիներ՝ ոչ մի
արդյունք չտալովֈ Լուծումը գալիս է հաճախ անսպասելի կերպով, այն
ժամանակ, երբ գիտնականը չի էլ մտածում դրա մասին, զբաղված է
ուրիշ գործով, կամ էլ հանգստանում էֈ Նրա գիտակցությունը
տեղափոխված է ինչ-որ ուրիշ բանի վրա, բայց ենթագիտակցականը
շարունակում է դեռ աշխատել այդ ուղղությամբֈ Եվ հանկարծ,
ամենաանսպասելի պահին հայտնվում է լուծումըֈ Դ.Մենդելևին իր
հայտնի աղյուսակը (քիմիական տարրերի) հայտնվել է երազումֈ Այդ
ժամանակ վրա է հասնում ստեղծագործական վերջին փուլը.
հարկավոր է արդեն գիտակցական մակարդակում ստուգել այդ
լուծումը, նրան անհրաժեշտ ձևակերպումներ տալ, որպեսզի հարմար
լինի այն հանձնել գիտական հանրության դատինֈ
ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Գիտական տեսությունը ի սկզբանե ծագում է այսպես կոչված
«էվրիստիկական» մեթոդների օգնությամբ առաջադրվող հիպոթեզների,
կամ կռահման տեսքովֈ Եթե հիպոթեզը հաստատվում է, ապա այն ձեռք
է բերում տեսության կարգավիճակֈ Բայց դրանից հետո այն չի
քարանում անշարժության մեջֈ Ընդհակառակը, տեսության
զարգացումը, նրա մշակումը սկսվում է այն բանից հետո, երբ նա
ճանաչում է ձեռք բերումֈ Եթե հիպոթետիկ փուլում և ճանաչման
համար մղվող պայքարում տեսությունը մշակվում ու քարոզվում է
նվիրյալների փոքր խմբի կողմից, ապա համընդհանուր ճանաչումից
հետո նրա մշակման գործին են կցվում գիտական հանրույթի
ներկայացուցիչների մեծ մասը, և համապատասխանաբար, տնտեսա-
63
64. կան միջոցներըֈ Դրա վրա սկսում են ուշադրություն դարձնել
փիլիսոփաները, մեթոդաբանները և գիտության ջատագովներըֈ Տեսու-
թյան հիմնական դրույթները սկսում են ուսումնասիրել ԲՈւՀ-երումֈ
Գիտնականները, փիլիսոփաները, դասախոսները նպաստում են
տեսության զարգացման գործինֈ
Ա.Էյնշտեյնը ստեղծեց իր նշանավոր Հարաբերականության
մասնավոր տեսությունը 1905 թ.-ինֈՍակայն շատ քիչ ֆիզիկոսներ այն
հասկացանֈԱվելի քիչ էր այն գիտնականների թիվը, որոնք պատրաստ
էին համաձայնել դրա հետֈ Սակայն 1918 թ.-ին անգլիացի աստղագետ
Ա.Էդդինգտոնը նավարկության մեկնեց՝ հասարակածային ջրերում
դիտարկելու արևի լրիվ խավարումը (արևի լրիվ խավարման դեպքում
աստղերը տեսանելի են դառնում)ֈ Էդդինգտոնի արշավախմբի
նպատակներից մեկը հարաբերականության տեսության ստուգումն
էր.Արևի սկավառակին մոտ դիտարկվող լույսի ճառագայթը պիտի որ
աղճատվիֈ Ե՛վ Նյուտոնը, և՛ Էյնշտեյնը կանխագուշակել էին այդ
շեղումը, բայց հարաբերականության տեսությունը 2 անգամ ավելի մեծ
շեղում էր կանխատեսում, քան դասական երկնային
մեխանիկանֈԴիտարկումը պիտի որոշեր, թե ո՞վ է իրավացի.Նյուտոնը,
թե՞ Էյնշտեյնըֈ Էդդինգտոնի չափումները ցույց տվեցին, որ Էյնշտեյնը
ավելի մոտ էր ճշմարտությանըֈՍա վճռական նշանակություն ունեցավ
հարաբերականության տեսության ընդունման գործումֈ
Տեխնիկական սարքերում և արտադրական գործընթացներում
տեսության գաղափարների կենսագործումը պատճառ հանդիսացավ
յուրահատուկ, տեխնիկական գիտելիքի ձևավորման համար, ինչը
ստիպեց տեսաբաններին ոչ միայն ճշգրտել տեսության հասկացու-
թյուններն ու օրենքները, այլ նաև երբեմն էապես ուղղել, ճշգրտել
ամբողջ տեսությունըֈ Հենց տեխնիկական գիտելիքն է, որ կապ է
ստեղծում տեսական գիտելիքի ու նյութական պրակտիկայի միջևֈ
Գործնական, արտադրական խնդիրների լուծումը ամենից առավել
հզոր խթան է հանդիսանում գիտական տեսության զարգացման
ճանապարհինֈ
Այս զարգացման էությունը կայանում է նրանում, որ վերջինս
պիտի բերի տեսությունը իրականության ուսումնասիրվող հատվածին
առավել ամբողջական ու ճշգրիտ համապատասխանությանֈ Դա
իրականացվում է տարբեր ճանապարհներով ու եղանակներովֈ
Ամենից առաջ կատարելագործվում է տեսության հասկացութային
64
65. ապարատըֈՀստակեցվում են վերջինիս հիմնական հասկացություն-
ները, ներմուծվում են նորերը, որակական հասկացությունները
աստիճանաբար փոխարինվում են քանակական
հասկացություններովֈԴա հնարավորություն է տալիս տեսության
օրենքները բերել առավել խիստ և ճշգրիտ քանակական
ձևակերպումներիֈ Բացահայտվում են տեսության օրենքների միջև
առկա տրամաբանական կապերը, հստակեցվում է դրանց փոխադարձ
կախվածությունն ու հիերարխիանֈ Տեսությունը աստիճանաբար ձեռք է
բերում խիստ դեդուկտիվ ձևֈ Տեսության հասկացութային ապարատի
հստակեցումը կատարվում է վերջինիս իդեալականացված օբյեկտների
հստակեցմանն ու կատա-րելագործմանը զուգահեռ, որի օգնությամբ
մեկնաբանվում են տեսության հասկացություններն ու պնդումներըֈ
Տեսության հասկացութային ապարատի ու նրա իդեալականաց-
ված օբյեկտների մշակումը նոր սարքերի ու գործիքների պատրաստ-
ման համար տեսական հիմք է ստեղծումֈ Նոր սարքերի կիրառումը
հնարավորություն է տալիս նոր փորձեր դնել և հստակեցնել տեսության
հասկացություններն ու օրենքներըֈ Որպես օրինակ կարելի է
հիշատակել աստղերի տարեկան պարալլաքսի հաշվարկման համար
ավելի ու ավելի կատարյալ աստղադիտակների կառուցումը, ֆուկոյի
սարքը, որը ցույց է տալիս, որ լույսի արագությունը օդում ավելի մեծ է,
քան ջրում, Կուլոնի սարքը, որի օգնությամբ չափում են կետային լիցքի
վրա ազդող ուժերը, սարքերը, որ կիրառվում են քվանտային
մեխանիկայում՝ դիտարկելու համար տարրական մասնիկների
փոխազդեցությունը և այլնֈ
Տեսական մակարդակում աշխատանքները վերջին հաշվով
կատարվում են այն նպատակով, որ տեսությունը առավել
համաձայնեցվի փաստերի հետֈ Տեսության փոխազդեցությունները
փաստերի հետ կատարելագործվում են 3 ուղղություններովֈ Առաջին
հերթին, աստիճանաբար մեծանում է տեսության կողմից բացատրվող
փաստերի քանակըֈ Եթե ի սկզբանե տեսությունը բացատրում է
կարևոր փաստերի մի փոքր խումբ, ապա ժամանակի ընթացքում
այդպիսի փաստերի քանակը ավելանում էֈ Տեսության մշակումը
հնարավորություն է տալիս բացատրել որոշ հայտնի փաստեր, որոնք ի
սկզբանե ինքը չէր բացատրումֈ Միևնույն ժամանակ, տեսությունը
կանխատեսում է նոր փաստեր, որոնց առկայությունը նույնպես
մեծացնում է տեսության հիմքըֈ
65
66. Երկրորդ. տեսության համապատասխանեցումը փաստերին իր
զարգացմանը զուգահեռ ավելի է մեծանումֈ Ի սկզբանե շատ
բացատրություններ ու կանխատեսումներ իրենցից քանակական
էություն են ներկայացնումֈ Օրինակ. տեսությունը կարող է բացատրել
կամ կանխատեսել, որ լույսի արագությունը օդում ավելի մեծ է, քան
ջրումֈ Դա խթանում է այնպիսի սարքերի ստեղծումը, որը
հնարավորություն է տալիս չափել լույսի արագությունը տարբեր
միջավայրերումֈ Այսպիսով տեսության պնդումները դառնում են ավելի
ու ավելի հստակֈ Նյուտոնյան երկնային մեխանիկան սկզբում այնքան
էլ ճշգրիտ չէր նկարագրում մոլորակների շարժումը արևի շուրջըֈ
Դիտարկումները ցույց էին տալիս զգալի շեղումներ մոլորակների
իրական շարժման ու հաշվարկված հետագծերի միջևֈ Տեսության
այսպիսի անհամապատասխանությունը փաստերին չեզոքացվեց, երբ
մոլորակների հետագծերի հաշվարկներում սկսեցին հաշվի առնել նաև
դրանց փոխադարձ ձգողականությունըֈ Տեսության ու փաստերի միջև
համապատասխանությունը դարձավ ավելի ճշգրիտֈ
Երրորդ. տեսությունը աստիճանաբար հաղթահարում է իր հետ
չհամընկնող փաստերի արգելքըֈ Դա կատարվում է կամ այն բանի
հաշվին, որ տեսությունը հայտնաբերում է այն սխալները, որ թույլ էին
տրվել այդպիսի փաստերի ձեռքբերման ժամանակ, կամ էլ այն բանի
հաշվին, որ հստակեցվում ու կոնկրետացվում են նմանատիպ
փաստերն ու այդ կոնկրետացումը վերացնում է փաստերի ու
տեսության անհամապատասխանությունը, և կամ էլ այն բանի հաշվին,
որ փաստերին նոր իմաստ է հաղորդվում, որի դեպքում դրանք այլևս
չեն հակասում տեսությանըֈ Թե ինչպե՞ս է տեսությունը իրեն հակասող
փաստերը վերածում իրեն հաստատող օրինակների, թե ինչպե՞սէ այն
բացահայտում նոր փաստեր, ու ճշգրտում հները, հնարավոր է տեսնել
Գալիլեյի օրինակով, որը չափազանց մեծ դեր կատարեց Կոպեռնիկոսի
հելիոցենտրիկ ուսմունքի զարգացման ու հիմնավորման գործումֈ
Կոպեռնիկոսի տեսության հիմնական բաղադրիչներից մեկը
հանդիսացող Երկրի՝ սեփական առանցքի շուրջը պտտվելու մասին
գաղափարը կտրականապես հակասում էր ամենօրյա փորձում տրված
և բոլորի համար ակնհայտ փաստերինֈ Իր «Երկխոսություն աշխարհի 2
հզոր համակարգերի մասին» աշխատության մեջ Գալիլեյը
մանրակրկիտ կերպով թվարկում է բոլոր փաստարկները, որոնք
հերքում էին Երկրի շարժումը և հենվում էին փորձի վրաֈ «Որպես
66
67. ամենահզոր փաստարկ,- գրում է նա,- բոլորը բերում են ծանր
մարմինների հետ կատարած փորձերը. բարձրությունից ընկնելով, այդ
մարմինները շարժվում են ուղիղ գծով, որը ուղղահայաց է Երկրի
մակերևույթին, և սա Երկրի անշարժության օգտին անհերքելի
փաստարկ է համարվում»ֈ Չէ՞ որ, եթե Երկիրը պտտվեր, ապա
աշտարակը, որի վրայից բաց են թողել մարմինը, Երկրի շարժման
դեպքում կտեղափոխվեր ինչ-որ չափով և մարմինը գետնին
կհարվածեր ոչ թե աշտարակի հիմքի մոտ, այլ այն հեռավորության
վրա, որքան որ տեղաշարժվել է աշտարակը՝ մարմնի ընկնելու
ժամանակահատվածումֈ Գալիլեյը չի հերքում այս փաստը, և
խոստովանում է, որ այն հակասում է Կոպեռնիկոսի համակարգինֈ
Սակայն նա այնպես է ներկայացնում այդ փաստի իմաստը, որ
հակասությունը վերանում էֈ
XVII դարի մարդկանց առօրյա մտածողությունը շարժման
վերաբերյալ պարզունակ ռեալիստական մոտեցում ուներ, այսինքն,
շարժման ցանկացած ընկալում համարվում էր իրական (բացա–
ռությամբ զգայական օրգանների բացահայտ խաբկանքի դեպքերի)ֈ Եթե
մենք տեսնում ենք, որ քարը ընկնում է ուղղահայաց կերպով, ուրեմն
իրականում այն շարժվում է հենց այդպեսֈ Պարզունակ ռեալիզմին
ավելանում է նաև այն գաղափարը, որ ցանկացած իրական շարժում
պիտի ազդի զգայական օրգանների վրա, այսինքն, ընկալվի մեր
կողմիցֈ Այս գաղափարների տեսանկյունից, քարի ուղղահայաց
անկումը աշտարակի վերևից իրոք որ հակասում է Երկրի շարժման
մասին պնդումներինֈ Գալիլեյը սկսում է այն բանից, որ ընդունում է այս
պնդումներըֈ Բայց, եթե Երկիրը շարժվում է, ապա ընկնող քարի
շարժումը իրականում բարդ շարժում է դառնում. այն կազմված է
լինում իր սեփական շրջանաձև շարժումից, որ ինքը կատարում է
Երկրի հետ միասին և աշտարակի հիմքին ուղղված շարժումիցֈ Սրան
ավելանում է այն ենթադրությունը, որ քարի շրջանաձև շարժումը չի
ազդում մեր զգայարանների վրա… Մենք չենք կարող դա նկատել, քանի
որ այն ընդհանուր է մեր, քարի և աշտարակի համարֈ Ազդեցություն
ունեցողը միայն ուղղագիծ շարժումն է, որին ոչ մենք, ոչ էլ աշտարակը,
չենք մասնակցումֈ Սրանով Գալիլեյը վերաիմաստավորում է Երկրի
վրա մարմինների անկման հայտնի փաստըֈ Այսպիսի
վերաիմաստավորման հետևանքում իրադրությունը արմատապես
փոխվում է. ընկնող քարը իրականում բարդ շարժում է կատարում,
67
68. բայց շարժման բաղադրիչներից մեկը մենք նկատել չենք կարող, քանի
որ ինքներս նրանում մասնակցում ենքֈ Մենք ի վիճակի ենք նկատել
միայն այն շարժումը, որ քարը կատարում է աշտարակի ու մեր
նկատմամբ, այսինքն, նրա ուղղահայաց շարժումըֈ Բայց չէ՞ որ մենք
հենց այդպես էլ քարի շարժումը ընկալում ենքֈ Այսպիսով, այն փաստը,
որը հակասում էր Կոպեռնիկոսի տեսությանը, վերածվեց այս
ուսմունքը հաստատող փաստիֈ
Մեր ժամանակներում տեսության զարգացմանը հզոր իմպուլս են
տալիս արտադրական պրակտիկայում ու տեխնիկայի բնագավառում
վերջինիս կիրառումներըֈ Բավականաչափ զարգացած բնագիտական
տեսությունը հիմք է հանդիսանում, որ ստեղծվեն նոր տեխնիկական
միջոցներ ու դրանք կիրառվեն հասարակական արտադրության
շրջանակներումֈ Նոր սարքերի, մեքենաների ու մեխանիզմների
հայտնագործման ու կիրառման գործընթացը նոր գիտական
հետազոտությունների կատարման կարիք ունի, և միևնույն ժամանակ
ահռելի լրացուցիչ նյութ է ապահովում տեսական իմաստավորման
համարֈ
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈւՆ
Ինչպես արդեն վերը նշվել էր, փաստերը, որոնց հետ գիտական
տեսությունը գործ ունի, կարելի է բաժանել 3 խմբի.
1. Փաստեր, որոնք նա հաջողությամբ բացատրում էֈ
2. Փաստեր, որոնք նա չի բացատրում, բայց կա հույս, որ դա
վաղ թե ուշ տեղի կունենաֈ
3. Փաստեր, որոնք հակասում են տվյալ տեսությանըֈ
Տեսության զարգացմանը զուգահեռ նրա կողմից բացատրվող
փաստերի քանակը մեծանում էֈՆախկինում հայտնի որոշփաստեր
բացատրվում են, բացահայտվում են այնպիսինները, որոնք հայտնի
չէին, բայց կանխատեսվում էին տեսության կողմիցֈ Նույնիսկ այնպիսի
փաստեր, որոնք նախկինում հակասում էին տեսությանը, այնպես են
վերաիմաստավորվում, որ հակասությունը վերանում էֈ Եվ եթե,
համենայն դեպս, մնում են փաստեր, որոնց «հախից» տեսությունը ոչ մի
կերպ չի կարողանում «գալ», ապա գիտնականները հույս են
փայփայում, որ տեսության զարգացումը վերջ ի վերջո կբերի նաև
68
69. դրանց բացատրությունըֈ Երբեք չի լինում այնպես, որ տեսությունը
համաձայնեցվի իր բնագավառի բոլոր հայտնի փաստերի հետֈ Դա
սակայն չի նշանակում, թե տեսությունը սխալ էֈ Տեսության
անհամապատասխանությունը որոշ փաստերի հետ սովորաբար
դիտարկվում է որպես տեսության ոչ բավարար զարգացվածության
վկայությունֈ Գիտնականները շարունակում են հուսալ, որ տեսության
զարգացումը կբերի այդպիսի հակասությունների վերացմանըֈ
Գիտության պատմությունը ցույց է տալիս, որ «լավ» գիտական
տեսությունը կարող է երկար ժամանակ զարգանալ՝ աստիճանաբար
մշակելով «անհնազանդ» փաստերն ու վերածելով դրանք հաստատող
օրինակներիֈ
Բայց և այնպես որոշ փաստեր տեսությունը այդպես էլ չի
կարողանում հաղթահարել, չնայած բոլոր այն թափված ջանքերին, որ
ներ են դնում նրա կողմնակիցներըֈԱյդպիսի փաստերը կարող են
նույնիսկ գոյություն ունենալ տեսության ձևավորման հենց սկզբից և
դրանց բացատրելու կամ վերացնելու բոլոր փորձերը ավարտվում են
ձախողմամբֈԳիտնականների մոտ տպավորություն է ձևավորվում, որ
տեսությունը այդպես էլ չի կարողանա հաղթահարել դրանքֈ Դրանց
երբեմն միանում են նաև մի շարք այլ փաստեր, որոնք ի հայտ են գալիս
տեսության էվոլյուցիոն զարգացման ընթացքումֈՆրա որոշ
կանխատեսումներ կարող են սխալ լինել ու հանգեցնել այնպիսի
փաստերի բացահայտմանը, որոնք հակասում են տեսությանըֈ Այս
պատճառով աստիճանաբար կուտակվում են ավելի ու ավելի շատ
փաստեր, որոնց հետ տեսությունը չի համաձայնեցվումֈ Այդպիսի
տարակարծությունների մի մասը չեզոքացվում է այսպես կոչված, ad
hoc (միայն տվյալ դեպքի համար) հիպոթեզերի միջոցով, որոնց
հետագա ներգրավումը տեսության մեջ քայքայում է վերջինիս
տրամաբանական կառուցվածքըֈ
Փաստը, որը չի համաձայնեցվում տեսության հետ, և որը չի
հաջողվում բացատրել տեսության միջոցներով, չնայած
գիտնականների ջանքերին, անվանում են անոմալ փաստ, կամ
պարզապես անոմալիաֈՏեսության գերակայությունը որևէ գիտական
բնագավառում երբեք էլ բացարձակ չի լինում, միշտ էլ գտնվում են
գաղափարներ ու ենթադրություններ, որոնք ընդունված տեսության
նկատմամբ այլընտրանքի դեր են կատարումֈ Այս այլընտրանքային
ենթադրու-թյունները որոշ անոմալիաների տեսական նշանակություն
69
70. են տալիս և գիտնականներին հանգեցնում են այն մտքին, որ դրանց
չհամաձայնեց-վածությունը տեսության հետ պատահական չէ, և որ
տեսության հետագա զարգացումը չի կարող դրանք չեզոքացնելֈ
Անոմալ փաստերի կուտակումը, և գիտնականների շրջանում
այն կասկածի ամրապնդումը, թե տեսությունը ի վիճակի չէ
հաղթահարել դրանք, հանգեցնում է գիտական տեսության ճգնաժամիֈ
Գիտության փիլիսոփայության շրջանակներում ճգնաժամ են
անվանում որոշակի տեսության զարգացման այն շրջանը, երբ
գիտնականների շրջանակներում տիրապետող տեսության
հեղինակությունը խախտված է, երբ անոմալ փաստերի արագ աճ է
արձանագրվում և գիտնականները սկսում են այդ փաստերի
բացատրությունը որոնել ընդունված տեսության շրջանակներից դուրսֈ
Ճգնաժամի ընթացքում գիտնականները սկսում են մոդիֆիկացիայի
ենթարկել իշխող տեսությունը, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան
հաղթահարել անոմալ փաստերի առկայության հանգամանքըֈ Դա
մեծացնում է գիտնականների շրջանակներում արդեն ձևավորված
կասկածները տեսության ճշմարտացիության նկատմամբֈ Արդյունք-
ները, որոնք ստացվել են տեսության մի տարբերակի դեպքում, մյուս
տարբերակներին կարող են և չհամապատասխանելֈ Դա հանգեցնում է
այն բանին, որ գիտնականները ընդհանրապես դադարում են վստահել
իրենց սեփական հետազոտությունների արդյունքներինֈԳիտական
հանրույթը բաժանվում է թշնամաբար տրամադրված խմբավորումներիֈ
Ավելի ու ավելի մեծ թվով գիտնականներ են նարգրավվում
այլընտրանքային ենթադրությունների մշակման գործինֈ Առաջնորդ-
վելով այսպիսի ենթադրություններով, նրանք ստանում են ընդունված
տեսությանը հակասող փաստերի աճող քանակֈ Հին տեսության
կողմնակիցների բանակը գնալով կրճատվում էֈ Երիտասարդ ու
պատվախնդիր գիտնականները գերադասում են զբաղվել անոմալիա–
ներով ու այլընտրանքային ենթադրությունների մշակումով, հույս
ունենալով վաստակել գիտական հանրույթի ճանաչումըֈ
Ճգնաժամերի ընթացքում լայն տարածում է ստանում առկա
տեսության հիմքերի վերլուծությունըֈ Գիտնականները ձգտում են
հասկանալ, թե ինչպե՞ս են ձևավորվել տեսության հիմնական
հասկացություններն ու պոստուլատները և ինչպիսի՞ն է եղել դրանց
սկզբնական բովանդակությունըֈ Այդ վերլուծությունը ստիպում է
գիտնականներին անդրադառնալ գիտության պատմությանն ու
70
71. փիլիսոփայությանըֈ Հաճախ այս ժամանակներում գիտական
հանրույթներում տարածվում են աշխարհը ճանաչելուն ուղղված
գիտության հնարավորության նկատմամբ սկեպտիկական վերաբեր-
մունքի տարրեր, ու գիտական ուսումնասիրությունների արժեքավորու-
թյունը կասկածի տակ է առնվումֈ Եվ միայն այն ժամանակ, երբ
«հաղթանակում է» այլընտրանքային տեսություններից մեկը, որին
հաջողվում է բացատրել որոշ հիմնական փաստեր ու հեռանկար
ստեղծել հետագա գիտական ուսումնասիրությունների համար, ճգնա-
ժամը ավարտվում էֈ Տեղի է ունենում գիտական հեղափոխությունֈ
Գիտության մեջ հեղափոխությունների մասին տեսությունը XX
դ.-ի երկրորդ կեսում մշակել է գիտության պատմության ու
փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ ամերիկացի Թոմաս
Կունը (1922-1996)ֈ Նա իր հռչակավոր «Գիտական հեղափոխու-
թյունների կառուցվածքը» (1963թ.) գրքում ցույց տվեց, որ բնագիտու-
թյան զարգացումը կրում է ոչ թե հոսուն, աստիճանական բնույթ, այլ
երբեմն ընդհատվում է աղետներով՝ գիտական հեղափոխություններով,
որոնք մեծ մասամբ հիշեցնում են սոցիալական հեղափոխությունֈ
Ընդունված է տարբերակել գիտական հեղափոխությունների 2
տարատեսակ՝ լոկալ և գլոբալֈ
Լոկալ ենք անվանում այնպիսի գիտական հեղափոխությունները,
որոնք կատարվում են տվյալ դիսցիպլինի շրջանակներում և չեն
ազդում գիտության հիմնական նորմերի, իդեալների, արժեքների ու
փիլիսոփայական հիմքերի փոփոխման վրաֈ Հակառակ դեպքում
գիտական հեղափոխությունը անվանում ենք գլոբալֈ
Ամենաընդհանուր իմաստով գիտական հեղափոխություն են
անվանում ֆունդամենտալ տեսությունների փոփոխումը, գիտնա-
կանների անցումը հին տեսական համակարգերից սկզբունքորեն
նորերինֈ Գիտական հեղաշրջումների օրինակ են հանդիսանում.
անցումը աշխարհի երկրակենտրոն համակարգի ընդունումից՝
արևակենտրոնին, Արիստոտելի ֆիզիկայից՝ Գալիլեյի ու Նյուտոնի
ֆիզիկային, ֆլոգիստոնի տեսությունից՝ Լուավազյեի տեսությանը
(քիմիայում), դասական ֆիզիկայից՝ քվանտային տեսությանը և այլնֈ
Նոր տեսությունը ներմուծում է աշխարհի նոր ընկալումֈ
Նկարագրելով իրականությունը նոր տերմինների միջոցով` նա նոր
փաստեր է նկարագրում այնտեղ, որտեղ նախկինում փաստեր չէին
նկատում, և ընդհակառակը, վերանայում ու վերաիմաստավորում է
71
72. շատ հին փաստերֈ Նոր տեսությունը առաջադրում է իր սեփական
պրոբլեմները ու առաջարկում ՝ դրանց լուծման մեթոդներըֈ Հին պրոբ-
լեմներն ու մեթոդները վերարժևորվում են ու դրանց մի մասը մերժվում
է՝ հայտարարվելով կեղծ պրոբլեմներֈ Նոր տեսությունը իր հետ բերում
է նոր հասկացություններ, որոնք նկարագրում են իրականության
նախկինում անհայտ կողմերըֈ Եվ, եթե նույնիսկ որոշ հասկա-
ցություններ հին տեսությունից ներառվում են նորի ենթատեքստի մեջ,
դրանք փոխում են իրենց նախկին նշանակությունըֈ Օրինակ՝
հարաբերական մեխանիկա ներմուծված «զանգված» հասկացությունը
կիրառվում էր նաև դասական մեխանիկայումֈ Սակայն վերջինիս
նշանակությունը նոր տեսության շրջանակներում փոխվեց. եթե
նախկինում «զանգված» տերմինը նշանակում էր մարմնի ինչ-որ
բացարձակ հատկություն, ապա հարաբերական մեխանիկայում
մարմնի «զանգվածը» պայմանավորված է դրա արագությամբֈ Բոլոր
այս փոփոխությունների շնորհիվ շատ արդյունքներ, որ ստացվել են
հին տեսության գերակայության պայմաններում, նոր տեսության
տեսանկյունից իմաստազրկվում ու դեն են նետվումֈ
Բայց և այնպես, նոր տեսությունը երբեք էլ ամբողջապես չի
հրաժարվում հնիցֈ Հին տեսության հիման վրա ստացված փաստերը
կարող են ճշգրտվել, և նույնիսկ վերաիմաստավորվել նոր տեսության
կողմից, բայց դրանք միևնույն է, վերամշակված ձևով պահպանվում են
գիտության մեջֈՕրինակ` շատ փաստեր, որ գիտնականների կողմից
հաստատվել էին այրման ֆլոգիստոնյան տեսության գերակայության
պայմաններում, պահպանվեցին նաև քիմիայի հետագա զարգացման
պայմաններումֈ Տիխո դե Բրահեյի դիտարկումները օգնեցին Կեպլերին
բացահայտել մոլորակների շարժման օրենքները, չնայած որ նա
Կոպեռնիկոսի գաղափարների կողմնակից չէրֈ Դասական մեխա-
նիկայի կողմից հաստատված մի շարք փաստեր ճշգրտված կերպով
պահպանվեցին հարաբերական մեխանիկայի շրջանակներում և այլնֈ
Գիտական տեսությունների ժառանգականությունն առավել ցայտուն է
դրսևորվում տեխնիկայի բնագավառումֈ Հին տեսության շրջանակ-
ներում առաջադրված գաղափարների հիման վրա ստեղծված սարքերն
ու տեխնիկական հարմարանքները ամբողջությամբ ընդունվում են նոր
տեսության կողմիցֈ Եվ եթե նույնիսկ հին տեսությունը լիովին դեն
նետվեր նորի կողմից, միևնույն է, մենք կկարողանայինք խոսել դրանց
միջև ժառանգական կապի առկայության մասինֈ Հին տեսության
72
73. մերժման պայմաններում նրա հիման վրա ստեղծված տեխնիկան դեն
չի նետվում, այլ շարունակում է իր գործառնությունները նաև նոր
տեսության շրջանակներումֈ Բայց այդ տեխնիկան հին տեսության
շրջանակներում ստացված գիտելիքների նյութականացված մարմնա-
ցումն էֈ Եվ հետևաբար, ընդունելով այդ տեխնիկան, նոր տեսությունը
ժառանգում է և իր նախորդի գիտելիքներըֈ Քանի որ տեխնիկայի ու
հասարակական արտադրության զարգացումը անդադար գործընթաց է,
այդ պատճառով էլ մենք կարող ենք խոսել գիտական գիտելիքի
անդադար այնպիսի զարգացման մասին, որն ուղղված է մեզ շրջապա-
տող աշխարհի առավել խորը և ամբողջական ուսումնասիրմանը,
բացատրությանն ու նկարագրմանըֈ
73
74. ԹԵՄԱ IV
Դասախոսություն VII
ԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՂՈւԹՅԱՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ
Աշխարհը ճանաչելու համար մարդն ունի երկու հիմնական
միջոց՝ զգայական ընկալումները և բանականությունըֈ Զգայական
օրգանների միջոցով մենք անմիջական շփման մեջ ենք մտնում շրջակա
աշխարհի հետ և ստանում իրականության զգայական պատկերներըֈ
Բանականությունն էլ ամրագրում է երևույթների պատճառահետևան-
քային կապերը, բացահայտում է իրերի ներքին էությունը, և այլնֈ
Մարդու իմացական հնարավորություններին համապատասխան գի-
տական գիտելիքի կառուցվածքում առանձնացնում ենք 2 մակարդակ՝
էմպիրիկ և տեսականֈ
Գիտական իմացության էմպիրիկ մակարդակը իր մեջ ներառում
է փաստերի իմացությունը՝ ինչ-ինչ իրողությունների, երևույթների,
հատկություններիֈ Օրինակ, պինգվինները չեն թռչում, Հայաստանի
ամենամեծ լիճը Սևանա լիճն է, Մասիսն ավելի բարձր է քան Արագածը,
և այլնֈ Սրանք բոլորը փաստեր ենֈ Դրանք հաստատվում են
ճանաչողության էմպիրիկ մեթոդների օգնությամբ՝ դիտման, չափման,
գիտափորձի, որոնք էլ հենց, ըստ էության, կազմում են ցանկացած
գիտական համակարգի հիմքըֈ
Սակայն էմպիրիկ ճանաչողությունը չի կարելի հանգեցնել զուտ
աշխարհի զգայական ճանաչմանըֈ Նույնիսկ էմպիրիկ ճանաչողության
առաջին շերտը հանդիսացող դիտման արդյունքները բոլոր դեպքերում
էլ ամրագրվում են այս կամ այն լեզվի հասկացություններով, ընդ որում
կիրառվում են ոչ միայն առօրյա, խոսակցական լեզվի տերմինները,
այլև մասնագիտացված, գիտական տերմիններֈ Նույնիսկ դիտման
արդյունքների մակերեսային վերլուծությունն է բացահայտում զգայա-
կանի ու բանականի միախառնվածությունըֈ Հարկավոր է ամրագրել
նաև, որ էմպիրիկ ճանաչողությունը չի հանգեցվում զուտ դիտման
տվյալներինֈ Այն որպես կարևորագույն կառուցվածքային տարր,
ենթադրում է նաև դիտման արդյունքների հիման վրա ճանաչողության
74
75. յուրահատուկ տարրի՝ գիտական փաստի գոյությունըֈ Գիտական
փաստը ծագում է որպես շատ բարդ բանական վերլուծության
արդյունք՝ դրանց իմաստավորման, հասկացման, մեկնաբանմանֈ Այս
իմաստով ցանկացած գիտական փաստ ներկայանում է որպես զգայա-
կանի ու բանականի փոխհարաբերության արդյունքֈ
Սակայն գիտական ճանաչողության տեսական մակարդակում
մենք գործ չունենք միատարր ու միասեռ ճանաչողական գործընթացի
հետֈ Այստեղ, ինչ խոսք, գերակշռում են բանական իմացությունն ու
նրա ձևերը, բայց և այնպես, գիտական տեսության կառուցման գործում
միշտ էլ կիրառվում են ակնառու մոդելների պատկերներ, որոնք, ըստ
էության, իրենցից զգայական ճանաչողության տարրեր են ներկայաց-
նումֈ Այն հանգամանքը, որ տեսականմակարդակում էլ ենք հանդի-
պում զգայական ճանաչողության դրսևորումների, ապա էմպիրիկ և
տեսական մակարդակները միմյանցից տարբերակելու համար տրա-
մաբանական կլինի պնդել, որ ընդամենը գիտական ճանաչողության
էմպիրիկ մակարդակում գերակշռում են զգայական, իսկ տեսական
մակարդակում՝ բանական իմացության ձևերըֈ
Էմպիրիկ և տեսական մակարդակների տարբերակումը
անհրաժեշտ է իրականացնել՝ հաշվի առնելով այս մակարդակներից
յուրաքանչյուրում ճանաչողական գործունեության առանձնահատկու-
թյուններըֈ Հիմնական չափանիշները, որոնց շնորհիվ հնարավոր է
միմյանցից տարբերել գիտական իմացության մակարդակները,
հետևյալներն են.
1) ուսումնասիրման առարկայի բնույթը,
2) ուսումնասիրությունների ընթացքում կիրառվող միջոցների
տիպերը,
3) մեթոդների առանձնահատկություններըֈ
Էմպիրիկ և տեսական հետազոտությունները կարող են ճանաչել
միևնույն օբյեկտիվ իրականությունը, սակայն գիտելիքում դրանց
պատկերացումները տրված կլինեն տարբեր ձևերովֈ Էմպիրիկ
հետազոտությունը հիմնականում ուղղված է երևույթների ու դրանց
միջև կապերի ուսումնասիրմանըֈ Էմպիրիկ ճանաչողության մակար-
դակում էական կապերը մաքուր տեսքով չեն ընդգծվում, չնայած որ
75
76. կարող են և ընկալելի լինել, նշմարվել դրանց կոնկրետ թաղանթի
միջիցֈ
Իսկ ահա տեսական ճանաչողության մակարդակում տեղի է
ունենում էական կապերի առանձնացումը՝ մաքուր տեսքովֈ Օբյեկտի
էությունը իրենից ներկայացնում է մի շարք կանոնների, օրենքների
փոխհարաբերություն, որին ենթարկվում է այնֈ Տեսության խնդիրը
հենց դրանում էլ կայանում է՝ վերստեղծել օրենքների միջև բոլոր այդ
հարաբերությունները, ինչը կօգնի բացահայտել օբյեկտների էությունըֈ
Անհրաժեշտ է միմյանցից հստակ տարբերել էմպիրիկ կախվա-
ծությունն ու տեսական օրենքներըֈ Էմպիրիկ կախվածությունը փորձի
ինդուկտիվ ընդհանրացման արդյունք է և իրենից հավանական-
ճշմարիտ գիտելիք է ներկայացնումֈ Իսկ ահա տեսական օրենքները
միշտ էլ հավաստի գիտելիք էֈ Այսպիսի գիտելիքի ձեռքբերումը
պահանջում է առանձնահատուկ հետազոտական միջոցառումներֈ
Այսպիսով, առանձնացնելով էմպիրիկ ու տեսական
մակարդակները որպես հետազոտական գործունեության առանձնա-
հատուկ տեսակներ` կարող ենք պնդել, որ դրանց ուսումնասիրման
առարկաները տարբեր են. այսինքն, տեսական և էմպիրիկ հետազո-
տությունները գործ ունեն միևնույն իրականության տարբեր
հարթությունների հետֈ Էմպիրիկը ուսումնասիրում է երևույթներն ու
դրանց կորելացիոն կապերը, իսկ այդ կորելացիաներում, երևույթների
միջև առկա հարաբերություններում այն կարող է ըմբռնել օրենքների
դրսևորման ձևերըֈ Բայց հստակ ձևով այն կարող է տրվել միայն
տեսական հետազոտության արդյունքներումֈ
Այժմ անցում կատարենք էմպիրիկ և տեսական մակարդակների՝
ըստ առարկայի տարբերակումից, ըստ միջոցների տարբերակմանըֈ
Գիտական իմացության էմպիրիկ մակարդակի հետազոտությունը
հիմնվում է հետզոտողի ու հետազոտման օբյեկտի անմիջական
գործնական փոխազդեցության վրաֈ Այն ենթադրում է դիտար-կումներ
և փորձարարական գործունեությունֈ Սա է պատճառը, որ էմպիրիկ
հետազոտության միջոցների մասին խոսելիս անհրաժեշ-տաբար
մատնանշվում են զանազան սարքեր, սարքավորումներ և իրական
դիտարկման ու գիտափորձի համար անհրաժեշտ տարբեր միջոցներֈ
76
77. Իսկ ահա տեսական հետազոտություններում օբյեկտի հետ
անմիջական փոխազդեցությունը բացակայում էֈ Այս մակարդակում
օբյեկտը կարող է ուսումնասիրվել միայն միջնորդավորված ձևով,
մտային, այլ ոչ թե իրական գիտափորձի միջոցովֈ
Գիտության համար էմպիրիայի յուրահատուկ դերը կայանում է
այն բանում, որ միայն այս մակարդակում է, որ մարդը անմիջակա-
նորեն առընչվում է բնական կամ սոցիալական օբյեկտների հետֈ Եվ
հենց այդ փոխազդեցություններում է մարդը բացահայտում
օբյեկտներին բնորոշ, առանձնահատուկ գծերը, նրա էությունըֈ Մենք
կարող ենք մտքում կառուցել բազմաթիվ մոդելներ ու տեսություններ,
բայց ստուգել` արդյո՞ք դրանք համապատասխանում են օբյեկտիվ
իրակա-նությանը, կարող ենք միայն իրական պրակտիկայումֈ Իսկ
այսպիսի պրակտիկայի հետ մենք գործ ենք ունենում հենց էմպիրիկ
հետազոտության շրջանակներումֈ
Բացի այն միջոցներից, որոնք անմիջականորեն կապված են
գիտափորձերի ու դիտարկումների կազմակերպման հետ, էմպիրիկ
հետազոտություններում կրառվում են և հասկացութային միջոցներֈ
Դրանք գործառնում են որպես յուրահատուկ լեզու, որը հաճախ
անվանում են գիտության էմպիրիկ լեզուֈ Այն ունի բարդ կազմություն,
որի մեջ փոխազդում են էմպիրիկ ու տեսական լեզվի տերմիններըֈ
Էմպիրիկ տերմինների իմաստը որոշակի վերացարկումներն են,
որոնք կարելի է անվանել էմպիրիկ օբյեկտներֈ Դրանք հարկավոր է
տարբերել իրականության օբյեկտներիցֈ Էմպիրիկ օբյեկտները
վերացարկումներ են, որոնք առանձնացնում են իրականության որոշ
հատկություններֈ Այնինչ իրական օբյեկտին բնորոշ են առանձնահատ-
կությունների անվերջ բազմությունֈ
Իսկ ահա տեսական ճանաչողության դեպքում կիրառվում են
բոլորովին այլ հետազոտական միջոցներֈ Ինչպես արդեն նշվեց,
այստեղ բացակայում է մատերիական, գործնական փոխհարաբերու-
թյունը ուսումնասիրվող օբյեկտի հետֈ Բայց տեսական հետազոտու-
թյան լեզուն նույնպես տարբերվում է էմպիրիկ նկարագրության լեզվիցֈ
Տեսական հետազոտության հիմնական միջոցի դերում սովորաբար
հանդես են գալիս այսպես կոչված, տեսական իդեալական օբյեկտները,
որոնք հաճախ անվանում են նաև իդեալականացված օբյեկտներ, կամ
77
78. տեսական մտակառուցումներֈ Դրանք յուրահատուկ վերացարկումներ
են, որոնցում պարփակված, խտացված է տեսական տերմինների
իմաստըֈ Ոչ մի տեսություն չի կառուցվում առանց այսպիսի
