1. ՈՒՍՈՒՑԱՆԵԼԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
• Մաթեմատիկայի ընտրությամբ խումբ
5-6 րդ դասարաններ
Նախագիծ. ստեղծել մաթեմատիկայի տեսադասերի փաթեթ
5-6 դասարանի սովորողների համար,
համագործակցելու ենք հայերենի, ՏՀՏ, օտար լեզվի մասնագետների
հետ:
Նախագծի նպատակը այդ արդյունքը ստանալն է.
Նոր դպրոցը պետք է ունենա 5-6րդ դասարանի մաթեմատիկայի
տեսադասերի փաթեթ, որը կարող է օգնել ուսուցչին դասեը ավելի հեշտ
և պատերավոր մատուցել սովորողներին, կարող է օգտագործել
թեմաները կրկնելու ժամանակ, կամ էլ ուսուցչի, բացակայության
դեպքում կարող օգտագործել փոխարինող ուսուցիչը /կարող է լինել
նաև ոչ մասնագետ/:
2. ՈՒՍՈՒՑԱՆԵԼԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
• Գրանցվում են արդյունքին ներկայացվող պահանջները
Փաթեթը պետք է լինի մատչելի բոլոր 5-6 րդ դասարանի
սովորողների համար, այն հասանելի և պարզ պետք լինի
նաև դասերին չմասնակցած երեխաների համար, խոսքը
պետք է լինի հստակ և պարզ:
3. ՈՒՍՈՒՑԱՆԵԼԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Նախագծի խնդիրները արդյունքին հասնելու ճանապարհին հանդիպող
դժվարություններն են.
Ապահովել ուսումնական միջավայր. 12-15 սովորողների խումբ
ուսումնական կաբինետ՝ հիմնական համակարգիչ՝ միացված էլեկտրոնային
գրատախտակին, լոկալ ցանց, պրոեկտոր, ուսուցչի և սովորողների
անհատական նոութբուքեր, ուսումնական նյութերի, հարմարավետ
անհատական սեղան-աթոռ:
Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`նոութբուք կամ նեթբուք,
էլեկտրոնային ռեսուրսներ, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ,
ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, ձայնագրիչ:
Անհրաժեշտ գրականություն
Մաթեմատիկա 5-6 (նահապետյան Բ)
http://www. IXL.com
http://www.math-on-line.com/index.html
Ցանկը շարունակելի է:
4. ՈՒՍՈՒՑԱՆԵԼԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՄԻՋՈՑՈՎ
՝
• Նախագծի կատարումը վերահսկելու համար կազմում
են աշխատանքային ժամանակացույց՝ միջանկյալ
արդյունքներով.
Աշխատանքը կավարտենք տարեվերջում, բայց ամեն ամիս
կթողարկենք մեր պատրաստած միջանկյալ տեսադասերը:
Աշխատանքը կկատարենք խմբային, ամեն ամիս
կղեկավարի խմբի անդամների մեկը:
5. ՈՒՍՈՒՑԱՆԵԼԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՄԻՋՈՑՈՎ
• Նախագծի արդյունքի ներկայացում.
Ամբողջական փաթեթի թողարկում կայքում և բլոգներում:
• Աշխատանքների գնահատում.
Աշխատանքը գնահատվում է 10 բալանոց համակարգով՝
բլոգում թողարկելուց հետո,ըստ վերը կատարված
պայմանների:
6. ՈՒՍՈՒՑԱՆԵԼԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՄԻՋՈՑՈՎ
• Նախագիծը ենթադրում է վերանայում.
Տեսադասերը կայքում թողարկելուց հետո կընդունվի բոլոր
առաջարկություններն և դիտողություններն /միասին
քննարկելուց հետո/: