2. Նոր դպրոց , հասցե` Հ/Ա Բ-1 Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 74.43.80, ղեկավար` 094.20.84.40, էլ. փոստ` [email_address]
3. 2011-12 ուստավա հայտարարություն-հայտագիր Կրթության մեր հռչակագիրը http://www.mskh.am/5586 Հրավիրում ենք սովորելու նոր դպրոց-պարտեզում http://www.mskh.am/am/5583 2011-12 ուստարվա ուսումնական պլանի փոփոխություններ http://www.slideshare.net/topchik/16-7881359
7. Մեդիա կրթությունը դասարանում համացանց էլեկտրոնային գրատախտակ Համակարգիչ թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ Օտար լեզուների ամենօրյա ուսուցում Դասարանում սովորողի անձնական նոթբուքի-նեթբուքի գործածման խրախուսում Ծնողի ընտրությամբ «Նոթբուք-դասընկեր» միջազգային ծրագրի դասարան Դպրոցում և տանը մեդիատեխնոլոգիաների մշտական գործածում
8. Օտար լեզուները դպրոց-պարտեզումում Օտար լեզուները, մեդիամիջոցներն ու ինտերնետը ուսուցվում և գործածվում են առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և համակարգչային (թվային այլ միջոցների) ամենօրյա պարապմունքներ: Սովորողն առաջին դասարանից օգտվում է էլեկտրոնային փոստից: 5-6-րդ դասարաններում սովորողները սովորում են թարգմանչական աշխատանքի հմտություններ, որոնք դառնում են ուսումնական նյութեր, տեղադրվում են կայքում:
9. Սովորողի նախասիրությունների զարգացում ընտրությամբ գործունեության միջոցով` կերպարվեստ, երաժշտություն-պար, բնագիտություն-տեխնիկա, բույսերի և կենդանիների խնամք, մաթեմատիկա, մեդիալրագրություն, հայրենագիտություն, տեխնոլոգիա Լրացուցիչ կրթության միջոցով՝ օտար լեզու մաթեմատիկա, դաշնամուր, ազգային նվագարան, վոկալ, պար, կերպարվեստ, քանդակ, խեցեգործություն, շախմատ, մարզաձև (լող,ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա), և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
10. Ընտրությամբ գործունեությունը 2011-12 ուստարում Սովորողը իր ընտրությամբ 2-4-րդ դասարանում շաբաթական 2 ժամ մասնակցում է երաժշտություն-պար, տեխնոլոգիա, մարմնամարզություն, «Մաթեմատիկական կենգուրու», «Շախմատ և տրամաբանական այլ խաղեր» դասընթացներից մեկին: 5-6-րդ դասարանում շաբաթական 3 ժամ սահմանված կարգով իրականացնում է լրագրող-թարգմանչի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, երաժիշտի, բուսաբան-կենսաբանի, դիզայների, արհեստավորի գործունեություն: 2-րդ կիսամյակում սովորողները կարող են փոխել գործունեության ձևը:
13. Մարմնակրթությունը , լող... 1-4-րդ դասարանում մարմնամարզությունը ֆիզկուլտուրայի բաղկացուցիչն է: Նոր դ պրոց -պարտեզ ում գործում է ամառային լողափ-պարտեզ, իսկ փակ լողավազանը ( դպրոց-պարտեզ ) սովորողների ամենասիրելի վայրն է: Լողուսուցում ը, գեղարվեստական մարմնամարզությունն ու ազգային խաղերը հանրակրթության բաղկացուցիչ են : 5-6-րդ դասարանցիներից յուրաքանչյուրը սահմանված կարգով դառնում է կրթահամալիրի մարզական ակումբներից մեկի անդամ և մասնակցում համապատասխան մարզաձևի թիմային պարապմունքներին շաբաթական երկու անգամ` 60 րոպեով:
14. Առավոտյան ընդհանուր պարապմունք Ուսումնական օրն սկսում ենք15 րոպեանոց ընդհանուր ուսումնական պարապմունք-ծեսով, որին մասնակցում են բոլոր սովորողները և աշխատողները: «Բարի լույսն» իր մեջ ներառում է օրվա խորհուրդը, հոգևոր և ծիսական երգեր, պար, խմբային ասմունք, նորություններ ու հայտարարություններ, ուրախ մարմնամարզություն շնորհավորանք ծննդյան օրվա առթիվ` անվանի մտավորականներին և արվեստագետներին, կրթահամալիրի սովորողներին և աշխատողներին: Ընդհանուր պարապմունքի նյութերը պատրաստվում են մեդիամիջոցներով սովորողների և դասավանդողների կողմից: Ծրագրի (հաստատության) ղեկավարը խաղաղ աշխատանքային օր է մաղթում բոլորին, և ուսումնական աշխատանքը շարունակվում է: http://www.youtube.com/watch?v=mRPaWIOyin0
15. Երկարացված օրվա ծրագիր Այս ծրագիրը ըստ գործող կարգի լրացուցիչ ծառայություն է, որի կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Կազմակերպում ն ապահովում է նաև որակյալ և մատչելի սնունդ:
16. Սննդի ծառայություն. խ ոհանոց-լաբորատորիա Սննդակարգը հարմարեցված է եղանակին. պարտադիր ենք համարում աղցանները, միրգը: Առողջ սննդի կազմակերպումը մեզ համար պայմանագրային պարտավորություն է: Սննդի ծառայությունից օգտվում են և սովորողները, և դասավանդողները: Կրթական ծրագրի պահանջ ն է միասին` սովորող ու դասավանդող, սեղանի շուրջ նստելը, սեղանից, սպասքից օգտվելը:
17. Ուրախ ավտոբուս Կրթական ծրագրից օտվում են Երևան քաղաքի և մոտակա մարզերի սովորողները: Սովորողների աշխահագրությունից ելնելով յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մշակվում են դպրոցական երթուղիներն ու կանգառները: Այս ծառայությունը կազմակերպում է նաև սովորողների ուսումնական ու հայրենագիտական ճամփորդությունները , փոխանակման ծրագրերը ( մեկօրյա, եռօրյա ) :
18. Ուսումնական օրացույց Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով ուսումնահետազոտական ճամբարներ ուսումնական ստուգատեսներ Հանրակրթական Դիջիտեք մեդիաօլիմպիադաներ ծեսեր և տոներ Սահմանված կարգով սովորողի մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
19. Գնահատում 1-4-րդ դասարանցիների աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների (առաջադիմության) թղթապանակը: Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Սովորողի զարգացման բնութագիրը լրացվում է անհատական և էլեկտրոնային փոստով ուղարկվում է ծնողին: Չորրորդ, վեցերորդ դասարանների վերջում քննական կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնասիրություններ: Հինգերորդ դասարանից սկսած` կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի:
20. Գնահատման գործիքներ Սովորողի զարգացման աճի բնութագիր Սովորողի ուսումնական փաթեթ ( էլեկտրոնային, թղթային, սիդիներ ) Ինքնաստուգման փաթեթ Ստուգատեսներ, օլիմպիադաներ , հավաքներ Ամենուրբաթյա ուսումնական նյութերի ներկայացում Տոներ, ծեսեր Ուսումնահետազոտական ճամբարներ Մրցանակներ, պարգևատրումներ Կայքը ( www.mskh.am ) որպես ուսուցողական միջավայր Սովորողների ( 5-6-րդ դաս. ) ամենամսյա հաշվետվություններ Ամփոփաթերթ ( 5-6-րդ դաս. ) Էլեկտրոնային օրագիր