օբյեկտների կիրառմանֈ
Հետազոտության էմպիրիկ ու տեսական մակարդակները
միմյանցից տարբերվում են նաև հետազոտական գործունեության
շրջանակներում կիրառվող մեթոդներովֈ Արդեն խոսել ենք այն մասին,
որ էմպիրիկ հետազոտության հիմնական մեթոդներն են իրական
գիտափորձը և դիտարկումըֈ Կարևոր դեր են խաղում նաև էմպիրիկ
նկարագրության, չափման և այլ մեթոդները, որոնք ուղղված են
ուսումնասիրվող երևույթների՝ սուբյեկտիվ ընկալումներից մաքրված,
օբյեկտիվ բնութագրերի ճանաչմանըֈ
Իսկ ինչ վերաբերում է տեսական հետազոտություններին, ապա
այստեղ կիրառվում են առանձնահատուկ մեթոդներ, իդեալականացում
(իդեալականացված օբյեկտների կառուցման մեթոդը), իրական
օբյեկտների հետ կատարվող իրական գիտափորձերին փոխարինող
մտային գիտափորձը իդեալականացված օբյեկտների հետ, տեսության
կառուցման մեթոդը (անցումը վերացականից կոնկրետին, աքսիո-
մատիկ ու հիպոթետիկ-դեդուկտիվ մեթոդները), տրամաբանական ու
պատմական հետազոտության մեթոդները, և այլնֈ
Այսպիսով, գիտական իմացության էմպիրիկ ու տեսական
մակարդակները միմյանցից տարբերվում են ըստ ուսումնասիրման
առարկայի, միջոցների ու մեթոդներիֈ Բայց և այնպես, դրանցից
ցանկացածի առանձնացումն ու ինքնուրույն, առանձին դիտարկումը
իրենից վերացարկում է ներկայացնումֈ Իրականում գիտելիքի այս
երկու շերտերը միշտ համագործակցում են և հանդես են գալիս
միախառնված տեսքովֈ «Էմպիրիկ» ու «տեսական» կատեգորիաների
առանձնացումը, որպես մեթոդաբանական վերլուծության մեթոդներ,
հնարավորություն է տալիս մեզ պարզել, թե ինչպե՞ս է կառուցված և
ինչպե՞ս է զարգանում գիտական ճանաչողությունըֈ
Գիտելիքի ձևավորմանն ու զարգացմանը ուղղված գիտակցական
գործունեությունը կարգավորվում է որոշակի նորմերով ու կանոն-
ներով, առաջնորդվում է որոշակի մեթոդներով ու հնարներովֈ Իր
ճանաչողական գործունեության ընթացքում, այդ թվում նաև իր գիտա-
78
79. կան գործունեության շրջանակներում մարդը կամա թե ակամա
կիրառում է ամենատարբեր մեթոդներֈ Ինքըստինքյան պարզ է, որ
մեթոդների գիտակցաբար կիրառումը, որը հիմնված է դրանց հնարա-
վորությունների ու սահմանների հստակ գիտակցման վրա, մյուս
հավասար պայմաններում մարդու գործունեությունը դարձնում է
ավելի ռացիոնալ և առավել արդյունավետֈ
Մեթոդ տերմինը հին հունարենից բառացի թարգմանած,
նշանակում է որևէ բանի տանող ուղիֈ Մեթոդի պրոբլեմը
փիլիսոփայության շրջանակներում դրվել ու քննարկվել է շատ վաղուց,
սակայն բուն մեթոդաբանական հարցադրումների ի հայտ գալը
ընդունված է կապել XVII դարի գիտափիլիսոփայական մտքի
աննախադեպ զարթոնքի հետֈ Ֆ.Բեկոնը մեթոդը համեմատում է
մթության մեջ մարդու ճամփան լուսավորող ճրագի հետ, ու
ենթադրում, որ իմաստ չունի հաջողության հույս ունենալ որևէ հարցի
գիտական ուսումնասիրության ընթացքում, սխալ ճանապարհով
գնալու դեպքումֈ Ռ.Դեկարտը մեթոդ էր անվանում այն «ճշգրիտ ու
հասարակ կանոնները», որոնց հետևելը նպաստում է գիտելիքի աճինֈ
Նա ասում էր, որ. «ավելի լավ է ընդհանրապես չմտածել ճշմարտության
ձեռքբերման մասին, քան դա անել առանց մեթոդի»ֈ Մեթոդի և
մեթոդաբանական գիտելիքի մշակման գործում մեծ ներդրում է ունեցել
նաև Գ.Հեգելը, որը գտնում էր, որ մեթոդը իմացության սուբյեկտի
օգտին աշխատող մի զենք է, որի միջոցով նա հարաբերվում է
իմացության օբյեկտի հետֈ
Մեթոդ անվանում ենք համեմատաբար բարդ ճանաչողական
այն միջոցառումները, որոնք ներառում են հետազոտության հնարների
բազմազան տեսականիֈ
Մեթոդը այն սկզբունքների, հնարների, կանոնների ու
պահանջների համակարգն է, որոնց անհրաժեշտ է հետևել
ճանաչողության գործընթացումֈ Մեթոդը համակարգում,
կարգավորում է ճշմարտության որոնումը, հնարավորություն է տալիս
խնայելու ուժերն ու ժամանակը՝ շարժվելով դեպի նպատակը ամենա-
կարճ ճանապարհովֈ
Սակայն չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ՝
թերագնահատել կամ մերժել մեթոդի ու մեթոդաբանական պրոբլեմ-
79
80. ների դերը («մեթոդաբանական նեգատիվիզմ»), ինչպես նաև գերագնա-
հատել, բացարձականացնել մեթոդի նշանակությունը, վերածել այն
գիտական ճանաչողության հասարակ ու մատչելի «ունիվերսալ» մի
գործիքի, որը գիտական բացահայտումների համար «համընդհանուր
բանալու» դեր կկատարի («մեթոդաբանական էյֆորիա»)ֈ
Գիտական ճանաչողության մեթոդաբանական վերլուծությունը
իրավունք է տալիս մեզ հետազոտության հնարներն ու մեթոդները
բաժանել 2 խմբիֈ Առաջին խումբը կազմում են այն հնարներն ու
մեթոդները, որոնք բնորոշ են մարդկային ճանաչողությանը
ընդհանրապես, որոնց վրա հիմնվում է և՛ գիտական, և՛ առօրեական
գիտելիքըֈ Պայմանականորեն դրանք կարելի է անվանել ընդհանուր-
տրամաբանականֈ Իսկ ահա երկրորդ խումբը կազմում են այն
առանձնահատուկ հնարներն ու մեթոդները, որոնք բնորոշ են միայն
գիտական ճանաչողությանըֈ Վերջինս իր հերթին կարելի է
դասակարգել 2 խմբի՝ էմպիրիկ գիտելիքի կառուցմանը ծառայող
մեթոդներ և տեսական ճանաչողության մեթոդներֈ
Ընդհանուր-տրամաբանական մեթոդների օգնությամբ ճանաչո-
ղությունը աստիճանաբար, քայլ առ քայլ բացահայտում է իմացության
օբյեկտի ներքին էական առանձնահատկությունները, դրա տարրերի
կապերն ու վերջիններիս փոխազդեցությունները միմյանց հետֈ Այդ
նպա-տակը ձեռք է բերվում այնպիսի մտավոր գործողությունների
օգնությամբ, ինչպիսիք են վերլուծությունն ու համադրությունըֈ
Վերլուծությունը ամբողջական առարկայի, իրողության մաս-
նատումն է իր բաղադրիչների (կողմերի, տարրերի, հատկությունների
կամ հարաբերությունների)՝ դրանց բազմակողմանի ուսումնասիրման
նպատակովֈ
Համադրությունը առարկայի, իրողության նախկինում առանձ-
նացված բաղադրիչների (կողմերի, տարրերի, հատկությունների կամ
հարաբերությունների) միավորումն է մեկ ամբողջության մեջֈ
Ճանաչողական այս հնարների օբյեկտիվ հենքը նյութական
մարմինների կառուցվածքայնությունն է, դրանց տարրերի՝ վերախըմ-
բավորման, միավորման ու տարանջատման հատկությունըֈ
80
81. Վերլուծությունն ու համադրությունը ճանաչողության առավել
պարզ ու հասարակ հնարներ են, որոնք ընկած են մարդկային մտա-
ծողության հիմքումֈ Միևնույն ժամանակ դրանք նաև ճանաչողության
բոլոր մակարդակներին ու ձևերին ամենաբնորոշ, առավել տարածված
մեթոդներն ենֈ
Ճանաչողության մեկ այլ ընդհանուր-տրամաբանական հնար է
վերացարկումըֈ Վերացարկումը մտածողության առանձնահատուկ
հնար է, որի էությունը իմացության օբյեկտի մի շարք
հատկություններից վերանալն է, բացառությամբ այն հատկությունների,
որոնք հետազոտության համար հետաքրքիր ենֈ Մտածողության
վերացական գործունեության արդյունքը լինում է տարբեր վերացար-
կումների ձևավորումը, որոնց դերում կարող են հանդես գալ ինչպես
առանձին հասկացություններն ու կատեգորիաները, այնպես էլ դրանց
տարատեսակ համակարգերըֈ
Երբ մենք վերացարկման արդյունքում ստանում ենք իմացության
օբյեկտի ինչ-ինչ հատկություններ կամ հարաբերություններ, ապա
դրանով հիմք է ստեղծվում վերջիններս մի դասի մեջ միավորելու
համարֈ Տվյալ դասի մեջ մտնող ու դրանք միավորող առանձնա-
հատկությունները, ի հակադրություն օբյեկտներից յուրաքանչյուրի
անհատական գծերի, հանդես է գալիս ընդհանրացնող գործոնի դերումֈ
Ընդհանրացումն այնպիսի մտային հնար է, որի արդյունքում ի
հայտ են գալիս, դրսևորվում են իմացության օբյեկտների ընդհանուր
հատկություններըֈ Ընդհանրացման հնարը իրականացվում է որպես
անցում մասնավորից կամ պակաս ընդհանրություն ունեցող հասկա-
ցություններից (դատողություններից) դեպի առավել ընդհանրություն
ունեցող հասկացությունները կամ դատողություններըֈ
Ինդուկցիա ենք անվանում ուսումնասիրման այն մեթոդն ու
ճանաչողական հնարը, որտեղ ընդհանուր ենթադրությունը կառուց-
վում է մասնավոր դեպքերի հիմքի վրաֈ Իսկ դեդուկցիան դատողության
այնպիսի եղանակ է, որի միջոցով ընդհանուր ելակետից անհրաժեշ-
տաբար բխեցվում է մասնավոր բնույթի եզրակացությունֈ
Համանմանությունը ճանաչողության այնպիսի հնար է, որի
դեպքում իմացության օբյեկտների՝ ինչ-որ առումով ունեցած ընդհան-
81
82. րությունների հիման վրաենթադրություն է արվում այն մասին, որ
տվյալ օբյեկտները նման են միմյանց նաև մյուս հատկությունների
առումովֈ
Մոդելավորումը իմացության օբյեկտի ուսումնասիրման մի
մեթոդ է, որի դեպքում նախ ընտրվում է հետազոտողին հետաքրքրող
հատկություն կամ հատկությունների առումով բուն օբյեկտին (նախա-
տիպին) նման մեկ ուրիշ օբյեկտ (մոդել), ապա հետազոտելով այն, ձեռք
բերած գիտելիքները համանմանության մեթոդով տարածվում են
նախատիպի վրաֈ Ընդ որում մոդելի դերում կարող են հանդես գալ
ինչպես նյութական, այնպես էլ իդեալական օբյեկտներըֈ
Էմպիրիկ ճանաչողության կարևոր մեթոդներից է դիտարկումըֈ
Դիտարկում ասելով հասկանում ենք օբյեկտիվ իրականության
երևույթների այնպիսի նպատակաուղղված ընկալումը, որի
արդյունքում գիտելիք ենք ստանում ուսումնասիրման օբյեկտի արտա-
քին կողմերի, հատկությունների ու հարաբերությունների մասինֈ
Դիտարկումն ընկած է ճանաչողության էմպիրիկ մյուս բոլոր
մեթոդների հիմքումֈ Մյուս բոլոր մեթոդները այս կամ այն կերպ իրենց
մեջ ներառում են դիտարկումը, իսկ վերջինս կարող է իրականացվել և
առանց դրանցֈ Գիտության մեջ դիտարկումն օգտագործվում է
առաջնային, հիմնական էմպիրիկ տեղեկությունների ձեռքբերման
համար, բայց ամենից առաջ այն կիրառվում է էմպիրիկ դատողու-
թյունների ճշմարտացիությունը ստուգելու և հիմնավորելու համարֈ
Դիտարկման գործընթացում կարելի է առանձնացնել հետևյալ
տարրերը.
1) դիտարկման օբյեկտը,
2) սուբյեկտը,
3) միջոցները,
4) դիտարկման պայմանները,
5) գիտելիքի համակարգը, որից ելնելով էլ հենց դրվում է
դիտարկման նպատակը և մեկնաբանվում են վերջինիս
արդյունքներըֈ
82
83. Դիտարկման ակտի բոլոր այս տարրերը անհրաժեշտ է հաշվի
առնել արդյունքների հայտարարման ժամանակ, որպեսզի յուրա-
քանչյուր ցանկացող կարողանա այն կրկնելֈ Գիտական դիտարկմանը
ներկայացվող ամենակարևոր պահանջը ինտերսուբյեկտիվությունն է.
դիտարկումը պետք է լինի այնպիսին, որ այն ի վիճակի լինի կրկնել
ցանկացած այլ հետազոտող և ստանա նույն արդյունքըֈ
Տարբերակում ենք անմիջական և միջնորդավորված դիտար-
կումներֈ Անմիջական դիտարկման դեպքում հետազոտողը դիտարկում
է հենց իմացության օբյեկտըֈ Սակայն ոչ միշտ է, որ դա հնարավոր է
իրագործելֈ Այսպիսի դեպքերում հաճախ ուսումնասիրում են իմացու-
թյան օբյեկտի՝ այլ իրողությունների հետ փոխշփման արդյունքում
առաջացող հետևանքներըֈ Այսպիսի դիտարկումն անվանում ենք
միջնորդավորված դիտարկումֈ
Դիտարկումը որպես մեթոդ միշտ էլ կապված է
նկարագրությանհետ, որը ամրագրում ու փոխանցում է դիտարկման
արդյունքները համապատասխան նշանների օգնությամբֈ Էմպիրիկ
նկարագրությունը դիտարկման արդյունքում տրված,իմացության
օբյեկտի մասին տվյալների արտահայտումն է բնական կամ
արհեստական լեզվի միջոցներովֈ
Նկարագրությունը ընդունված է դասակարգել 2 հիմնական
տիպերի՝ քանակական և որակականֈ Քանակական նկարագրությունը
իրականացվում է մաթեմատիկայի լեզվի օգնությամբ և ենթադրում է մի
շարք չափման միջոցառումներֈ Նեղ իմաստով այստեղ խոսում ենք
չափման արդյունքների ամրագրման մասին, իսկ լայն առումով այն
ներառում է նաև չափման տվյալների միջև էմպիրիկ կապերի
բացահայտումըֈ
Ի տարբերություն դիտարկման, որտեղ հետազոտողը
ներկայանում է գործընթացի պասսիվ դիտորդի կարգավիճակով,
գիտափորձի դեպքում նա ակտիվ մասնակցում է ուսումնասիրվող
գործընթացի բնականոն ընթացքին, ուղղորդում ու փոփոխում է այն՝ իր
նախասիրությունների համապատասխան, տվյալ գործընթացի վերա-
բերյալ հստակ, որոշակի գիտելիք ձեռք բերելու նպատակովֈ Ուսումնա-
սիրվող իրողությունը այստեղ դիտարկվում է հատուկ ստեղծվող ու
վերահսկվող պայմաններում, ինչը հնարավորություն է տալիս ամեն
83
84. անգամ վերականգնել երևույթի բուն ընթացքը պայմանների կրկնվելու
դեպքումֈ Գիտափորձի ճանաչողական մեծ նշանակությունը միայն
նրանում չէ, որ վերջինս հնարավորություն է տալիս լուծել նախապես
դրված խնդիրները, այլ նաև այն բանում, որ դրա իրագործման
ընթացքում սովորաբար ծագում են նոր խնդիրներ, որոնց լուծման
համար անհրաժեշտություն է առաջանում դնել նոր փորձեր ու ստեղծել
նոր գիտափորձային հմակարգերֈ
Տեսական հետազոտության առավել էական մեթոդներից է
ձևայնացման մեթոդըֈ Վերջին ժամանակներում այս մեթոդը ավելի ու
ավելի մեծ տարածում է ստանում գիտության բնագավառում՝ վերջինիս
«մաթեմատիկացման» պատճառովֈ Այս հնարն իրենից ներկայացնում է
վերացական-մաթեմատիկական մոդելների կառուցում, որը հնարավո-
րություն է տալիս բացահայտել ուսումնասիրվող գործընթացի էությու-
նըֈ Ձևայնացման դեպքում օբյեկտների մասին դատողությունները վեր
են ածվում նշանների հետ կատարվող գործողություններիֈ Ձևայնաց-
ման մեթոդը առանձնապես հաճախ է կիրառվում մաթեմատիկայում,
տրամաբանության և ժամանակակից լեզվաբանության մեջֈ
Տեսության կառուցման առանձնահատուկ մեթոդ է աքսիոմատիկ
մեթոդըֈ Պատմականորեն այն առաջին անգամ կիրառվել է էվկլի-
դեսյան երկրաչափության կառուցման ժամանակ, բայց հետագայում,
գիտելիքի պատմական էվոլյուցիայի արդյունքում այն սկսեցին
կիրառել նաև էմպիրիկ գիտություններումֈ Սակայն այստեղ աքսիոմա-
տիկ մեթոդը ներկայանում է տեսության կառուցման առանձնահատուկ՝
հիպոթետիկ-դեդուկտիվ մեթոդի տեսքովֈ
Տեսական գիտելիքի, տեսության աքսիոմատիկ կառուցման
դեպքում նախ առանձնացվում են ելակետային որոշ դրույթներ, որոնք
ապացուցման կարիք չունեն (համենայն դեպս տվյալ տեսական
համակարգում)ֈ Այդ դրույթներն անվանում ենք աքսիոմներ կամ
պոստուլատներֈ Ապա դրանցից, որոշակի կանոնների համաձայն,
կառուցվում է բխեցվող դրույթների համակարգֈ Ելակետային աքսիոմ-
ների ու դրանց հիման վրա բխեցվող դատողությունների հանրագու-
մարը կազմում է աքսիոմատիկ մեթոդով կառուցված տեսությունֈ
Աքսիոմները այն դատողություններն են, որոնց ճշմարտացի-
ության ապացուցման կարիքը չի զգացվումֈ Տրամաբանական բխեցումը
84
85. հնարավորություն է տալիս աքսիոմներիճշմարտացիությունը տարա-
ծել դրանցից դուրս բերվող եզրակացությունների վրաֈ
Հիպոթետիկ-դեդուկտիվ մեթոդը իր տրամաբանական էությամբ
մոտ է աքսիոմատիկին, բայց դրանից տարբերվում է նրանով, որ
այստեղ որպես ելակետ հանդես են գալիս ոչ թե տեսական դրույթները
(աքսիոմները), այլ փորձի տվյալների ամբողջությունը՝ էմպիրիկ իմա-
ցությունըֈ Այդ տվյալների բացատրության համար առաջ են քաշվում
հիպոթեզներ, որոնցից այնուհետև դեդուկցիայի օգնությամբ, որպես
հետևություն, դուրս է բերվում գիտելիքըֈ
Իրողության, նրա գործառնման ու զարգացման մասին ամբողջա-
կան, ավարտուն գիտելիք ձեռք բերելու համար անհրաժեշտ է մտովի
վերարտադրել օբյեկտը իր բոլոր կապերի ու հարաբերությունների
ամբողջության մեջֈ
Ուսումնասիրման այսպիսի հնարը անվանում ենք վերացա-
կանից կոնկրետին անցման մեթոդֈ Կիրառելով այն, հետազոտողը նախ
բացահայտում է իմացության օբյեկտի գլխավոր կապը (հարաբերու-
թյունը), ապա աստիճանաբար, հետևելով, թե ինչպես է այն ձևափոխ-
վում, բացահայտում է նոր կապեր, ցույց է տալիս դրանց փոխհարաբե-
րությունը և այդ ճանապարհով արտացոլում ուսումնասիրվող օբյեկտի
ամբողջական էությունըֈ
85
86. ԹԵՄԱ V
Դասախոսություն VIII
ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Դեռևս դպրոցական տարիներից, այնուհետև նաև ավելի բարձր
կարգ ունեցող ուսումնական հաստատություններում, իսկ հետագայում
երբեմն նույնիսկ մասնագիտական գործունեության շրջանակներում
մարդը ստիպված է լինում ինքնուրույն ստեղծել տարբեր բովանդակու-
թյուն ու ծավալ ունեցող տեքստերֈ
Որոշ երկրներում դպրոցական ուսումնառության հենց առաջին
տարիներից աշակերտների մոտ պատվաստում են սեփական
տեսակետը ձևակերպելու և հիմնավորելու կարողությունֈ Այսպիսի
ուսուցման վերջին տարիներին աշակերտը կանգնում է սեփական
եզրակացություններն ու տեսակետները ինքնուրույն շարադրելու
անհրաժեշտության առաջֈ
Իսկ այն երկրներում, որտեղ ընդունված չէ դասավանդման
այսպիսի մեթոդիկան, մանկավարժների մեծ մասը սեփական
նախաձեռնությամբ է ձեռնամուխ լինում գիտական բնույթի տեքստերի
կազմման ու ձևակերպման գաղտնիքների ու նրբությունների մասին
քննարկումներ, դասախոսություններ ու սեմինարներ կազմակերպելու
գործինֈՍա խոսում է այն մասին, որ գիտական աշխատանքների
կազմելու, ձևակերպման ու կառուցման մասին հիմնական, ընդհանուր
գիտելիքների առկայությունը անհրաժեշտ է բոլոր քիչ թե շատ կիրթ,
գրագետ անհատներին, և առավել ևս նրանց, ովքեր մանկության
տարիներից իսկ ունենալով պրպտող միտք, անընդհատ ձգտում են ինչ-
որ բան հասկանալ, դասակարգել, վերլուծել, համակարգել,
ընդհանրացնել ու եզրակացություններ անելֈ Այսպիսի մարդիկ, հասակ
առնելով ու ձգտելով սեփական դիտարկումների կամ մտավոր
գործողությունների ու վերլուծությունների արդյունքներով կիսվել այլ
մարդկանց հետ, որպես կանոն կանգնում են սեփական աշխատանքը
տեխնիկապես ճիշտ կառուցելու խնդրի առաջֈ
86
87. Ինչևէ, գիտական աշխատանքների կազմման ու ձևակերպման
նրբությունների վերաբերյալ մինչ օրս էլ գոյություն չունի համընդհա-
նուր, բոլորի կողմից ընդունված տեսակետֈ Այդ հարցը հաճախ է
քննարկվել տարբեր տեսանկյուններից, բայց և այնպես դրա շատ
կողմեր մնում են գիտական հանրույթի ուշադրության շրջանակներից
դուրսֈ Տարօրինակ է հատկապես այն փաստը, որ վերջին
տասնամյակների ընթացքում արձանագրված գիտական հետազոտու-
թյունների բնագավառում ձեռք բերված աննախադեպ նվաճումները
այդպես էլ մարդկությանը գրեթե չեն մոտեցրել այս հարցի լուծմանըֈ
Թե ինչպե՞ս գրել հոդվածներ կամ գիտական այլ աշխատանքներ, այս
թեմայով հրատարակված են բազմաթիվ գրքեր, բայց դրանք հիմնակա-
նում ունեն «լղոզված» խորհուրդների բնույթ՝ «գրեք հստակ և
հասկանալի», «մեկնաբանեք ձեր մտքերը», «մի շեղվեք թեմայից» կամ
էլ իրենց մեջ մասամբ տեխնիկական ձևակերպումների առումով խոր-
հուրդներ են պարունակումֈ Չնսեմացնելով այդ խորհուրդների
լրջությունն ու կարևորությունը, համենայն դեպս հարկավոր է
ամրագրել, որ դրանք շոշափում են երկրորդական բնույթի հարցերի
շրջանակֈ
Նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչ դրդապատճառներ մարդուն
կարող են մղել գիտական աշխատանքի կատարմանֈ Հենց սկզբից արժե
ընդունել, որ բազմաթիվ ու բազմապիսի դրդապատճառներ են անհա-
տին մղում գործունեության այս ձևին՝ սկսած սովորական գրամոլու-
թյունից, վերջացրած սեփական հասարակական դիրքի բարելավվման
ձգտումը), սակայն մենք կանդրադառնանք միայն հետևյալ 4 կարևոր
դրդապատճառների քննարկմանըֈ
1) Գիտելիքի անշահախնդիր տարածման ձգտումըֈ
2) Սեփական անձի գերակայության հետ կապված նկրտում-
ներըֈ
3) Սեփական մասնագիտական հեղինակության համար
անհանգստությունըֈ
4) Ծառայողական սանդուղքով վեր բարձրանալու ձգտումըֈ
Առաջին պատճառի ազդեցությամբ սովորաբար գրում են
երիտասարդները, այն էլ իրենց առաջին գիտական աշխատանքը
87
88. ստեղծելիսֈ Այսպիսի հեղինակների քանակը այնքան էլ մեծ չէ, և նրանց
մեծ մասը որպես կանոն, առաջին իր փորձով էլ բավարարվում էֈ
Երկրորդ պատճառը՝ գերակայություն կամ առաջնայնություն
ձեռք բերելու ձգտումը, առաջնորդում է որպես կանոն, ոչ այնքան մեծ
թվով գիտնականների, չնայած որ կարևորությամբ այն կարծես թե
բարձր է մյուսներիցֈ Սեփական անունը ինչ-որ գիտական
բացահայտման հետ կապելու ցանկությունը վաղուց է, որ գիտնա-
կանների բնորոշ գիծ է դարձելֈԱյնժամանակներից ի վեր, ինչ
հրատարակումը սկսել է ծառայել որպես առաջնայնության ապացույց,
ի հայտ է եկել աշխատությունը որքան հնարավոր է շուտ
հրատարակելու ձգտումըֈ
Երրորդ պատճառը մասնագիտական հեղինակության ձգտումը,
կարող է ձեռք բերվել տարբեր եղանակներովֈ Բավական է, օրինակ,
ականավոր հայտնագործություն անել… Սակայն գիտնականների մեծ
մասի համար միակ մատչելի միջոցը եղել և մնում է գիտական
աշխատանքների հրատարակումըֈ Այս դեպքում նպատակահարմար է
առաջին աշխատանքները պարփակել նեղ շրջանակների մեջ, իսկ
հետագայում, երբ արդեն ինչ-որ չափով գիտական հանրույթում նա
ձեռք բերած կլինի որոշակի հեղինակություն, կարելի է նաև
հրատարակել որոշ աշխատություններ, որոնք կընդգրկեն անհամեմատ
լայն թեմաներֈ
Չորրորդ պատճառը՝ ծառայողական սանդուղքով բարձրանալու
ձգտումը, ոչ միշտ է իրեն զգացնել տալիս, քանի որ անմիջական կապ
հրատարակված աշխատանքների և մասնագետի որակավորման միջև,
գոնե մեր հասարակության մեջ, այնքան էլ բացահայտ ձևով չի
նկատվումֈ
Գիտական աշխատանքի կատարման նրբությունները լավ
հասկանալու համար կարևոր է պատկերացում կազմել նաև վերջինիս
կառուցվածքի ու տեխնիկական ձևակերպման տարրերի մասինֈ
Այսպիսով, սկսնակ, երիտասարդ գիտնականի առաջ ծառացող
սկզբնական դժվարությունների շարքում իր կարևորությամբ առանձ-
նանում է թեմայի ընտրության խնդիրըֈ Հնարավոր է, որ այն թելադրվի
հանգամանքների կողմից, կամ էլ պայմանավորված լինի տվյալ
88
89. հետազոտողի բուռն հետաքրքրասիրվածությամբֈ Եթե կա թեմայի
ընտրության հնարավորություն, ապա բնական է, որ հարկավոր է
ընտրել այնպիսի թեմա, որը քիչ թե շատ հոգեհարազատ է, հետաքրքիրֈ
Վերջ ի վերջո հետաքրքրվածությունը ցանկացած հետազոտության
շարժիչ ուժն էֈ Առանց հետաքրքրվածության (интерес) հնարավոր է
կատարել գիտական աշխատանքը, սակայն այդ դեպքում հետազոտու-
թյան գործընթացը կդառնա ահավոր ձանձրալի, չձգող, վանող և
հետևաբար, արդյունքները կլինեն, մեղմ ասած, ձանձրալիֈ
Ամենաանընդունելի ելքը այս դեպքում այն է, երբ երիտասարդ
գիտնականը ցանկանում է հանրության հետ կիսվել իր սեփական
հետաքրքրությունների շրջանակի ինչ-որ տարրի առումով, որը
հասարակական նշանակություն ունիֈ
Կատարված աշխատանքը պետք է համարժեք լինի այն ծավալին,
որը թելադրված է գիտական գործի տիպովֈՕրինակ՝ թերթում կամ
ամսագրում տպագրվելիք հոդվածների ծավալը չպետք է գերազանցի
10-15 տպագիր էջը, կուրսային աշխատանքը՝ 25-50, թեկնածուական
ատենախոսությունը՝ 150 և այլնֈ
Եթե նյութը չի տեղավորվում անհրաժեշտ ծավալի մեջ, ապա
կարելի է նեղացնել հետազոտությունների շրջանակը, իսկ մնացածը
քննարկել այլ աշխատանքներումֈ
Հաճախ է պատահում, որ ինքնաբուխ կերպով սկսված, ճիշտ
ընտրված թեմայի շուրջը կատարվող աշխատանքները երիտասարդ
հետազոտողը փորձում է կատարել առանց պլանիֈ Բայց վերջինիս
բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ հիմնական ուղղվածու-
թյունիցհետազոտողը շեղվի, տարվի մանրուքներով ու մասնավոր
դրսևորումներով, ինչը բացասաբար է անդրադառնում աշխատանքի
որակի վրաֈ Դրա համար էլ ցանկացած աշխատանքային պլան պետք է
բաղկացած լինի 3 հիմնական բաժիններից. նախաբան (ներածություն),
հիմնական մաս և եզրակացություն (վերջաբան)ֈ Ցանկացած գիտական
աշխատությունում այս բաժինները պետք է հստակ ներառված լինենֈ
Նախաբանը թեմայի հիմնավորումն էֈ Այստեղ երևում են հեղի-
նակին այս թեման ընտրելուն դրդած աղբյուրները և այն հանգամանքի
շեշտադրումը, թե ու՞մ և ինչի՞ համար է այն հետաքրքիրֈ
89
90. Հիմնական մասում շարադրվում է հարցի էությունը՝ առկա
տվյալները, փաստերը, հեղինակի կարծիքը, նրա սեփական ուսումնա-
սիրությունների, հետազոտությունների արդյունքներըֈ
Եզրակացության մեջ հեղինակը ամփոփում է իր կատարած
աշխատանքը, շեշտադրում ստացված արդյունքներըֈ
Տրամաբանական, ճիշտ կառուցված պլանը հաջողության հիմ-
նաքարն էֈ Բայց և այնպես, ցանկացած գիտական աշխատանքի առաջ
կանգնած է վերջինիս պլանավորումը թերի, կամ էլ պահանջվածից
ավելի խիստ պլանավորման վտանգըֈ Հաճախակի են հանդիպում նաև
անհամակարգայնության 2 տեսակ՝ բոլոր փաստերն ու տվյալները
հավաքել, խմբավորել միասին, կամ էլ ամեն ինչ չափազանց խիստ
սխեմայով դասակարգել առանձին-առանձինֈԾավալուն աշխատու-
թյուններում չափազանց դժվար է վերահսկել բոլոր մանրուքները, և եթե
անկեղծ լինենք, դրա անհրաժեշտությունը ամենևին էլ չկաֈ Միևնույն
ժամանակ, ցանկացած հետազոտող պետք է իմանա և հաշվի առնի, որ
ամեն ինչ ընդգրկել չի կարող և ոչ մի գիտական աշխատանքֈ Երբ
պլանը աշխատանքից բարձր է դասվում, ապա աշխատանքը կազմա-
կերպչական տեսանկյունից դառնում է ոչ ճկուն և դժվարությամբ է
հարմարվում ընթացիկ փոփոխություններինֈ Եթե հետազոտության
օբյեկտը միանման օբյեկտներ ու երևույթներ են, ապա ուսումնասիրու-
թյունը չպետք է հիշեցնի դոգմատիկորեն, կարգ ու կանոնի համապա-
տասխան լրացված, բոլորի համար նույնատիպ բովանդակություն
ունեցող անկետաֈ
Աշխատանքի հիմնական մասում անհրաժեշտ է շարադրել
թեմայի վերաբերյալ նախկին ուսումնասիրություններըֈ Հաճախ է
պատահում, որ ուսումնական բնույթի աշխատանքները հենց դրանով
էլ ավարտվում ենֈ Բայց այստեղ կա մի դժվարություն. գոյություն
ունեցող ողջ գրականությունը ոչ ոք էլ չի կարող հաղթահարել, ուստի
անհրաժեշտ է ընտրել ու կարդալ կարևորներըֈ Գեղարվեստական
աղբյուրներին սկսնակ գիտնականը պետք է վերաբերվի շատ ու շատ
քննադատաբարֈ Շատ մարդիկ պարզամտորեն շարունակում են
հավատալ տպագիր խոսքի անսխալականությանըֈ Բայց դա
ինքնախաբեություն էֈ Իհարկե, շատ են գիտնականները, որոնք
օբյեկտիվորեն կանգնած են գիտական ճշմարտության բացահայտման
90
91. ու պաշտպանության դիրքերում, բայց կան նաև այնպիսինները, որոնք
գիտական շրջանակներում ճանաչված ու ընդունված չեն,
հեղինակություն չեն, և գիտական չեն, ուստի հարցի մշակվածությունն
ուսումնասիրելիս անչափ կարևոր է ճիշտ ընտրել այն տեսական
նյութը, որը հետագայում պիտի հղումների աղբյուր հանդիսանա տվյալ
ուսումնասիրության համարֈ
Չի կարելի կարծել, որ ուսումնական աշխատանքը երիտասարդ
հետազոտողից պահանջում է ընդամենը հանրածանոթ փաստերի
ճշգրիտ շարադրանքֈ Եթե իրոք կուտակվել են սեփական հետազոտու-
թյունների արդյունքներ՝ փաստեր, գաղափարներ ու մտքեր, ապա
անհրաժեշտ է դրանք համեմատել հայտնի տվյալների հետ,
բացահայտել հնարավոր հակասություններըֈ Հնարավոր է, որ նոր
մշակումներն էլ հենց հակասեն նախկինում հայտնի տվյալներինֈ Իսկ
եթե այդպես է, ապա հարկավոր է հասկանալ, թե ինչու՞ֈ Անսպասելի
եզրակացությունները, որ արվում են ուսումնական աշխատանքներում,
կարող են խթան հանդիսանալ իրական գիտական բացահայտումների
համարֈ
Հետաքրքիր ենթադրությունները, նկատված օրինակները, հենց
սրանք են այն առաջին քայլերը, որ հանգեցնում են աշխարհի իրական
ճանաչմանըֈ Հենց սրա արդյունքում է, որ գիտահետազոտական
գործունեությունը նպաստում է ճշմարիտ կերպով դրված մտավոր
աշխատանքի կայացմանը, նախկինում «անլուծելի» թվացող խնդիրնե-
րի լուծմանըֈ
91
92. Օգտագործված գրականություն
1. Философия науки. Общий курс. Под.ред. Лебедева С.А.Москва
2007
2. Философия науки. Под.ред. Липкина А.И. Москва 2007
3. Философия науки. Лишкевич Т.Г. Москва 2006
4. История и философия науки. Лазаренко В.А. Курск 2007
5. Философия науки в вопросах и ответах. Кохановский В.П.,
Лешкевич Т.Г., Матяш Т.П., Фатхи Т.Б.Mосква 2007
6. История и философия науки. Степин В.С.Mосква 2011
7. Философия науки и техники. РозовM.Москва 1996
92
93. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Դասախոսություն I_____________________________________________3
Ներածություն___________________________________________________3
ԹԵՄԱ I______________________________________________________10
Դասախոսություն II____________________________________________10
Գիտության փիլիսոփայության ուսումնասիրման առարկանֈ
Դեմարկացիայի հիմնախնդիրը_________________________________10
ԹԵՄԱ II_____________________________________________________17
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ__________________________________17
ԴասախոսությունIII_________________________________________17
ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄՏԱԾՈՂՆԵՐԸ______________________________18
ՄԻՆՉՍՈԿՐԱՏԵՍՅԱՆՇՐՋԱՆԻՄՏԱԾՈՂՆԵՐԸ__________________18
ՊԼԱՏՈՆ______________________________________________________19
ԱՐԻՍՏՈՏԵԼ___________________________________________________20
ԱՐՔԻՄԵԴ_____________________________________________________22
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ_________________________24
ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ՀԱՋՈՐԴՆԵՐԸ____________________________________24
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔԸ______________________________25
Դասախոսություն IV____________________________________________29
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ____________________29
ԿՈՊԵՌՆԻԿՈՍ ԵՎ ԳԱԼԻԼԵՅ___________________________________32
ՆՅՈՒՏՈՆՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ_________________38
Դասախոսություն V____________________________________________42
ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ XIX-XX ԴԱՐԵՐՈՒՄ__________42
XIX Դ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ____________________________________42
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ_____43
ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻՏԵՍՈՒԹՅԱՆՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ_________________45
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱ_____________49
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՈՒՆ_________________________50
ԹԵՐՄՈԴՆԱՄԻԿԱ_____________________________________________52
ՔՎԱՆՏԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ_________________53
ԳԵՆԵՏԻԿԱ____________________________________________________55
ԹՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ________________________________58
93
94. ԹԵՄԱ III_____________________________________________________61
ԴասախոսությունVI____________________________________________61
ԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ__________________________61
ԳԻՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ____________________________61
ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ__________63
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈւՆ_______________________________68
ԹԵՄԱ IV______________________________________________________74
Դասախոսություն VII__________________________________________74
ԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՂՈւԹՅԱՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ__________________74
ԹԵՄԱ V______________________________________________________86
Դասախոսություն VIII________________________________________86
ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ_____________________86
Աշոտ ԱրամայիսիԳևորգյան
Ашот Арамаисович Геворгян
http://www.gevorgyan.info
94